«Նապոլեոնի օրենսգիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
== Ֆրանսիական իրավունքի աղբյուրները մինչև ֆրանսիական մեծ հեղափոխությունը ==
Դարեր շարուանկշարունակ մինչև [[1789]] թվականի [[Ֆրանսիական մեծ հեղափոխություն]]ը և Նապոլեոնի օրենսգրքի ընդունումը, Ֆրանսիայում գործող իրավական նորմերը բնորոշվում էին չափազանց գույնզգույն սպեկտրում։ [[Գալիա]]յի գրավման ժամանակներից Ֆրանսիայի հարավային տարածքներում շարունակում էր գործել [[Հռոմեական իրավունք]]ը, իսկ երկրի հյուսիսում հռոմեական իրավունքը ([[Ֆրանսերեն|ֆր.]] pays de droit) փոխարինվեց կուտյումներով՝ միջազգային սովորույթներով, որոնք ծագում են ֆրանկական ցեղերի, բարբարոսների օրենքներից, գերմանական սովորական իրավունքից։ Ֆրանսիան բաժանված էր գրավոր իրավունքի ([[Ֆրանսերեն|ֆր.]] pays de droit écrit) և բանավոր իրավունքի([[Ֆրանսերեն|ֆր.]] pays de droit coutumier) ճյուղերի միջև։ Այս բաժանումը հստակ արտահայտված բնույթ չուներ, և նշված աղբյուրները հաճախ գործում էին միևնույն տարածքում։ Այն ժամանակ, երբ Հռոմեական իրավունքի հիմնական աղբյուրներ էին համարվում Թեոդոսիայի օրենսգիրքը և [[Կորպուս յուրիս ցիվիլիս]]ը, կուտյումները գրի չէին առնվում, այլ բանավոր կերպով փոխանցվում էին սերնդից սերունդ։ Ավատատիրական մասնատվածության պատճառով  վերջիններս աչքի էին ընկնում բազմաքանակությամբ և առանձնացվածությամբ։
 
Հռոմեական իրավունքին և կուտյումներին զուգահեռ Ֆրանսիայում գործում էին [[Կանոնական իրավունք]]ը, թագավորական հրամանները (օրդոնանս), ինչպես նաև ֆրանսիական պառլամենտի վճիռները։ [[Հռոմի Կաթոլիկ եկեղեցի|Հռոմի Կաթոլիկ եկեղեցու]] կանոնական իրավունքի նորմերը երկար ժամանակ իրապես փոխարինում էին ազգային ամուսնական-ընտանեկան իրավունքը։ Ֆրանսիական իրավունքի աղբյուր էին հանդիսանում նաև ֆրանսիական տարբեր թագավորների կարգադրումները և օրդոնանսները։ Վերջիններիս թվում են [[Վիլեր Կոտրե]]ի օրդոնանսը (1539), Մուլենի օրդոնանսը (1566), Բլուայի օրդոնանսը և այլն։ Մասնատված դարաշրջանում թագավորների որոշումները, գործողությունները վարչական բնույթ էին կրում։ Իրավունքի այլ աղբյուր էր նաև ֆրանսիական դատական մարմինների՝ պառլամենտների որոշումները։ Պառլամենտները ունեին գործող իրավունքներով չկարգավորվող հարցերի շուրջ նորմատիվ կարգադրութոյւններ տալու լիազորություն։ Այդպիսի նորմերը գործում էին միայն կոնկրետ պառլամենտի ենթակա տարածություններում։