«Ռուսական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 129.
 
Օգոստոսի 30-ին կոռնիլովականների առաջխաղացումը ամենուրեք կանգնեցվեց։ Կրիմովը ինքնասպան եղավ։ Ձերբակալվեցին գեներալ Կոռնիլովը և ուրիշներ։ Օգոստոսի 31-ին պաշտոնապես հայտարարվեց Կոռնիլովի մահվան մասին։
 
==Հոկտեմբերյան Հեղափոխությունը==
===Ապստամբություն===
[[Պատկեր:Milrevkom proclamation.jpg|200px|մինի|աջից|Պետրոգրադյան ռազմական խորհրդի իշխանափոխանակության հայտարարությունը]]
Բոլշևիկյան խորհրդի նիստում կապված Հեղափոխության հետ առաջացել էին տարաձայնություններ՝ մի մասը գտնում էր, որ դեռ պահը չի հասունացել հեղափոխություն իրականացնեու համար, իսկ մյուս մասը Լենինի և [[Լև Տրոցկի|Լև Տրոցկու]] գլխավորությամբ գտնում էր, հակառակը, որ ճիշտ ժամանակն է կազմակերպել զինված խռովություն իշխանությունը Ժամանակավոր կառավարության ձեռքից վերցնելու համար:Վերջիններիս ձայնը գերազանցեց և ի վերջո եկան համաձայնության իշխանափոխության վերաբերյալ, որը նախատեսվում էր կազմակերպել հոկտեմբերի 25-ին:
 
Պետրոգրադի խորհրդում ձևավորվեց հեղափոխական ռազմական հանձնաժողով Տրոցկու ղեկավարությամբ: Այն բաղկացած է զինված գյուղացիներից, զինվորներից եւ նավաստիներից: Նա հավաստիացնում էր քաղաքը գրավելու համար կատարված են բոլոր ռազմավարական հաշվարկները:
 
Ապստամբությունը սկսվեց 1917 թվականի հոկտեմբերի 24-ի գիշերվանից (նոյեմբերի 6 ժամանակակից օրացույցով) մինչև հոկտեմբերի 25-ը (նոյեմբերի 7 ժամանակակից օրացույցով): Իրադարձությունները տեղի ունեցան գրեթե առանց արյունահեղության: Կարմիր բանակայինների գլխավորությամբ բոլշևիկները մինչև Ձմեռային պալատի վրա հարձակվելը գրեթե առանց դիմադրության գրավեցի քաղաքի կամուրջները, երկաթուղային կայանները: Պաշտոնական տվյալներով այս դեպքերի մասին անգամ ֆիլմեր են նկարահանվել, որոնք ներկայացնում են իրադարձությունները հերոսական տեսանկյունից։ Ապստամբության ժամանակ եղան միայն հինգ մահացածներ և մի քանի վիրավորներ:
 
Հոկտեմբերի 25-ին, Տրոցկին պաշտոնապես հայտարարեց Ժամանակավոր կառավարության լուծարումը։ Նոր խորհրդարանի բացման ժամանակ ներկա էին 562 պատվիրակներ, որոնցում 382-ը բոլշևիկներ էին իսկ 70-ը ձախ Էսէռներ։
 
Սակայն որոշ պատվիրակներ համարում էին, որ Լենինն ու Բոլշևիկյան կուսակցությունը իշխանությունը վերցրել են անօրինական, և մոտ հիսուն հոգի լքեցին դահլիճը։ Աջակողմյան հեղափոխական սոցիալիստներ եւ մենշևիկները հաջորդ օրը ստեղծեցին «Հայրենիքի և հեղափոխության փրկության կոմիտե»։ Վերջինիս մասին Լև Տրոցկին ասել է. «Պետք է ուշադիր լինել այն հանգամանքի վրա, որ մենշևիկների և սոցիալիստ-հեղափոխականների հեռացումը դավաճանություն է նոր կազմավորվելիք կառավարության հանդեպ»։ Հաջորդ օրը հաստատվում է Ժողովրդական խորհրդի սահմանադրությունը, որը բաղկացած էր բացառապես բոլշևիկներից։ Հաջորդ օրը Լենինը հրապարակայնորեն ելույթ ունեցավ, որտեղ ասաց․ «Մենք բոլորին հրավիրել էինք մասնակցելու նոր կառավարության աշխատանքներին, սակայն մենշևիկները որոշեցին հեռանալ և դա մեր մեղքը չէ:
 
 
== Ծանոթագրություններ ==