«Հոռոմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 46.
| շինանյութ =
}}
Հոռոմոս վանքը գտնվում է Անիից 15 կմ հյուսիս-արևելք` Արփաչայի կողքին: Վանք հասնում են գետի հովտի եզրով անցնող դժվարանցանելի ճանապարհով: Վանքը եղել է Անիի թագավորության ամենակարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը: Կառուցվել է Աբաս 1-ին (943-953 թթ.) թագավորի իշխանության օրոք` Հայաստանում վանական զարթոնքի շրջանում: 11-րդ դարի պատմիչ Ստեփանոս Ասողիկը ակնարկում է, որ վանքը կառուցված է եղել քարավանային ճանապարհի վրա:
 
Հոռոմոսի նշանակությունը բավական մեծացել է, երբ 961 թ. Բագրատունիների թագավորության մայրաքաղաք է դարձել Անին: Բագրատունիները վանքը վերածել են արքայական գերեզմանատան: 982 թ. մուսուլման զավթիչները կողոպտել և այրել են վանքը, սակայն կարճ ժամանակում վերակառուցվել է Բագրատունի թագավորների կողմից, որոնք կառուցել են տվել նոր եկեղեցի և մատուռ:
'''Հոռոմոս'''ն ավերված միջնադարյան [[Հայաստան|հայկական]] վանքային համալիր է, [[Անի]]ից 15 կմ հյուսիս-արևելք: Այն եղել է կարևորահույն հոգևոր-մշակութային կենտրոններից մեկը: Սակայն դարեր շաուրնակվող ավերումների պատճառով այն ներկայումս ավերակ է:
Թուրքերի կողմից Անին գրավելուց հետ վանքի հետագա պատմությունը հայտնի չէ: Որոշ ժամանակ անց՝ դեռևս 1174 թ., նվիրաբերված արձանագրությունները շենքերում սկսեցին վերագտնել իրենց տեղերը: 1180 թ. թվագրված մի տեքստի համաձայն` եղել հայտնի կրոնական և մշակութային վայր: 13-րդ դարում Անիում իշխող Մխարգրձելի ֆեոդալական ընտանիքների համար Հոռոմոսը եղել է կարևոր գերեզմանոց: Վանքն ունեցել է մեծ գրադարան և ազդեցիկ գրատուն, որտեղ արտագրվել են ձեռագրերը: Համարվում է, որ Անիի և Հյուսիսային Հայաստանի արքեպիսկոպոսների նստավայր է եղել:
Հոռոմոսում միջնադարի ամենաուշ թվագրված արձանագրությունը 1336 թվականին է պատկանում: Այդ ժամանակից մինչ 17-րդ դարը վանքի պատմությունը հայտնի չէ, և հնարավոր է, որ այս ընթացքում վանքը լքված լինի: 1788 թ. վանքը նորոգվել է, դրսի պատերը վերակառուցվել են, կառուցվել է ժամատան աշտարակ (կամ էլ հինի տեղում է կառուցվել): Ճանապարհորդ Ջոն Ուշերը Հոռոմոս այցելել է 1860-ականների սկզբներին և այն գտել է ավերված վիճակում, որը հսկում էր միակ վանականը: Այլ վերանորոգումներ և վերականգնումներ կատարվել են 1852, 1868, 1871 և 1878 թթ.:
Երբեմն Անի այցելած բազմաթիվ այցելուներ, այդ թվում նաև՝ Հ. Ֆ. Բ. Լինչը մնացել են Հոռոմոսում: Վանքը կատարել է իր գործառույթը մինչ 1920 թ.: Ռուսների ձեռքում գտնվելու ժամանակ վանքի գլխավոր մասնաբաժնի շուրջ գյուղ է ստեղծվել, որը, սակայն, այս պահին ամբողջությամբ դատարկ է: 1920 թ. Սկսած՝ վանքը զգալի ավերածությունների է ենթարկվել: Որոշ շինություններ ամբողջությամբ ավերվել են, մնացած պատերի մեծամասնության երեսպատման քարերը թափվել են: 1970-ական թթ. Սուրբ Հովհաննես եկեղեցու գմբեթն ամբողջությամբ փլվել է: Եթե նախկինում դժվար էր վանք հասնել, այժմ գրեթե անհնար է:
Միևնույն ժամանակ Հոռոմոս վանքը հայտնի է նաև որպես Գոշավանք: Այս անվանումների արմատները բավականաչափ պարզաբանված չեն: 13-րդ դարի հայ գրողները հավատում էին, որ Հոռոմոս վանքը կառուցել են Հռոմեկան կայսրությունից փախած վանականները, և այս անվանումն էլ, այս դեպքի առնչությամբ, նշանակում է «հռոմեացիներ»: Նման մի պարզաբանում էլ կատարվել է Կիլիկիայի Հռոմկլա բերդի անվան ծագումնաբանության շուրջ: 12-13-րդ դարերում Հռոմկլան եղել է հայոց պատրիարքության նստավայրը:
Վանքը բաղկացած է երկու առանձին խումբ կառույցներից: Վանքի գլխավոր բաժինը գտնվում է Արփաչային նայող խորխորատի եզրին` թերակղզու ամենաբարձր շրջանում` ամուր պարիսպներով շրջապատված հրապարակում: Իսկ գլխավոր համալիրի տակ և հյուսիսում մի բարձրունքի վրա տեղակայված և գետի չորացած ոլորանով շրջապատված Վանքին մոտ այլ ավերակներ ևս կան: Մոտ 500 մ հյուսիս` Անի գնացող ճանապարհի վրա, մի շինություն կա, որը տեսանելի է վանքի վերևից և հայտնի է որպես «հաղթանակի կամար»: Իսկ վանքից 2 կմ հյուսիս առանձին մի եկեղեցի կա, որի իսկական անունը հայտնի չէ: Այժմ մոտակա գյուղի անունով կոչվում է Թայլար եկեղեցի, որը հավանաբար կառուցվել է 10-րդ դարում:
 
{{Հայկական եկեղեցիներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոռոմոս» էջից