«Վաչուտյաններ»–ի խմբագրումների տարբերություն

 
Նրանց կողմից կառուցվել են [[Ամբերդ]]ի նոր դղյակը, [[Ամբերդ]] բերդաքաղաքի նոր բուրգավոր պարիսպները, [[Կարբի]]ի բերդը, [[Հովհաննավանք]]ի, [[Սաղմոսավանք]]ի, [[Տեղեր]]ի, [[Ուշի]]ի ([[Աշտարակ]]), [[Աստվածընկալ]]ի, [[Եղիպատրուշ]]ի ([[Ապարան]]) վանական համալիրները, [[Կարբի]]ի հաղթակամար զանգակատունը ([[Աշտարակ]]), [[Արա (գյուղ)]]ի, [[Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)]]ի իջևանատները, [[Թեղենյաց վանք]]ի որոշ շինություններ ([[Ապարան]]), [[Աշտարակ]]ի կամուրջը (այժմ այդ կամրջի ձախակողմյան խելը պահպանվել է [[1664]] թ-ին կառուցված կամրջից մի քանի քայլ հեռավորությամբ): [[1243]] թվականին [[Ամենայն Հայոց կաթողիկոս]]ի կոնդակով իշխանատիրույթի հոգևոր կենտրոնում՝ [[Հովհաննավանք]]ում հաստատվել է եպիսկոպոսական աթոռ, որը ավելի ուշ՝ [[1441]] թ-ին կարևոր դերակատարություն է ունեցել Մայր աթոռը [[Կիլիկիա]]յից [[Էջմիածին]] վերադարձնելու գործում: Վաչուտյանների տիրույթում են գործել [[Թեղենյաց վանք]]ի բարձրագույն տիպի համալսարանը, [[Սաղմոսավանք]]ի, [[Հովհաննավանք]]ի բարձր տիպի դպրանոցները: Իշխանատիրույթի այս և այլ ուսումնական հաստատություններում ու վանքերում գրվել ու ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: [[1213]] թ-ին ստեղծված [[Սաղմոսավանք]]ի գրատան գրացուցակում նշված է 150-ից ավելի ձեռագիր գրքերի անուններ, սակայն դրանցից մեր օրերն են հասել միայն մի քանիսը: [[Սաղմոսավանք]]ի նման ձեռագրերի հավաքածուներ են ունեցել նաև [[Տեղեր]]ի, [[Կարբի]]ի, [[Աստվածընկալ]]ի, [[Եղիպատրուշ]]ի եկեղեցիները, որոնցից որևէ ձեռագիր չի հասել մեր օրերը: Եպիսկոպոսանիստ [[Հովհաննավանք]]ի և համալսարանական [[Թեղենյաց վանք]]ի գրչակենտրոններից միասին վերցրած մեր օրերն են հասել շուրջ մեկուկես տասնյակ ձեռագրեր:
 
 
лÕÇÝ³Ï [[îÇ·ñ³Ý ä»ïñáëÛ³Ýó]]
 
==Գրականություն==
Անանուն մասնակից