«Մասնակից:Season4summer/Ավազարկղ 2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 49.
Ռեզերֆորդի 12 աշակերտներ դարձել են Քիմիայի և Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Նրա առավել տաղանդավոր աշաակերտներից մեկը Հենրի Մոզլին փորձարարական կերպով ցույց տալով [[Պարբերական օրենք|Պարբերական օրենքի]] ֆիզիկական իմաստը՝ վախճանվեց 1915թ․ [[Դարդանելի օպերացիա|Դարդանելի օպերացիայի]] ընթացքում [[Գալիպոլի|Գալիպոլիում]]։ [[Մոնրեալ|Մոնրեալում]] Ռեզերֆորը աշխատում էր Ֆ․ Սոդդիի, Օ․ Հանի հետ, [[Մանչեստր|Մանչեստրում]] Հ․ Գեյգերի հետ (մասնավորապես Ռեզերֆորդն օգնեց նրան մշակել իոնիզացնող մասնկիկների հաշվարկման ավտոմատ հաշվիչ), [[Քեմբրիջ|Քեմբրիջում]] նա աշխատում էր [[Նիլս Բոր|Ն․ Բորի]] և [[Պյոտր Կապիցա|Պ․ Կապիցայի]] և հետագայում հայտնի դարձած շատ այլ գիտնականների հետ։
 
==== Ռադիոակտիվության երևույթի ուսումնասիրությունը ====
 
[[Ռադիոակտիվ տարր|Ռադիոակտիվ տարրերի]] բացահայտումից հետո սկսվեց դրան ճառագայթման ֆիզիկական բնույթի ակտիվ հետազոտությունը։ Ռեզերֆորդին հաջողվեց գտնել ռադիոակտիվ ճառագայթման բարդ կազմությունը։
Տող 72.
Բացի այդ Ռեզերֆորդը 30%–ով հստակեցրել է էլեկտրոնի հարաբերությունը դրա զանգվածին։
 
==== Ռադիոակտիվ փոխակերպումներ ====
 
Ռեզերֆորդը ռադիոակտիվ հատկությունների հիման վրա բացահայտեց և բացատրեց քիմիական տարրերի ռադիոակտիվ փոխակերպումները։ Գիտնականը հայտնավերեց, որ թորիումի ակտիվությունը փակ սրվակում մնում է անփոփոխ, բայց եթե փչել օդի անգամ ամենափոքր հոսքով, դրա ակտիվությունը զգալիորեն նվազում է։ Հայտնի էր դարձել ենթադրույթունն այն մասին, որ միաժամանակ ալֆա մասնիկների հետ միասին թորիումը բաց է թողնում ռադիոակտիվ գազ։
 
Ռեզերֆորդի և նրա գործընկերոջ Ֆրեդերի Սոդդիի համատեղ աշխատանքի արդյունքները հրատարակվել են 1902–1903թթ․ [[Philosophical Magazine|«Philosophical Magazine»]] պարբերականի հոդվածների շարքում։ Այդ հոդվածներում՝ վերլուծելով ստացված արդյունքները, հեղինակները եկան քիմիական մի տեսակի տարրերից մյուսներին փոխակերպման եզրահանգմանը։
 
{{քաղվածք|Ատոմային փոխակերպման արդյունքում առաջանում է ամբողջովին նոր տեսակի նյութ, իր ֆիզիկական և քիմիական հատկություններով ամաբողջովին տարբերվելով սկզբնական նյութից։| Էռնեստ Ռեզերֆորդ, Ֆ․ Սոդդի}}
 
Այդ ժամանակներում իշխում էր ատոմի անփոփոխելիության և անբաժանության մասին գաղափարը, նկատելով համարժեք երևույթներ այլ մեծանուն գիտնականներ՝ դա բացատրում էին դրանք, որպես «նոր» տարրերի գոյությամբ, որոնք ի սկզբանե գոյություն ունեին սկզբնական նյութում։ Սակայն ժամանակն ապացուցեց նմանօրինակ պատկերացումների սխալականությունը։ Ֆիզիկոսների և քիմիկոսների հաջորդող աշխատանքներում ներկայացրեցին, թե որ դեպքերում որոշ տարրեր կարող են փոխակերպվել այլ տարրերի և թե բնության որ օրենքներն են կառավարում այդ փոխակերպումները<ref>http://www.krugosvet.ru/enc/nauka_i_tehnika/fizika/radioaktivnie_prevrashcheniya.html?page=0,0 — РАДИОАКТИВНЫЕ ПРЕВРАЩЕНИЯ|Энциклопедия Кругосвет</ref>։
 
==== Ռադիոակտիվ տրոհման օրենքը ====
 
Թորիումով տարրայից օդի դուրս մղմամբ, Ռեզերֆորդը առանձնացրեց թորիումի էմանացիան (գազը, որն այժմ հայտնի է որպես տոռոն կամ ռադոն–220, ռադոնի իզոտոպերից մեկն է) և հետազոտեց դրա իոնիզացնող կարողությունը։ Պարզավել էր, որ այդ գազի ակտիվությունը ամեն րոպե կրկնակի նվազում է։
 
Ժամանակից կախված ռադիոակտիվ նյութերի ակտիվությունը ուսումնասիրելու ընթացքում գիտնականը հայտնագործեց ռադիոակտիվ տրոհման օրենքը։
 
Քանի որ քիմիական նյութերի ատոմների միջուկները բավականաչափ կայուն են, Ռեզերֆորդը առաջարկեց, որ դրանց փոխակերպման կամ քայքայման համար պետք է շատ մեծ էներգիա։ Արհեստական փոխակերպման ենթարկված առաջին միջուկը [[Ազոտ|ազոտի]] ատոմի միջուկն էր։ Ազոտը՝ ալֆա մասնիկների մեծ էներգիայով ռմբակոծելով՝ Ռեզերֆորդը հայտնաբերեց [[Ջրածին|ջրածնի]] ատոմի միջուկների՝ պրոտոնների առաջացումը։
 
==== Գեյգեր – Մարսդենի փորձը ոսկե թիթեղով ====
 
Ռեզերֆորդը Նոբելյան մրցականակի այն սակավաթիվ դափնեկիրներից է, ով իր ամենահայտնի հայտնագործությունները արել է այն ստանալուց հետո<ref>cite: http://www.encyclopediabritanica.com/nucleus (atom)</ref>։ Հանս Գեյգերի և Էռնստ Մարսդենի հետ միասին 1909թ․ նա կատարեց գիտափորձ, որը ներկայացրեց ատոմում միջուկի գոյությունը։ Ռեզերֆորդը Գեյգերին և Մարսդենին խնդրեց այդ գիտափորձում գտնել անկյան շատ մեծ շեղում ունեցող ալֆա մասնիկները, ինչը այն ժամանակ չէր սպասվում [[Թոմսոնի ատոմի մոդել|Թոմսոնի ատոմի մոդելից]]։
 
Ավելի ուշ Ռեզերֆորդը խոստովանեց, որ երբ իր աշակերտներին առաջարկեց անցկացնել գիտափորձ մեծ անկյուններով ալֆա մասնիկների ցրման վերաբերյալ, նա ինքն էլ չէր հավատում դրական արյունքնին։
 
Позднее Резерфорд признался, что, когда предложил своим ученикам провести эксперимент по рассеиванию альфа-частиц на бо́льшие углы, он сам не верил в положительный результат.