«Ինքնաճանաչում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Ինքնաճնաչման ավելի տարածված եղանակներին պատկանում են՝
* [[Ինքնադիտում]]: Իրականացվում է սեփական վարքի, [[ներաշխարհ]]ի դիտարկման միջոցով:
* Ինքնավերլուծություն: Այն ինչ ի հայտ է գալիս ինքնադիտման միջոցով, ենթարկվում է վերլուծության, որի ընթացում անհատական որևորևէ գիծ կամ վարքային բնութագիր վերածվում է մասերի, սահմանվում է պատճառահետևանքային կապերը, անձը խորհում է իր մասին, տրված ստույգ հատկանիշի մասին: Օրինակ, իր մեջ հայտնաբերելով ամոթխածության նշաններ, կարելի է փորձել պատասխանել հետևյալ հարցերին՝ արդյո՞ք միշտ է այն առաջանում: Արդյո՞ք ամաչկոտ եմ մտերիմ մարդկանց հետ շփվելիս: Իսկ անծանոթ մարդկանց հետ շփվելի՞ս: Արդյո՞ք բոլորի հետ: Ինչո՞վ է դա պայմանավորված: Օրինակ ամաչկոտության պատճառ կարող է լինել թաքնված վիրավորանքը, որը նա ապրել է մանկության տարիներին, որպես ծաղրանքի արդյունք:
* Համեմատվել որոշ «չափանիշների» հետ: Մարդկանց բնորոշ է սեփական անձը համեմատել այլ մարդկանց, [[իդեալ]]ների կամ ընդունված չափորոշիչների հետ: Այդպիսի համեմատությունը իրականացվում է սանդղակի միջոցով, որը ունի հակառակ բևեռներ, օրինակ՝ խելացի- անխելք, բարի- չար, արդար- անարդար, ուշադիր -անուշադիր, աշխատասեր - ծույլ:
* Սեփական անձի մոդելավորում: Իրականացվում է սեփական անձի առանձին հատկությունների և բնութագրերի ցուցադրմամբ, նշանների և խորհրդանշանների միջոցով այլ մարդկանց հետ հարաբերություններում: