«Թուրա Բերգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 36.
 
== Մարզական կարիերա==
 
Թուրա Բերգերը սկսեց զբաղվել դահուկավազքով 8 տարեկանից սկսած, բայց այնուհետև տեղափոխվեց բիաթլոն։ [[1999]]/[[2000]] մրցաշրջանում երիտասարդ Բերգերը նվաճեց իր առաջին մեդալը Եվրոպայի պատանիների առաջնությունում, իսկ այնուհետև Աշխարհի պատանիների առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում նրա արդյունքները փոքր ինչ նվազեցին, այդ պատճռով էլ պատանիների շրջանակում ելույթները ավարտելուց հետո տեղափոխվեց [[Եվրոպայի բիաթլոնի Եվրոպայի գավաթ|Եվրոպայի գավաթի]] առաջնություն։ Փորձ հավաքելով, Բերգերը [[2001]]/[[2002]] մրցաշրջանում նորամուտն է տոնում [[Բիաթլոնի Աշխարհի գավաթ|Աշխարհի գավաթում]]։ Սակայն ոչ արագությունը, ոչ էլ հրաձգությունը թույլ չեն տալիս Բերգերին հավակնել բարձր հորիզոնականների։ Համառորեն աշխատելով հրաձգության վրա, [[2004]]/[[2005]] մրցաշրջանում նա հասնում է հաջողությունների, որոնց շարքում կարելի է նշել նրա պարբերական հայտնվելը Աշխարհի գավաթի քսանյակում, երկու անագամ բարձրացավ պատվո հարթակ Թուրինի մրցափուլում, և ընդհանուր առմամբ զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը [[Բիաթլոնի Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկ]]ում։ [[2006|2006 թվականին]] Թուրա Բերգերը առաջին անագամ նվաճում է մեդալ [[Աշխարհի բիաթլոնի առաջնություն|Աշխարհի առաջնությունում]], և ևս երկու մեդալ մեկ տարի անց։
 
[[Ձմեռային Օլիմպիական խաղեր 2010|Վանկուվերի Օլիմպիական խաղերում]] նվաճում է ոսկե մեդալ անհատական մրցավազքում։ Սա դարձավ առաջին օլիմպիական ոսկե մեդալը Նորվեգիայի կանանց բիաթլոնի հավաքականում։ Բացի այդ, այս մեդալը 100-րդ ոսկե մեդալն էր Նորվեգիայի օլիմպիական հավաքականի պատմության մեջ։
 
[[2011]]/[[2012]] մրցաշրջանում Բերգերը մասնակցություն ունեցավ [[Դահուկավազքի աշխարհի գավաթ 2011/2012|Դահուկավազքի աշխարհի գավաթի]] առաջին մրցափուլում, որը անցկացվում էր նորվեգական [[Շուշեն]]ում, և այստեղ դարձավ չորրորդը 10 կմ ազատ ոճ մրցավազքում<ref>[https://web.archive.org/web/20111125095033/http://www.fis-ski.com/pdf/2012/CC/2659/2012CC2659RL.pdf։ Результат женской гонки на 10 км (19 ноября 2011)]</ref>, ինչպես նաև օգնեց Նորվեգիայի պահեստային հավաքականին զբաղեցնել երկրորդ հորիզոնականը էստաֆետում, ընդ որում արագությամբ նա զիջեց միայն [[Շվեդիա|շվեդուհի]] [[Կալլա Շառլոտ|Շառլոտ Կալլեին]]<ref>[http://www.fis-ski.com/pdf/2012/CC/2661/2012CC2661RL.pdf Результат женской эстафеты (20 ноября 2011)]</ref>։
 
[[Աշխարհի բիաթլոնի առաջնություն 2012|2012 թվականին]] [[Ռուփոլդինգ]]ում հաղթեց իր առաջին ոսկե մեդալը անհատական մրցավազքում։
Բերգերի դիրքերը Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում [[Ձմեռային Օլիմպիական խաղեր 2010|Վանկուվերից]] հետո բարելավվում էին տարեց տարի։
 
[[2012]]/[[2013]] թվականների մրցաշրջանում կայուն հանդես գալը ոչ միայն դարձավ նրա կարիերայի լավագույն շրջանը, այլև պատմական մի քանի ռեկորդներ սահմանվեցին կանանց բիաթլոնում։ Անցկացված 34 մրցափուլերից 15-ում Բերգերը բարձրացել է պատվո հարթակ առաջին տեղով և ևս 9 անգամ երկրորդ և երրորդ հորիզոնականներով (թիմային արդյունքներն էլ միասին)։ Նույն մրցաշրջանում նրան հաջողվեց մեդալ նվաճել յուրաքանչյուր Աշխարհի առաջնության մրցավազքերում (4 ոսկի և 2 արծաթ)։ Այս մրցաշրջանի ավարտի արդյունքներով Բերգերը հաղթեց ընդհանուր հաշվարկում և փոքր հաշվարկը բոլոր չորս մարզաձևերի։
 
[[2013]]/[[2014]] մրցաշրջանի ավարտին ավարտեց իր կարիերան, դառնալով երկրորդը Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում, և առաջին տեղից զիջում էր միայն 19 միավոր։
 
[[2014]] թվականի ապրիլի 5-ին [[Մոսկվա]]յում անցկացված «Չեմպիոնների մրցավազքում» Բերգերը դարձավ երկրորդը մասս-մեկնարկում և հինգերորդը խառը էստաֆետում (սլովենացի [[Յակով Ֆակ|Յակով Ֆակի]] հետ դուետում)։
 
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
 
 
{{DEFAULTSORT:Բերգեր, Թուրա}}