«Քուրդ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
Արարատյան կողմնակալության հիմնադիր [[Վաչե Ա]]-ի որդու` [[Քուրդ Ա]]-ի թոռն է, Տայիրի որդին և կողմնակալության գահին հաջորդել է հորեղբորը` Դավիթ Վաչուտյանին: [[1316]]-[[1335]] թվականների միջև գրված մի ձեռագրի հիշատակարանում նշված է, որ նա գահակալել է մոնղոլ Ղազան խանի /գահակալել է [[1295]]-[[1304]] թթ-ին/, Խուդաբանդ խանի /գահակալել է [[1304]]-[[1316]] թթ-ին/, Աբու Սայիդ խանի /գահակալել է [[1316]]-[[1335]] թթ-ին/ օրոք` 13-րդ դարավերջից մինչև [[134]]0-ական թվականները: Այս խաների հետ ունեցած հարաբերությունների շնորհիվ` ընդունվել է նրանց կողմից և իր տարածքներում ինքնիշխան գործելու հրամանագիր /ֆարման/ է ստացել: Հենց այդ շրջանում մոնղոլական լծի թուլացմանը զուգահեռ ավելանում էր առանձին հայ իշխանավորների հզորությունը: Քուրդ Բ-ն [[Շահնշահ Գ]]-ի, [[Բուրթել Օրբելյան]]ի, [[Գրիգոր Դոփյան]]ի (Խաչենցու) հետ 14-րդ դարի առաջին կեսի ամենահայտնի քաղաքական-ռազմական դեմքերից մեկն էր: Նա վերականգնել էր ռազմական հզորությունը` [[Ամբերդ]]ի, [[Կարբի]]ի և այլ բերդեր, ուներ հզոր հեծելազոր և իր զորաբանակներով պաշտպանում էր ոչ միայն հայրենի տիրույթները, այլև ,,...այլոց գաւառակցացն բազում կարեկից եւ օգնական լինէր,,: Արժանահիշատակ են նաև նրա բարեկամական կապերը: Նրա կինն էր [[Իվանե Ա]] Զաքարյանի տոհմից Ամիրբեկի դուստր [[Խուանդ խաթուն]]ը: Դստերը` [[Թաթուն]]ին կնության էր տվել [[Խաչեն]]ի [[Ծար]]ա ճյուղից Հասան Գ-ի որդի Հասան Դ-ին: Թշնամիների դեմ տարած հաղթանակները Քուրդ Բ-ն հավերժացրել է [[Կարբի]]ի հաղթակամար-եկեղեցու կառուցումով, որի շինարարությունն ամենայն հավանականությամբ ավարտվել է [[1338]] թ-ին և որը իր գաղափարական մատուցմամբ` հաղթակամար-եկեղեցի, եզակի երևույթ է հայկական միջավայրում:
 
 
ԹԱԹՈՒՆ ՎԱՉՈՒՏՅԱՆ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), [[Խաչեն]]ի իշխանատոհմի իշխանուհի, [[Քուրդ Բ]] [[Վաչուտյան]]ի և [[Խուանդ խաթուն]]ի դուստր:
 
==Գործունեությունը==
Գործել է 14-րդ դարի առաջին կեսին: Հայրը` Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար [[Քուրդ Բ]] [[Վաչուտյան]]ը նորացրել է խնամիական կապը [[Խաչեն]]ի, Ականի, Հանդաբերդի, [[Ծար]]ի տիրակալների հետ դստերը` Թաթունին կնության տալով Դոփի` [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] [[Զաքարյաններ]]ի քրոջ ծոռ, [[Խաչեն]]ի, Ականի, Հանդաբերդի, [[Ծար]]ի գահակալ [[իշխանաց-իշխան]] Հասան Գ-ի որդի Հասան Դ-ին: Աչքի է ընկել որպես իր դարի մեծահարուստ բարերարներից մեկը: Հայրենի տիրույթներում Թաթունը նվիրատվություններ է կատարել Դադի վանքին:
 
==Գրականություն==
Տիգրան Հայազն /[[Տիգրան Պետրոսյանց]]/, Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի: Ե., 2005 թ., էջ 58-59:
 
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայկական նախարարական տներ]]
 
==Գրականություն==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քուրդ_Բ» էջից