«Ռուսական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 43.
20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունը հայտնի դարձավ իր արդյունաբերությամբ։ Միաժամանակ մշակութային բնագավառում ևս տեղի ունեցավ առաջընթաց։ Սակայն այս ամենը չբարելավեց երկրի վիճակը։ Արդյունաբերությունը ծաղկում էր, աշխատուժը կենտրոնանում էր հիմնականում խոշոր քաղաքներում, փոխարենը աղքատների վիճակը գնալով ավելի էր վատանում։ Փաստորեն, երկրի բարգավաճումը չունեցավ իր դրական ազդեցությունը բնակչության շրջանակում։
 
Կայսրությունում տնտեսությունը շարունակում էր մնալ ամենահին ճյուղը։ Արդյունաբերվող արտադրանքի արժեքը 1913 թվականին 2․5 անգամ ավելի ցածր էր քան Ֆրանսիայում, 6 անգամ պակաս քան Գերմանիայում և 14 անգամ պակաս քան ԱՄՆ-ում։ Գյուղատնտեսական եկամուտը շարունակում էր մնալ ցածր, տրանսպորտի պակասը խաթարում էր տնտեսության արդիականացման ցանկացած փորձ։ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով ավելի ցածր էր, քան Հունգարիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։ Երկրում գերակշռում էր արտասահմանյան կապիտալը, ում պատկանում էր Կայսրության բաժնետոմսերի գրեթե կեսը։ Երկրում արդյունաբերությունը էլ ավելի զարգացնելու համար աղքատ գղուղացիներից կազմավորեցինկազմավորվեցին նոր աշխատանքային խմբեր։
 
Ռուսական կայսրության բնակչության մեծամասնությունը կազմում էին գյուղացիները (բնակչության 85 %): Մինչ գյուղացիներից ոմանք հարստացան և ձևավորեցին գյուղական բուրժուազիա, գյուղացիների մյուս մասը ստեղծեց գյուղական պրոլետարիատ, որտեղ էլ ծնվեցին հեղափոխական գաղափարներ: Նույնիսկ 1905 թվականից հետո Պետդումայի պատգամավորները նշեցին, որ շատ գյուղերում մահճակալների առկայությունը համարվում է հարստության նշան:
Տող 59.
===Երկրի վիճակը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ===
[[Պատկեր:Russian Wounded NGM-v31-p369-B.jpg|250px|մինի|աջից|Ռուս զինվորները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ]]
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով երկրում բռնկվում է մեծ ճգնաժամ․ երկրում տիրում էր սով, համաճարակ իսկ ապրանքները չէին բավականացնում բնակչությանը: Ռուսական տնտեսությունը, որը պատերազմից առաջ Եվրոպայում ամենաբարձր աճի ցուցանիշն էր գրանցել, պատերազմի պատճառով կտրվեց Եվրոպական շուկայից: Այս ամենը հաշվի առնելով՝ Ռուսաստանի խորհրդարանի պալատը (Դուման), որը բաղկացած էր լիբերալ եւև առաջադեմ կուսակցություններից, նախազգուշացնում է կայսր Նիկոլայ II Ռուսական կայսրությանը սպասող սպառնալիքի մասին և առաջարկում ստեղծել նոր սահմանադրական կառավարություն, որով քիչ թե շատ կկայունանար երկիրը: Բայց կայսրը մերժում է Դումայի առաջարկը։ Անտեղյակ լինելով կռվի ճակատում կատարվող դեպքերից, կայսրը կարծում էր, որ իր մենիշխանությամբ կկարողանար հարթել իրավիճակը։
 
1915-1916 թվականներին ստեղծվում են տարբեր կոմիտեներ, որոնք իրենց ձեռքն են վերցնում այսպես ասված երկրի վերահսկողությունը:Այս միությունները շուտով ձեռք են բերում լայն լիազորություններ:
Տող 67.
Թեև առաջին օրն արդեն բախումներ տեղի ունեցան բնակչության և զինյալ ուժերի միջև, բայց դրանից տուժողեր չեղան։
 
Հաջորդ օրերի ընթացքում գործադուլը դառնում է համատարած ամբողջ Պետրոգրադի տարածքում, որի հետևանքով մայրաքաղաքում լարվածությունը էլ ավելի է սրվում։ Մայրաքաղաքի բնակչությունը համակարծիքի էր, նրանք հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ և ամեն ուր հնչեցնում էին իրենց կարևորագույն պահանջները․ «Վերջ պատերազմին», «Վերջ միապետությանը»։ Այս անգամ զինվորականների հետ բախումները երկու կողմերում էլ տվեցին շատ զոհեր։ Շուտով բողոքի ակցիաներ սկսվեցին զինվորների շրջանակում։ Այս իրադարձություններից երեք օր հետո կայսրը մոբիլիզացնում է կայսերական զորքերը, որպեսզի ճնշի ապստամբությունը։ Սակայն զինորներըզինվորները հրաժարվում են սպանել անզեն բնակչությանը։ Գիշերը զորքերի մի մասը միանում է ապստամբական ճամբարին: Կայսրը անճարությունից այլևս միջոցներ չունենալով՝ լուծարում է Դուման և նշանակում ժամանակավոր հանձնաժողով:
 
