«Վանի հերոսամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24.
'''Վանի հերոսամարտ''', [[Վան]] քաղաքի և [[Վանի վիլայեթ]]ի շրջակա հայկական գյուղերի հայ բնակչության պաշտպանական մարտերն ընդդեմ գերակշիռ թուրքական ջարդարարների [[Մեծ Եղեռն|Հայոց Ցեղասպանության]] ժամանակ։ Մարտերն ընթանում էին Վան քաղաքում [[ապրիլի 19]]-ից [[մայիսի 16]]-ը, երբ քաղաք մտան հայ կամավորական ջոկատներն ու ռուսական բանակը։
 
Աոաջին համաշխարհային պատերազմի սկզբին թուրքական իշխանությունները կազմակերպեցին Վանի նահանգի հայ բնակչության զանգվածային կոտորած։ [[Կովկասյան արշավանք|Կովկասյան ճակատ]]ում պարտություն կրած թուրքական զորքերը, նրանց միացած քուրդ հրոսակախմբերը և մուսուլմանական խառնամբոխը դաժանորեն սպանում Էինէին հայերին, թալանում նրանց ունեցվածքը, ավերում հայ շեները։ Վանի նահանգի մի շարք գավառներում ([[Շատախ (գավառ)|Շատախ]], [[Հայոց ձոր]], Արճեշ. Թիմար, Ալջավազ և այլն) հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ համառ մարտեր մղելով թշնամու դեմ։ ԱմենաերկարատենԱմենաերկարատևն ու արդյունավետը եղավ Վանի հերոսամարտը։
 
1914 թվականին Վանում բնակվում էր 41 հզ. մարդ, որից 23 հզ-ը՝ հայեր, մնացածը՝ մուսուլմաններ, հիմնականում՝ թուրքեր։ Քաղաքը բաժանված էր երկու մասի՝ Այգեստան և Քաղաքամեջ։ ԱոաջինումԱռաջինում բնակվում էր շուրջ 20 հազար, իսկ երկրորդում՝ մոտ 3 հզ. հայ։ Այս երկու հատվածները գտնվում էին միմյանցից 5-6 կմ հեռավորության վրա, իսկ նրանց միջև բնակվում էին թուրքերը։
 
1915 թվականի ապրիլին Վանում կուտակվել էր շրջակա գյուղերից փախած ավելի քան 70 հզ. հայ։ Պատրաստվելով ոչնչացնել Վասպուրականի հայությանը՝ թուրքական կառավարությունը Վանի նահանգապետ էր նշանակել արյունարբու Ջևդեթ բեյին, որը կազմակերպել էր Վանի մի քանի նշանավոր հայերի (Ա. Վռամյան, Իշխան) սպանությունը, ապա պատրաստվել Վանի վրա հարձակման։