«Թուրա Բերգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 52.
[[2014]] թվականի ապրիլի 5-ին [[Մոսկվա]]յում անցկացված «Չեմպիոնների մրցավազքում» Բերգերը դարձավ երկրորդը մասս-մեկնարկում և հինգերորդը խառը էստաֆետում (սլովենացի [[Յակով Ֆակ|Յակով Ֆակի]] հետ դուետում)։
 
== Նվաճումներ ==
 
Թուրա Բերգերը ունի ոսկե մեդալներ Աշխարհի առաջնության բոլոր մրցաձևերում, բացառությամբ սպրինտի, որտեղ նա չի կարողացել ոսկե մեդալ նվաճել։ [[2012 թվականին]] Նորվեգիայի սպորտային լրագրողների ասոցացիայի կողմից ճանաչվել է «Տարվա մարզուհի», դառնալով երկրում առաջին կին-բիաթլոնուհին, որն արժանացավ նման մրցանակի<ref>{{cite web|url=http://argumentiru.com/sport/2013/01/224031|title=Тура Бергер - спортсменка года в Норвегии - Аргументы.ру|accessdate=2013-03-19|archiveurl=https://www.webcitation.org/6FHdYevkZ?url=http://argumentiru.com/sport/2013/01/224031|archivedate=2013-03-21}}</ref>։
 
2013 թվականին չեխական Նովե Մեստոյում անցկացվող Աշխարհի առաջնությանը կրկնեց իր հայրենակից [[Լիվ-Գրեթե Շյելբրեյդ]]ի հաջողությունները, հաղթելով 4 ոսկե մեդալ մեկ առաջնությունում, դառանլով աշխարհի ութակի չեմպիոն։
 
[[2013]] թվականին [[Սոչի]]յում Աշխարհի գավաթի մրցափուլին կրկնեց [[Մագդալենա Ֆորսբերգ]]ի համաշխարհային ռեկորդը պատվո հարթակին անհատական մրցավազքերում 10 անգամ բարձրանալով։ Իսկ եթե հաշվի առնենք էստաֆետը (12 պատվո հարթակ), ապա գերազանցում է Ֆորսբերգին։
 
Հանդիսանում է աշխարհում միակ բիաթլոնուհին, որը նվաճել է բոլոր Բյուրեղյա գլոբուսները մեկ մրցաշրջանում։ [[2012]]/[[2013]] մրցաշրջանում նվաճեց՝ Մեծ բյուրեղյա գլոբուսը, չորս փոքր բյուրեղները անհատական մրցավազքերում և երկու փոքր բյուրեղներ հավաքականի կազմում։ Նույն տարում Նորվեգիայի կանանց հավաքականը Բերգերի գլխավորությամբ նաճեց Ազգերի գավաթը, բայց տղամարդկանց հավաքականը չկարողացավ հաղթել, և կրկնել նախկինում Նորվեգիայի հավաքականի կողմից գրանցած ռեկորդը չհաջողվեց։
 
Բերգերին է պատկանում կանանց շրջանում մեկ գավաթային մրցաշրջանում հավաքած միավորների ռեկորդը։ [[2012]]/[[2013]] մրցաշրջանում նա հավաքել էր 1234 միավոր։
 
== Ծանոթագրություններ ==