«Ապսարա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{Навигация}} +{{քույրհղումներ}})
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Tilottama.jpg|մինի|ձախից|Tilottama]]
'''Ապսարա''' ({{lang-lat|अप्सरस्}} , apsaras IAST, «ջրառատ»), կիսաաստվածուհիներ՝ հնդկական դիցաբանության մեջ, ամպերի կամ ջրի հոգիներ (որոնք հունական դիցաբանության մեջ հավերժահարսերն են): Նրանք պատկերվում էին հիասքանչ կանանց տեսքով, որոնք շքեղ հագուստ և թանկարժեք իրեր են կրում: [[Վեդաներ|Վեդական]] դիցաբանության մեջ համարվում էին [[գանդհարվա]]ների կանայք և սիրուհիներ: Հինդուիստական դիցաբանություն անցնելուց հետո դարձան երկնային պարուհիներ և [[կուրտիզանուհի]]ներ: Ինչպես նաև ըստ ավանդության սիրաշահում են պատերազմում ընկած զինվոր-հերոսներին՝ [[Ինդրա]]յի դրախտում:
[[Պատկեր:Apsaras AngkorWat Kambodscha2001.jpg|մինի|Հարթաքանդակ [[Անգկոր Վատ]] տաճարի պատի վրա, [[Կամբոջա]]|285x285փքս]]
Ապսարաների ծագումը տարբեր աղբյուրներում տարբեր կերպ են նկարագրվում: [[Ռամայանա]]յում հիշատակվում է, որ ապսարաները առաջացել են աստվածների և ասուրաների կողմից օվկիանոսը հարելու ժամանակ, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չցանկացան նրանց կնության առնել և վերջիններս սկսեցին պատկանալ բոլորին: Մեկ այլ ավանդույթի համաձայն առավել հայտնի ապսարաներին (ինչպես Մենական, Ուրվաշին, Տիլոտտաման և այլն) ստեղծեց [[Բրահման]], իսկ մյուսները Դակշիի աղջիկներն էին: Ապսարների թիվը տատանվում է տարբեր տվյալներով մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հազար: Ապսարաները, որոնք աստվածների անմիջական ծառայության տակ էին գտնվում հաճախ օգտագործվում էին վերջիններիս կողմից ասկետներին կամ սուրբ ճգնավորներ գայթակղելու համար, որոնք ճգնավորության եղանակով կարող էին հավասարվել աստվածներին:
Տող 6.
== Արտաքին հղումներ ==
{{քույրհղումներ}}
* {{ВТ-ЭСБЕ|Апсарас}}
 
[[Կատեգորիա:Հնդկական դիցաբանություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ապսարա» էջից