«Թեոյդոս»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 564569 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում)
(Հետ է շրջվում 564569 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.150.104 (քննարկում))
==Գործունեությունը==
Արարատյան կողմնակալության ազդեցիկ կողմնակալ-հրամանատար [[Քուրդ Բ]] Ամբերդեցու որդին է: Արձանագրություններում կոչվել է նաև ,,Չրքին,,, որ թարգմանաբար նշանակում է տգեղ: [[Կարբի]]ի հաղթակամար-եկեղեցու պատին [[Քուրդ Բ]]-ի [[1338]] թ-ին փորագրված արձանագրության մեջ արդեն իսկ վավերացվել է [[Քուրդ Բ]]-ի իրավահաջորդի` Թեոյդոսի Անբերդի տեր և հոր գահակից լինելու փաստը. ,,եւ հարազատ որդի մեր Չրքին, տէր Անբերդոյ գավառիս,, արտահայտությամբ: Թեոյդոս իշխանաց-իշխանը հորը փոխարինել է [[1340]]-ական թվականների կեսերից: Նրա գահակալումը համընկել է իլխանության հոգեվարքի շրջանին, երբ մոնղոլական կենտրոնական իշխանությունը ներքին հակամարտությունների և սելջուկ-թուրքերի հարվածների տակ այքան էր թուլացել, որ այդ զգացվում էր նաև իլխանության ծայրամասերում և իր արտահայտությունն էր գտնում կենտրոնական իշխանության մեկուկես դար գոյատևած ձևերի վերացմամբ: Նման մի վավերաթուղթ է Թեոյդոս Չրքինի [[1343]] թ-ին [[Կարբի]]ի հաղթակամար-եկեղեցու հարավային պատին փորագրված արձանագրությունը: Ահա այն. ,,Ես` Չրքինս, որդի Քրդին, տէր Անբերդոյ գաւառի, անիրաւունք տեսա, որ զճանապարհորդի ձիաւլուխ տաին: Մենք զայս արձան գրեցաք, որ այլ ի [[Կարբի]] ճանապարհորդի ձիաւլուխ չտան,,: Այս արձանագրությամբ Թեոյդոսը վերացրել է ,,ձիավլուխի,,` իլխանական պետության մեջ սուրհանդակներին, երթևեկին և հարկահավաքներին ձիով, պարենով, անասնակերով ապահովելու պարտականությունը, որ ամբողջ ծանրությամբ ընկած էր բնակչության ուսերին: Արձանագրությունից պարզվում է, որ թեև Թեոյդոսը իր իշխանատիրույթում նման հանդուգն որոշում կարող էր կայացնել, բայց իրեն [[իշխանաց-իշխան]] կոչում չի վերագրել, քանի որ հայրը` [[իշխանաց-իշխան]] øուրդ Բ-ն դեռևս կենդանի էր: Միայն [[1350]] թ-ի [[Հովհաննավանք]]ի նվիրատվական արձանագրության մեջ է նա իրեն [[իշխանաց-իշխան]] կոչել. ,,Ես` Թէոյդոս, մականուն Չրքին, [[իշխանաց-իշխան]], որդի Անբերդեցի Քրդին իշխանաց իշխանին..,,: Արձանագրության շարադրման եղանակը հուշում է, որ գրվել է ի հիշատակ [[Քուրդ Բ]]-ի, որի մահը տեղի է ունեցել հենց այդ տարի` [[1350]] թ-ին: Այս արձանագրությունն առանձնահատուկ է նրանով, որ արդեն իշխանատիրույթի լիիրավ տեր Թեոյդոսի հոր հիշատակին տված նվերների հաստատումը կատարել է մայրը` [[Խուանդ խաթուն]]ը: Փաստորեն իշխանատիրույթի պատասխանատուն, երկրորդ դեմքը դեռևս [[Խուանդ խաթուն]]ն էր: Հենց այս ժամանակներում իլխանության փլատակների վրա իշխանության գլուխ բարձրացավ Չոբանյան Մելիք Աշրաֆը ու արյունով ծածկեց [[Հայաստան]]ն ու ոչնչացրեց [[Հայաստան]]ի անկախ իշխանությունները: [[1350]] թ-ից հետո, Թեոյդոս [[իշխանաց-իշխան]]ի օրոք, հայկական շատ իշխանական տների նման [[Վաչուտյաններ]]ն էլ կորցրեցին իրենց տիրույթները և հեռացան պատմության թատերաբեմից:
 
лÕÇÝ³Ï [[îÇ·ñ³Ý ä»ïñáëÛ³Ýó]]
 
==Գրականություն==
63

edits