«Գրենլանդիա (կղզի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
Գրենլանդիան գրեթե ամբողջությամբ գտնվում է [[Կանադական վահան]]ի հյուսիսարևելյան հատվածում, իսկ արևելքում և հյուսիսում տարածված են [[Կալեդոնյան ծալքավորություն|Կալեդոնյան ծալքավորության]] հատվածներ: [[Ապար]]ները, որոնք վահան են կազմել, ներկայացված են [[գնեյս]]ներով, [[քվարցիտ]]ներով, [[մարմար]]ներով, [[Արխեյան դարաշրջան|արխեյան]] և պրոտերոզոյան դարաշրջանների [[գրանիտ]]ներով` ունեն միջին պրոտերոզոյան դարաշրջանի [[Հրաբուխ|հրաբխա]]-նստվածքային հաստաշերտերի հասակ: Կալեդոնյան ծալքավորության արևելյան հատվածը վահանից անջատված է խորը կտրվածքով: Կալեդոնյան գեոսինկլինալի տիրույթը ստեղծվել է ուշ պրետերոզոյի բեկորային և կարբոնատե հաստաշերտերի ու ստորին պալեոզոյի կարբոնատե ապարների միջոցով, որոնք ծալքավորվել են սիլուրի ժամանակ: [[Դևոնի ժամանակաշրջան]]ում` միջսարային իջվածքներում, տեղի են ունեցել մայրցամաքային ապարների կուտակումներ: Պալեոզոյի ավարտից հետո այստեղ պլատֆորմ է զարգանում: Մեզոզոյան դարաշրջանում այստեղ նստվածք են առաջացրել կավե ավազային ապարները: [[Կայնոզոյի դարաշրջան|Կայնոզոյան դարաշրջանում]] Գրենլանդիան բարձրացել է և նրա որոշ հատվածներ առանձնացել են, որոնց պատճառով առաջացել է [[բազալտ]]ի հսկայական պաշար:
 
Օգտակար հանածոները վերագրվում են արխեյան և վաղ պրետորոզոյան հասակի ապարների տարիքին ([[կրիոլիթ]]ը Գրենլանդիայի հարավում, իսկ գրաֆիտն ու մարմարը` Գրենլանդիայի արևմուտքում), [[Գորշ ածուխ|գորշ ածխի]] հանքավայրերը վերագրվում են մեզոզոյան դարաշրջանին: Կալեդոնյան ծալքավորության արևելյան հատվածից հայտնաբերվել են [[կապար]]ի ու [[ցինկ]]ի հանքավայրեր, և [[ուրան]]ի [[հանքանյութ]]: Հայտնաբերվել են նաև նավթի ուև գազի պաշարներ:
 
== Սառցապատումը և ռելիեֆը ==