«Քիմիական տարրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 85.
 
Երկրակեղևում հայտնաբերված առաջին 94 քիմիական տարրերի մեծ մասը (83) առաջնային են կամ ''պրիմորդիալային'', դրանք առաջացել են [[Գալակտիկաներ|Գալակտիկայում]] նուկլեոսինթեզի ժամանակ՝ նախքան Արեգակնային համակարգի առաջացումը, և այդ տարրերն ունեն իզոտոպներ, որոնք կամ կայուն են, կան բավական երկարակյաց, որ չքայքայվեն այդ պահից հետո անցած 4,567 մլրդ տարվա ընթացքում։ Մյուս 11 տարրերը ([[տեխնեցիում]], [[պրոմեթիում]], [[պոլոնիում]], [[աստատ]], [[ռադոն]], [[ֆրանսիում]], [[ռադիում]], [[ակտինիում]], [[պրոտակտինիում]], [[նեպտունիում]] և [[պլուտոնիում]]) ռադիոակտիվ են. դրանք չունեն այդքան երկարակյաց իզոտոպներ, այդ պատճառով էլ այդ տարրերի՝ երկրակեղևում գոյություն ունեցող բնական ատոմներն առաջացել են այլ տարրերի ռադիոակտիվ քայքայման ժամանակ<ref>За исключением следов примордиального плутония-244, имеющего период полураспада 80 млн лет.</ref><ref>{{статья|автор=Hoffman, D. C.; Lawrence, F. O.; Mewherter, J. L.; Rourke, F. M.|заглавие=Detection of Plutonium-244 in Nature|ссылка=http://www.nature.com/nature/journal/v234/n5325/abs/234132a0.html|язык=en|издание=Nature|тип=статья|год=1971|выпуск=234|doi=10.1038/234132a0|pages=132—134}}</ref>։
 
Մենդելեևի պարբերական համակարգում Պլուտոնիումին Pu (կարգաթիվը՝ 94) հաջորդող բոլոր տարրերը երկրակեղևում իսպառ բացակայում են<ref name="рита">{{книга|автор=Rita Cornelis, Joe Caruso, Helen Crews, Klaus Heumann.|заглавие=Handbook of elemental speciation II: species in the environment, food, medicine & occupational health|ссылка=https://books.google.com/books?id=1PmjurlE6KkC|издательство=John Wiley and Sons|год=2005|страниц=768|isbn=0470855983, 9780470855980}}</ref>, թեև դրանցից մի քանիսը կարող են առաջանալ տիեզերքում գերնոր պայթյունների ժամանակ։ Այդ տարրերի բոլոր հայտնի իզոտոպների կիսաքայքայման շրջանը փոքր է Երկրի գոյության ժամանակի համեմատությամբ։ Բնական գերծանր տարրերի բազմամյա որոնումները դեռևս արդյունք չեն տվել։
 
Քիմիական տարրերի մեծ մասը, բացառությամբ ամենաթեթև մի քանի տարրերի, Տիեզերքում առաջացել են հիմնականում աստղային նուկլեոսինթեզի ընթացքում (մինչև երկաթն ընկած տարրերը՝ ջերմամիջուկային սինթեզի արյունքում, ավելի ծանր տարրերը՝ ատոմների միջուկների կողմից նեյտրոնների կլանման և հետագա բետա-քայքայման, ինչպես նաև միջուկային այլ ռեակցիաների ժամանակ)։ Ամենաթեթև տարրերը (ջրածինը և հելիումը՝ գրեթե ամբողջությամբ, լիթիումը, բերիլիումը և բորը՝ մասամբ), առաջացել են Մեծ պայթյունին (առաջնային նուկլեոսինթեզ) հաջորդած առաջին երեք րոպեների ընթացքում։
 
Հատկապես ծանր տարրերի գլխավոր աղբյուրներից մեկը Տիեզերքում պետք է լինի, համաձայն հաշվարկների, նեյտրոնային աստղերի միաձուլումը, որ տեղի է ունենում այդ տարրերի մեծաքանակ արտանետմամբ, որոնք հետագայում մասնակցում են նոր աստղերի ու մոլորակների ձևավորմանը<ref>[http://compulenta.computerra.ru/universe/astronomy/10008309/ «Хаббл» открыл первую килонову] {{webarchive|url=https://web.archive.org/web/20130808233145/http://compulenta.computerra.ru/universe/astronomy/10008309/ |date=2013-08-08 }} // compulenta.computerra.ru</ref>։
 
== Տես նաև ==