«Անսելմ Ֆոյերբախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Պրոֆեսոր Յոզեֆ Անզելմ Ֆոյերբախի որդին է, փիլիսոփա Լյուդվիգ ֆոն Ֆոյերբախի զարմիկը։ Պապը գերմանացի նշանավոր իրավագետ Փաուլ Յոհան Անզելմ Ռիթեր ֆոն Ֆոյերբախն էր: Ընդհանուր կրթություն ստանալով Ֆրայբուրգի լիցեյում, 1846 թվականին սկսեց լուրջ ուսումնասիրել և սովորել նկարչություն [[Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա]]յում, Ֆրիդրիխ Վիլհելմի ղեկավարությամբ, սակայն այդ նկարչի պիետիկ ուղղվածությունը նրա ճաշակով չէր, և նա 1848 թվականին տեղափոխվեց [[Մյունխեն]], որտեղ գրեթե երկու տարում մեծ ձեռքբերումներ ունեցավ՝ սովորելով Կարլ Ռալի մոտ: Այնուհետև, որպեսզի բարելավի երանգավորումը, նա գնաց Անտվերպեն, իսկ այնտեղից՝ [[Փարիզ]]: Այդ քաղաքներից երկրորդում, նա ի սկզբանե սկսեց աշխատել [[Տոմա Կուտուր|Կուտուրի]] հսկողության տակ, իսկ հետո՝ ինքնուրույն:
Կուտուրից բացի, նրա վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև [[Դոմինիկ Էնգր|Էնգրը]]: Առաջին նկարը, որով նա ներկայացավ հանրությանը [[1852]] թվականին, «Հաֆիզը պանդոկում»-ն էր, որն ամբողջովին իրականացվել է Կուտուրի ոճով:
 
[[Պատկեր:Feuerbach Tod des Pietro Aretino.jpg|250px|մինի|Պիետրո Արետինոյի մահը․ 1854]]
Անսելմ ֆոն Ֆոյերբախը Փարիզից եկավ [[Կարլսրուե]]՝ մոր հետ հանդիպելու համար և ապրելով այնտեղ մոտ մեկ տարի, նկարեց «Պիետրո Արետինոյի մահը», որը հրաշալի համադրություն էր կիսով չափով Կուտուրի և վենետիկյան վարպետների ազդեցությունից, բայց միևնույն ժամանակ բացահայտում էր հեղինակի հակումը սառը, ծանր և մոխարագույն երանգների հանդեպ։ Բադենի Մեծ դուքս Ֆրիդրիխից [[Իտալիա]] մեկնելու համար գումար ստանալով ՝ Ֆոյերբախը որոշ ժամանակ մնաց Վենետիկում, որտեղ կատարելագործելով իր ներկապնակը, ստեղծեց [[Տիցիան]]ի «Տիրամոր համբարձումը երկինք» կտավի կրկնօրինակը և նկարեց «Պոեզիա» հիանալի կտավը, և վերջապես 1855 թվականին երկարատև ժամկետով հաստատվեց [[Հռոմ]]ում։
[[Պատկեր:1861 Feuerbach Nanna.JPG|250px|մինի|Նաննա․ 1861]]
 
Այստեղ նա ընկերացավ մյունխենյան գեղանկարչության սիրահար բարոն Ադոլֆ Ֆրիդրիխ ֆոն Շաքի հետ, որը նրա նկարները գնելով օգնեց նրան, նաև շատ օգնեց նրա՝ հայտնի դառնալու գործում։ Հռոմում ստեղծվեց Անսելմ ֆոն Ֆոյերբախի լավագույն ստեղծագործությունը՝ «Դանթեն Ռավեննայում ազնվազարմ տիկնանց հետ զբոսնելիս» (1857, գտնվում է Կարլսրուեի քունսթհալում), «Նաննա» (1861), «Արիոստոն հայտնի կանանց շրջապատում Ֆերրարեում» (1862), «Ֆրանչեսկա Հռոմեհուին ու Պաուլո Մալատեստան»(1863), «Լաուրան ու Պետրարկան», «Աստվածամայրը և սուրբ կանայք, ովքեր ողբում են Փրկչի մահը» (1863), «Տիվոլյան ներդաշնակություն», «Մեդեան իր աքսորից առաջ» (1870 Մյունխենի Նոր պատկերասրահ), «Պարիսի դատը» (1871), «Ամազոնուհիների ճակատամարտը» (1872), «Խնջույք Պլատոնի համար» (1871, Բեռլինի Նոր ազգային պատկերասրահ) և մի քանի այլ կտավներ։
1873 թվականին նկարիչը հրավիրված էր Վիեննայի նկարչական ակադեմիա՝ որպես պրոֆեսոր, սակայն 1878 թվականին համոզվելով , որ անընդունակ է դասավանդել, հրաժարվեց ուսուցանելու գործից։ Իր կյանքի վերջին տարիները նա անց կացրեց Վենետիկում, Վիեննայի ակադեմիայի դահլիճի առաստաղի համար պատվերներ ընդունելով, սակայն նա կարողացավ միայն կատարել այդ պատվերի կեսը՝ պատկերելով «Տիտանների կործանումը», իսկ ամբողջ պատկերն ավարտին հասցվեց 1892 թվականին, ըստ նրա էսքիզների։ Իր աշխատանքում համատեղելով ռոմանտիզմը կլասիցիզմի հետ՝ Ֆոյերբախը տարբերվում է մեծ գեղանկարչական խորը իմաստավորված խիստ մշակված կոմպոզիցիաներ ստեղծելու կարողությամբ, նրանց գեղեցիկ ու բնական շարժունակություն հաղորդելու շնորհքով։ Սակայն պատկերներներին հայտնի տրամադրությունը հաղորդելու ցանկությունը հաճախ նկարները զրկում էր թարմությունից ու փայլից դարձնում էր նրա գեղանկարները մռայլ։ Այնուամենայնիվ, նա մեծ տաղանդի տեր և յուրօրինակ մտածելակերպով նկարիչ էր։ Նկարչի աշխատանքները գտնվում են Վալրաֆ֊Ռիխարցի թանգարանում, մյունխենյան Պետական գրաֆիկական հավաքածուում, Շաքի պատկերասրահում, Ավգուստինների թանգարանում, Վիսբադեն թանգարանում, Պֆալցի պատմական թանգարանում, Արտասահմանյան արվեստի թանգարանում (Ռիգա) և այլ նկարչական հավաքածուներում։
 
== Պատկերասրահ ==
== Գրականություն ==
<gallery>
1861 Feuerbach Nanna.JPG|Նաննա, 1861
[[Պատկեր:Feuerbach Tod des Pietro Aretino.jpg|250px|մինի|Պիետրո Արետինոյի մահը․մահը, 1854]]
</gallery>
 
== Գրականություն ==
* Chisholm, Hugh, ed. (1911). "Feuerbach, Anselm". Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.
* Wikisource-logo.svg Rines, George Edwin, ed. (1920). "Feuerbach, Anselm". Encyclopedia Americana․