«Եվգենի Օնեգին (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
Լարինների ընտանիքն ունի երկու դուստր՝ Տատյանան և Օլգան։ Տատյանան համեստ, ազնվաբարո, զգացմունքային աղջիկ է, իսկ նրա քույր Օլգան՝ զվարճասեր և թեթևամիտ։ Ընտանիքին այցելում են երկու քաղաքից ժամանած բարձրաշխարհիկ երիտասարդ՝ Լենսկին և Օնեգինը։ Տատյանան սիրահարվում է վերջինիս, և նամակով հայտնում է իր զգացմունքների մասին։ Օնեգինի կերպարը մեծամիտ է և սառնասիրտ, ուստի նա մերժում է աղջկա սերը և ավելին, սկսում է սիրահետել նրա քրոջը՝ Օլգային, ում սիրահարված էր Լենսկին։ Վերջինս մենամարտի է հրավիրում Օնեգինին և զոհվում է հենց այդ մենամարտում։<br />
Այս դեպքից անցնում է 20 տարի։ Պետերբուրգի բարձրատոհմ հասարակության պալատներից մեկում պարահանդես է, այստեղ է նաև Օնեգինը։ Շրջելով պալատում նա հանդիպում է մի կոմսուհու և ապշած ճանաչում Տատյանային, ով ամուսնացել էր Պետերբուրգի կոմս Գրեմինի հետ։ Միայնակ մնացած Օնեգինը զղջում է և այս անգամ ինքն է սիրահարվում կոմսուհուն, սակայն Տատյանան, հավատարիմ մնալով ամուսնուն, մերժում է Օնեգինի սերը։
 
==Ստեղծագործությունը==
Օպերան սկսվում է [[սիմֆոնիկ]] նախերգանքով, որտեղ հնչում է Տատյանայի ճակատագրի դրամատիկական թեման։ Հերոսների բնութագրերը օպերայում բացահայտվում են քնարական և դրամատիկական [[արիա]]ների, [[ասերգեր]]ի և [[վոկալ զուգերգեր]]ի միջոցով։ Խմբերգային համարներից է գյուղական կենցաղը նկարագրող հատապտուղ հավաքող աղջիկների խմբերգը երրորդ տեսարանում։ <br />
Օպերան ավարտվում է Օնեգինի զղջման ճիչերով.<br />
 
: '''«Ամո՜թ, օ՜ ողորմելի իմ ճակատագիր»։'''
 
 
== Ծանոթագրություններ ==