«Ալեքսանդր Գրիբոյեդով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
}}</ref>
 
Աշխատեց Գյոթեի «Ֆաուստ» ողբերգության «Նախաբան թատրոնում» հատվածի ազատ թարգմանության վրա, Բուլգարինի խնդրանքով ծանոթագրություններ կազմեց Դ. Ցիկուլինի «Արտասովոր արկածներ և ճամփորդություններ»-ի համար։ Վրաստանից վերադառնալիս այցելեց Կիև, որտեղ հանդիպեց հեղափոխական ընդհատակի ակնառու գործիչներ Մ. Բեստուժև-Ռյումինին, Ա. Մուռավյովին, Ս. Մուռավյով-Ապոստոլին և Ս. Տրուբեցկոյին։ Միառժամանակ ապրեց [[Ղրիմ]]ում՝ հաճախ այցելելով իր վաղեմի ընկերոջ՝ Ա. Զավադովսկու առանձնատուն։<ref>Минчик С. С. Грибоедов и Крым. — Симферополь: Бизнес-Информ, 2011. — С. 94—96.</ref> Կարծիք կա, որ հենց հարավում ունեցած հանդիպումների տպավորության տակ է գրել «Պոլովցի այրերի երկխոսությունը»։
 
Կովկաս վերադառնալուն պես, ոգեշնչված գեներալ Վելյամինովի արշավանքով, Գրիբոյեդովը գրեց ,,Գիշատիչները Չեգեմում,, հայտնի բանաստեղծությունը:
Կարծիք կա, որ հենց հարավում ունեցած հանդիպումների տպավորության տակ է գրել «Պոլովցի այրերի երկխոսությունը»-ը։
 
1826 թվականի հունվարին Գրոզնայա ամրոցում նա ձերբակալվեց՝ կասկածվելով դեկաբրիստներին հարելու մեջ, և տարվեց Պետերբուրգ, բայց հետաքննությամբ չկարողացան գաղտնի ընկերությանը նրա պատկանելության ապացույցներ գտնել: Մոտ հինգ ամիս քննության տակ պահելուց հետո ստիպված էին ազատ արձակել, բայց դեռ մի որոշ ժամանակ շարունակեցին գաղտնի հետևել նրան:
 
1826 թվականի սեպտեմբերին Գրիբոյեդովը վերադարձավ Թիֆլիս՝ շարունակելու դիվանագիտական գործունեությունը: Մասնակցեց Ռուսաստանի համար շահավետ Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը, դրա բնօրինակը տարավ Պետերբուրգ, նշանակվեց Ռուսաստանի մինիստր-ռեզիդենտ /դեսպան/ Պարսկաստանում: Նշանակման վայր գնալու ճանապարհին մի քանի ամիս մնաց Թիֆլիսում, 1828 թվականի օգոստոսի 22-ին պսակվեց իշխանուհի Նինա Ճավճավաձեի հետ, որի հետ նրան բախտ վիճակվեց ապրելու ընդամենը մի քանի շաբաթ: 1829 թվականի հունվարի 30-ին Գրիբոյեդովը, դեսպանատան 37 այլ աշխատակիցների հետ, մոլեռանդ մահմեդականների խառնամբոխի ձեռքով գազնաբար սպանվեց Թեհրանում, ուր մեկնել էին՝ ներկայանալու Ֆաթհ Ալի շահին: Նրա՝ անճանաչելիության աստիճան այլանդակված դիակը երկու հայ եզասայլով հասցրեցին Թիֆլիս: Հայաստանով անցնելիս նրանց հանդիպեց բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը, այն լեռնանցքում, որը հետագայում վերջինիս անունով կոչվեց Պուշկինյան: Լեռնանցքում այդ հանդիպման առթիվ հուշաղբյուր է տեղադրված:
 
Գրիբոյեդովին հուղարկավորեցին Մթածմինդա սարի վրա՝ Սուրբ Դավիթ եկեղեցուն կից քարայրում:
 
Դիվանագիտական սկանդալը հարթելու նպատակով շահը Պետերբուրգ ուղարկեց իր թոռին՝ բազում թանկարժեք նվերներով; Դրանց մեջ էր նաև նշանավոր ,,Շահ,, ադամանդը , որը մի ժամանակ զարդարել էր մեծ մոգոլների գահը:
 
== Ալեքսանդր Գրիբոյեդովը հայերեն ==