«Քարի Թրո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | անուն = Քարի Թրո | image = Kari Traa (Jarvin).jpg | caption = <small>Traa in Bjerkreim 2008</small> | bir...»:
 
No edit summary
Տող 29.
}}
 
'''Քարի Թրո''' (ծնվել է հունվար 28, 1974 թվական{{ԱԾ}}), եղել է [[Նորվեգիա|Նորվեգիայի]] [[դահուկապար]]ի օլիմպիական հավաքականի անդամ։ Նա [[Ձմեռային օլիմպիական խաղեր 2002|2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղեր]]ում նվաճեց ոսկե մեդալ, և երկրորդն էր [[Ձմեռային օլիմպիական խողեր 2006|2006 թվականի Ձմեռային օլիմպիական խողեր]]ի ժամանակ, իսկ [[Ձմեռային օլիմպիական խաղեր 1998|1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղեր]]ի ժամանակ երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել։ Աշխարհի քառակի չեմպիոն է։
 
== Մարզական կարիերա ==
 
1990 թվականի մարտի 16-ին Քարի Թրոն իր նորամուտը նշեց [[Ֆրանսիա]]յում անցկացվող աշխարհի գավաթի մրցաշարերում, նախքան այն, մինչ դահուկապարը կընդգրկվեր օլիմպիական ծրագրերի մեջ։ 1995 թվականի փետրվարին նա Լյա-Կլյուզեյում աշխարհի առաջնությանը զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը, իսկ 1997 թվականին Ճապոնիայում 5-րդն էր։ 1996 թվականի հունվաի 19-ին նա առաջին անգամ [[Բրիքենրիջ (Կոլորադո)|Բրիքենրիջում]] ([[ԱՄՆ]]) անցկացվող աշխարհի գավաթի մրցաշարերում դարձավ մրցանակակիր (զբաղեցրեց երրորդ հորիզոնականը), իսկ 1997 թվականի հունվարի 9-ին [[Մոն-Թրեմբլան]]ում ([[Կանադա]]) առաջին անգամ հաղթեց աշխարհի գավաթի մրցափուլում։ Նա կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ հաղթել է աշխարհի գավաթի 36 մրցափուլերում, չորս անգամ դարձել աշխարհի չեմպիոն (կրկնակի — 2001 և 2003 թվականներին — մոգուլում և զուգահեռ մոգուլում), ինչպես նաև 1999 թվականի (մոգուլում և զուգահեռ մոգուլում) և 2005 թվականի (զուգահեռ մոգուլ) աշխարհի առաջնություններում երեք անգամ նվաճել է արծաթ։
Քարի Թրոն մասնակցել է 4 Ձմեռային օլիմպիական խողերի, և երեքում նվաճել մեդալ։ Նա ոսկե մեդալ է նվաճել՝ 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիյում, Թուրինում 2006-ին արծաթ և բրոնզ 1998-ին Նագանոյում։ 1992 թվականին Արբերվիլում դարձավ 14-րդը և դուրս չեկավ եզրափակիչ, իսկ [[Ձմեռային օլիմպիական խաղեր 1994|Լիլեհամերի Ձմեռային օլիմպիական խաղերը]] նա բաց թողեց ծնկի վնասվածքի պատճառով։ 2006 թվականին փաստացի կարիերան ավարտեց։ 2007 թվականին ոչ մի անգամ չմասնակցեց աշխարհի գավաթի մրցափուլերին, բայց հանդես եկավ Իտալիայի [[Մադոննա դի Կամպալո]]յում անցկացված աշխարհի առաջնությանը, որտեղ զբաղեցրեց 11-րդ տեղը։
 
2002 թվականին հիմնադրեց ընկերություն, որը զբաղվում է սպորտային հագուստների վաճառքով, և նույնիսկ հետագայում իր հավաքածուների համար արժանացավ մրցանակի<ref name=tv2>Interview: [http://pub.tv2.no/nettavisen/side2/kjendis/article886439.ece "Endelig tid til kjæresten"]</ref>։ 2006 թվականին հրատարակվեց «Քարի» գիրքը, որը նրա ինքնակենսագրությունն է։ Նա նաև զբաղվում է սպորտային մրցույթների կազմակերպան հարցերով, մասնավորապես ''Ekstremsportveko'' փառատոնով, որը անց է կացվում նրա հարազատ քաղաք [[Վոսս (կոմմունա)|Վոսսում]]։
 
2001 թվականին ամբողջովին մերկ լուսանկարվել է [[Ultrasport]] սպորտային ամսագիր համար<ref>[http://www.boarderz.ru/index.php?cnt=23&galid=16&photoid=387 Фото Кари Тро]</ref> և մի քանի անգամ ընտրվել է, որպես «Նորվեգիայի ամենասեքսուալ կին»։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.karitraa.com/ Официальный вебсайт Кари Тро]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քարի_Թրո» էջից