«Վանի հերոսամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 36.
Այգեստանում զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ կար. ունեին 505 հրացան և 549 ատրճանակ։ Ջևդեթ բեյի հրամանատարության ներքո կար մոտ 12000 զինվոր, 12 նորագույն և մի քանի տասնյակ ողորկափող թնդանոթ։ Ինքնապաշտպանական կռիվները սկսվել են ապրիլի 7-ին, երբ թուրք զինվորները հարձակվեցին Շուշանց գյուղից Այգեստան եկող հայ կանանց վրա։ Փոխհրաձգությունից հետո թուրքերը գրոհեցին Այգեստանի վրա, սակայն հետ մղվեցին՝ տալով զգալի կորուստներ։ Ինքնապաշտպանները, գրավելով հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր և ամրություններ, հրդեհեցին ու պայթեցրին դրանք։ Գրեթե ամենօրյա կատաղի մարտերով, թաղամասի անընդհատ հրետակոծությամբ (օրական՝ մինչև 300 արկ ու ոումբ) հակառակորդին չհաջողվեց ճեղքել հայերի պաշտպանությունը։
 
Նույնիսկ էրզրումիցԷրզրումից ժամանած գերմանական սպայի կազմակերպած գիշերային գրոհը ոչ մի արդյունք չտվեց, թուրքերը, 60-70 զոհ տալով, հետ շպրտվեցին։ Հայ տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին նաև կանայք ու աղջիկները։ 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը (Սևո) մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար պարգևատրվեց «Պատվո խաչ» շքանշանով։
 
Վանեցի պատանիները ոչ միայն զենք ու զինամթերք հասցնելով են օգնել, այլև իրենք էլ կռվել են քաջաբար, հայտնի են Բաբկենը (Իսաջանյան), Մարտիրոսը (Գյուլօղլյան), Ասլանը (Ասլանյան), Արամը (Թովմասյան, ապագա գրող Լեռ Կամսարը) և այլք։
 
Իրավիճակն Այգեստանում ծանր Էրէր, զինամթերքն ու պարենը՝ սուղ։ Թաղամասին էին ապավինել նաև մոտ 55 հզ. գաղթականներ։ Ջևդեթը, ձգտելով ամեն գնով հաշվեհարդար տեսնել հայերի հետ, համալրել է իր զորքերը, ամբողջ ավարը խոստացել քրդերին՝ հայերի պաշտպանությունը ճեղքելու դեպքում։ 500 բիթլիսցի քրդեր գրոհել են հայկական դիրքերը, բայց, հանդիպելով ուժեղ դիմադրության, նահանջել են խուճապահար՝ տալով շատ սպանվածներ։
 
Ինքնապաշտպանություն են կազմակերպել նաև Քաղաքամեջում։ Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվել է զինվորական մարմին՝ Հայկ Կոսոյան, Լևոն Գալճյան, Միհրան Թորոմանյան, Միհրդատ Միրզախանյան, Սարգիս Շահինյան, Դավիթ Սարգսյան, Հարություն (Հարո) Ներկարարյան, ինչպես նաև Եզնիկ վարդապետ Ներկարարյան և Միրզախան (ժիրայր) Միրզախանյան կազմով։ Հայերն ունեին 101 հրացան և 210 ատրճանակ, սակավ էին զինամթերքն ու պարենը։ Ապրիլի 7-ին տեղի է ունեցել առաջին գրոհը, և թշնամին տվել է 60-70 սպանված։ Հայերին հաջողվել է հրկիզել հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր ու ամրություններ։
Տող 48.
Մայիսի սկզբին ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների առաջխաղացումը հարկադրել է թուրքական հրամանատարությանը դադարեցնել Վանի պաշարումը և հեռանալ։ Մոտ մեկ ամիս տևած մարտերի ընթացքում արձակվել է 15000-ից ավելի արկ։ Ապանվել է մոտ 1000 թուրք (կռիվներին մասնակցած մուսուլմանական ամբոխի կորուստը հաշվի չի առնված), հայերի կորուստը կազմել է մոտ 350 խաղաղ բնակիչ (կանայք, երեխաներ, ծերունիներ) և մարտիկներ։
 
1915 թվականի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը տևած Վանի հերոսական ինքնա-պաշտպանությանըինքնապաշտպանությունը (Տե՛ս «Վանի ինքնապաշտպանությունը» քարտեզը) հայ ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերից է։ Այն 150000-ից ավելի հայերի հնարավորություն տվեց փրկվել անխուսափելի ոչնչացումից, օրինակ ծառայեց մյուս վայրերի հայերի համար։
 
<gallery caption="Աշխարհագրական և ժողովրդագրական քարտեզներ Վանի նահանգի, Օսմանյան կայսրություն" widths="100px" perrow="5" align=center>