«Հանրահաշվի հիմնական թեորեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Fundamental theorem of algebra» էջը թարգմանելիս
 
չNo edit summary
Տող 1.
Հանրահաշվի հիմանական [[Թեորեմ|թեորեմը]] պնդում է, որ կոմպլեքս գործակիցներով ցանկացած մեկ փոփոխականի բազմանդամ ունի առնվազն մեկ կոմպլեքս արմատ։ Թեորեմի պնդումը ճիշտ է իրական գործակիցներով բազմանդամների համար նույնպես, քանի որ իրական թվերը կարելի է համարել զրոյական կեղծ մասով կոմպլեքս թվեր։
 
Թեորեմին համարժեք ձևակերպում է, այն պնդումը որ կոմպլեքս թվերի դաշտը հանրահաշվորեն փակ է։
 
ԹեորեմԹեորեմը նաև կարելի է ձևակերպել հետևյալ կերպ․ յուրաքանչյուր ոչ զրոյական, մեկ փոփոխականի, <math>n</math> -րդ կարգի կոմպլեքս փոփոխականի [[բազմանդամ]], հաշված պատիկությամբ ունի ճիշտ <math>n</math> արմատներ: Նշված երկու պնդումերի համարժեքությունը կարելի է ապացուցել բազմանդամների բաժանաման ալգորիթմի հաջորդական կիրառմամբ։
 
Հակառակ իր անվանմանը, այս թեորեմի համար հանրահաշվական ոչ մի ապացույց գոյություն չունի, քանի որ ապացույցներից ցանկացածում օգտագործվում է իրական թվերի լրիվությունը (կամ համարժեք որևէ փաստ), ինչը հանրահաշվական գաղափար չէ։ Բացի այդ, այս պնդումը <nowiki/>[[Աբստրակտ հանրահաշիվ|ժամանակակից հանրահաշվի]] համար հիմնային դեր չունի․ այս անվանումը տրվել է այն ժամանակ, երբ հանրահաշվի ուսումնասիրությունը սահմանափակվում էր իրական կամ կոմպլեքս գործակիցներով բազմանդամային հավասարումների լուծման գոյության խնդիրներով։