«Կայք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
=== Դինամիկ ցանցակայք ===
 
Դինամիկ ցանցակայքն այն կայքն է, որ չունի սպասարկչում պահված ցանցային էջեր այն տեսքով, ինչպիսին տեսնում է դրանք գործածողը։ Փոխարենը էջի բովանդակությունը փոփոխվում է ավտոմատ կերպով և/կամ հաճախ կախված է որոշակի չափանիշներից։չափանիշներից<ref>{{cite web |url=https://twitter.com/APStylebook/status/12296505018 |title=AP tweets that it will change from Web site to website |access-date=2010-04-16 |work= }}</ref>։ Ընդհանուր առմամբ՝ այն համեմատում է տեղեկությունները ցատկի պահին ամեն անգամ, երբ պահանջում են էջը։
Ցանցակայքը կարող է դինամիկ լինել երկու ձևերից մեկով։ Առաջինն այն է, որ ցանցաէջի կոդը կառուցված է դինամիկ կերպով՝ կտոր առ կտոր։ Երկրորդն այն է, որ ցանցաէջի բովանդակությունը ցուցադրված վիճակում տարբերվում է՝ կախված որոշակի չափանիշներից։ Այդ չափանիշները կարող են լինել նախասահմանված կանոններ կամ կարող են կախված լինել գործածողի ներածումից (input)։
Դինամիկ ցանցակայքի հիմնական առավելությունն այն է, որ շատ ավելի հեշտ է պահպանել մի քանի ցանցաէջեր և տվյալների շտեմարան, քան կառուցել և թարմացնել հարյուրավոր կամ հազարավոր անհատական ցանցաէջեր և կապեր։ Որոշակի իմաստով տվյալների վրա հիմնված կայքը նման է ստատիկ կայքին, քանի որ կայքում ներկայացված տեղեկությունները, այնուամենայնիվ, սահմանափակված են նրանով, թե ինչ է թույլ տվել կայքի սեփականատերը պահեստավորել տվյալների շտեմարանում (կայքի սեփականատիրոջ մուտքագրած և/կամ գործածողների ներածած և տիրոջ հավանությանն արժանացած տվյալներ)։ Դրա առավելությունն այն է, որ շտեմարանում պահեստավորված և գործածողներին մատչելի տեղեկությունները սովորաբար անհամեմատ ավելի շատ են լինում։
Դինամիկ ցանցակայքը նաև ցույց է տալիս սեփական կառուցվածքը, մասնավորապես՝ մեկ ցանցաէջի ստեղծման համար օգտագործված կոդը։ Դինամիկ ցանցաէջը ստեղծվում է հընթացս՝ իրար միացնելով կոդերի, ընթացակարգերի կամ հրամանաշարի որոշակի բլոկներ։բլոկներ<ref>{{cite web|url=http://www.chicagomanualofstyle.org/CMS_FAQ/InternetWebandOtherPost-WatergateConcerns/InternetWebandOtherPost-WatergateConcerns13.html|title=Internet, Web, and Other Post-Watergate Concerns|publisher=University of Chicago|access-date=2010-09-18}}</ref> ։ Դինամիկ կերպով ստեղծված ցանցաէջը տարբեր տեղեկույթներ (information) է կանչում շտեմարանից և դասավորում դրանք նախասահմանված ձևաչափով՝ ընթերցողին ամբողջական էջ ներկայացնելու համար։ Այն տարբեր ձևերով փոխազդեցության մեջ է մտնում գործածողների հետ, այդ թվում՝ կարդալով գործածողների նախկին պատմությունը ճանաչող նշոցիկները (cookies), աշխատաշրջանի փոփոխականները, սպասարկչի փոփոխականները և այլն, կամ էլ մտնելով ուղղակի փոխազդեցության մեջ։ Կայքը կարող է ներկայացնել գործածողների միջև երկխոսության ներկա վիճակը, վերահսկել փոփոխվող իրավիճակը կամ էլ տրամադրել տեղեկություններ, որոնք որոշակի ձևով անձնավորված են՝ հաշվի առնելով անհատ գործածողի պահանջները։
Որոշ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, ցանցերի մատչելիությունն օրենքով կանոնակարգված է<ref>{{Cite web|url=https://developers.google.com/web/fundamentals/design-and-ui/responsive/|title=Responsive Web Design Basics {{!}} Web|website=Google Developers|access-date=2017-03-13|author=Pete LePage}}</ref>։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կայք» էջից