Կայսերական ամբողջ զորքը միանում է ապստամբներին և դրանով նրանց խմբավորումը ձեռք է բերում մեծ ուժ կայսեր նկատմամբ։ Դա հեղափոխության հաղթանակն էր։ Ճնշման տակ հայտնված Նիկոլայ II 1917 թվականի մարտի 2-ին հրաժարվում է գահից (Գրիգորյան օրացույցով 1917 թվականի մարտի 15)։ «Նա կայսրությունից հեռանում է, որպես հեծելազորի հրամանատար»։ Կայսեր եղբայրը՝ Մեծ իշխան [[Միխայիլ II]] Ռոմանովը հենց սկզբից էլ հրաժարվում է գահից։ Սա կայերականկայսերական միապետության ավարտն էր և առաջին խորհրդարանական ընտրությունների սկիզբը։ Հեղափոխության ժամանակ մահացան ավելի քան 100 մարդ, շատերը վիրավորվեցին։ Սակայն դա չէր խանգարում մարդկանց ոգևորությանը, որոնք համախմբված տապալելով միապետական կարգերը՝ ձգտում էին հասնել լիարժեք ազատության։
 
==Ժամանակավոր կառավարությունը==
Կայսեր գահզրկմանը հաջորդող օրերը ավելի խառն էին և շփոթված։ Ժամանակավոր կառավարությունները արագորեն միմյանց հաջորդում էին, հեղափոխությունը խորանում էր, իսկ աշխատողներն ու գյուղացիները շարունակում էին մնալ դժգոհ: Սովետական հանրաճանաչ կամավորների ելույթները, սկզբում չէին համարձակվում դեմ դուրս գալ ժամանակավոր կառավարությանը, չնայած նրան, որ երկրում իրավիճակը չէր կարգավորվում։
 
Բոլշևիկյան փոքրիկ կուսակցությունը ֆինանսավորում էր ստանում Գերմանիայից, որպեսզի ղեկավարի հեղափոխությունը և փակի ռուսական ճակատը։ Սրանով [[Վլադիմիր Իլյիչ Լենինը]] դառնում է բնակչության ձգտումների իրականացնողը։ Այս ընթաքում տարբեր հեղափոխական կուսակցությունների մեջ սուր տեղի էր մրցակցություն էր երկրի ղեկը իրենց ձեռքը վերցնելու համար։
 
===«Աշխարհի ամենաազատ երկիրը»===
Միապետության անկումը դիտվում էր որպես աննախադեպ ազատություն։ Այն ժողովրդի մոտ առաջացրեց խանդավառություն։ Հասարակության բոլոր շերտերը հպարտանում էին իրենց հաղթանակով։ Ժամանակավոր կառավարությունը անդադար կազմակերումկազմակերպում էր հանդիպումներ բնակչության հետ, լսում նրանց հուզող հարցերը։ Ամեն շաբաթ տասնյակ հազարավոր նամակներ, միջնորդություններ էին հասնում ժամանակավոր կառավարությանը, Պետրոգրադի խորհրդարանական մարմիններին ժողովրդի պահանջներով և դժգոհություններով:
 
Ինչը ստիպեց Վլադիմիր Լենինին խոսել Ռուսաստանի մասին որպես «Աշխարհի ամենազատ երկիր»։
Այս առիթով ֆրանսիավի գրող Մարկ Ֆեռոն գրում է․ «Մոսկվայում աշխատողները ստիպեցին իրենց ղեկավարին ուսումնասիրել իրենց իրավունքները, Օդեսայում ուսանողները թելադրեցին իրենց դասախոսներին քաղաքակրթությունների պատմության նոր ծրագիր, Պետրոգրադում սկսնակ դերասանները փոխարինեցին թատրոնի տնօրենին և իրենք իրենց համար ընտրեցին ներկայացման սցենար, բանակում զինվորները հրավիրեցին գահակալին ներկա գտնվել իրենց մարզումներին։ Սրանք այնպիսի իրադարձություններ են, որով աշխարհը գլխիվայր շուռ է գալիս»։
 
Հույսով եւ առատաձեռնությամբ լցված այս առաջին շաբաթները շատ բռնի չէին ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղերում: Շատ որոշումներ, որոնք արվել էին նախկին կայսեր կողմից իր աշխատակիցների հանդեպ՝ (ովքեր պարզապես տնային կալանքի տակ էին) չեղարկվեցին։ Նրանց շնորհվեց ազատություն, իսկ շատերը ուղակի լքեցին երկիրը։ Ժամանակավոր կառավարությունը արգելեց մահապատիժը, կալանավորներին ազատ է արձակեց, արտաքսյալներին վերադարձրեց երկիր։ Երկրում հայտարարվում է մամուլի, խղճի, խոսքի ազատություն: Կանանց ևս տրվում է ընտրության իրավունք: Պետական հակասեմիտիզմը անհետանում է: Ուղղափառ եկեղեցին, որը Պետրոս Մեծի ժամանակ այսպես ասված գտնվում էր պահքի տակ, կարող էր ազատորեն հանդիպել խորհրդին։ 1917 թվականին պատրիարքությունը վերականգնվեց։ Զինված ուժերում Պետրոգրադի խորհրդարանի թիվ մեկ կանոնը հետևյալն էր՝ խստիվ արգելվեց սպաների նվաստացուցիչ սպառնալիքը և զինվորներին ևս տրվեց խոսքի իրավունք։
 
Վերջապես, ամենակարևոր փոփոխությունփոփոխությունը կատարվեց հասարակության շրջանակում, խոսքը վերաբերվում է գյուղացիներին, քաղաքացիներին, զինվորներին։ Մի քանի շաբաթների ընթացքում ողջ երկիրը հավաքված էր մեկ գաղափարախոսության շուրջ։ Սակայն Ժամանակավոր կառավարություը ներքին ցանկություն էր հետապնդում իրականացնել ինքնավար իշխանություն, ապահովել ու ընդլայնել փետրվարյան հեղափոխության նվաճումները և բացառել հակառակ հեղափոխության տարբերակները։