«Հենրի Լինչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
{{Արևմտահայերեն|Հենրի Ֆինիս Լինչ (արեւմտահայերէն)}}
{{Անձ}}
'''Հենրի Ֆինիս Բլոս Լինչ''' (Lynch) ([[ապրիլի 18]], [[1862]], [[Լոնդոն]]-[[նոյեմբերի 24]], [[1913]], [[Կալե]]{{ԱԾ}}), անգլիացի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ։ Իոլանդական ազնվական տոհմից (տատը սեբաստացի հայուհի)։
 
Հայաստան կատարած երկու ճանապարհորդությունների ([[1893]]-[[1894]], [[1898]]) ժամանակ հավաքած նյութերի հիման վրա գրել է լայն ճանաչում գտած «Հայաստան» աշխատությունը ([[1901]], հայերեն համառոտ թարգմանություն՝ [[1913]]-[[1914]]), որը կազմված է երկու հատորից «Ռուսական Հայաստան» և «Տաճկահայաստան»։ Աշխատությունը պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության. ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ, վիճակագրական նյութեր։ Լինչը փորձել է ամեն կերպ ցույց տալ, որ ցարական և թուրքական կառավարությունները վարում են հետադիմական քաղաքականություն Հայաստանում, հալածում հայերին, հայ եկեղեցին և հայոց լեզուն։