«Մարգարիտ որոնողները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
'''Առաջին արար'''
[[Պատկեր:Final scene of Act 1 of 'The Pearl Fishers' by Bizet - Gallica (adjusted).jpg|thumb|mini|250px|ձախից|Առաջին արարի վերջին տեսարանի պատկերազարդումը ([[Լա Սկալա]], 1886 թ.):]]
Կզղու ափին հավաքվում են մարգարիտ որոնողները, որպեսզի իրենց համար առաջնորդ ընտրեն: Հեռվում երևում է հինդուիստական տաճարը: Ընտրությունը կանգ է առնում Զուրգի՝Զուրգայի՝ ամենափորձառու և հեղինակություն վայելող սուզորդի վրա: Հանկարծ ափամերձ մացառուտներից դուրս է գալիս մի պատանի: ԶուրգըԶուրգան ճանաչում է Նադիրին՝ իր նախկին ընկերոջը: Անցյալում հայտնված մի գեղեցկուհու հանդեպ երկու տղաների տածած սերը փշրել էր նրանց բարեկամությունը և դարձրել թշնամիներ: Դրանից հետո Նադիրը մեկնել էր երկար ճանապարհորդության և ահա այժմ վերադարձել է՝ արդեն համոզված լինելով, որ հաղթահարել է իր կիրքը: Թշնամությունը մոռացված է, և ոչինչ չի խաթարում երբեմնի բարեկամությանը:
Հանկարծ ծովի ալիքների վրա երևում է մի նավակ, որի մեջ նշմարվում էր ծածկոցով փաթաթված կանացի մի կերպարանք: Որպեսզի վտանգավոր որսը հաջող անցներ, հարկավոր էր սիրաշահել ծովային չար ոգիներին: Իսկ դա հնարավոր էր միայն մենաստանի կույսի աղոթքով, որը խղճի և սրբության երդում էր տվել: Նավակը կանգնում է ափի մոտ: Մարգարտի որսորդները ողջունում են իրենց ապագա բարեխոսին: ԶուրգենԶուրգան հիշեցնում է կույսին սիրուց հրաժարվելու մասին նրա տված երդումը: Կույսը կրկնում է իր երդումը և այդ պահին նրա հայացքը կանգ է առնում Նադիրի վրա, որը, ինչպես և կույսը, ցնցվում է անսպասելի հանդիպումից: Հանձինս մենաստանի կույսի, Նադիրը ճանաչում է իր նախկին սիրեցյալին՝ Լեյլային:
 
'''Երկրորդ արար'''
 
Իջնում է գիշերը: Քրմապետ Նուրաբադը Լեյլային ուղեկցում է դեպի ծովի գահավեժ ափին կառուցված տաճարը` շրջապատված ահռելի ժայռերով: Մենաստանի նոր կույսի մենակեցությունը պահպանելու է զինյալ պահակը: Նուրաբադը հարցնում է, թե արդյոք Լեյլան կարող է պահել տված երդումը: Ի պատասխան աղջիկը պատմում է, թե ինչպես մի անգամ մանուկ հասակում թաքցրել է մի փախստականի, որին փնտրում էին թշնամիները, և, հակառակ սպռնալիքներինսպառնալիքներին, չի մատնել նրան: Ի նշան երախտապարտության, փրկվածն իրեն մանյակ է նվիրել: Լեյլան Նուրաբադին է ցույց տալիս այն: Քրմապետի հեռանալուց հետո Լեյլան տարվում է Նադիրի հետ անսպասելի հանդիպման և անցյալում նրա հետ ունեցած սիրո մասին մտքերով: Շունչը պահելով նա ականջ է դնում. հեռվից լսվում է Նադիրի երգը: Ձայնը մոտենում է, բայց երբ նա մտնում է տաճար, աղջկան համակում է սարսափը. ի՞նչ կլինի, եթե իրենց տեսնեն միասին: Լեյլան խնդրում է իր սիրեցյալին հեռանալ: Սա համաձայնում է՝ պայմանով, որ հաջորդ օրը կրկին կգա: Ետդարձի ճանապարհին նրան բռնում է պահակը: Մենակյացներն ու մարգարտորսները պահանջում են մահապատժի ենթարկել հանցավորներին: Սակայն ԶուրգըԶուրգան հանգստացնում է նրանց. ինքն է առաջնորդը և ինքն էլ կորոշի երիտասարդների ճակատագիրը: Այդ ժամանակ ՆուրաբադըՆուրաբադն աղջկա վրայից դեն է նետում աղջկա վրայից ծածկոցը, և ԶուրգենԶուրգան ճանաչում է Լեյլային՝ այն աղջկան, որի սիրո համար ինքը թշնամացել էր Նադիրի հետ: Կուրանալով խանդից ու վրեժի ծարավից, նա փոխում է որոշումը. թող երկուսն էլ մեռնեն:
 
'''Երրորդ արար'''
 
ԶուրգենԶուրգան միայնակ է իր վրանում: Ծանր խոհերը տանջում են նրան. ինչպե՞ս կարող էր ինքը, տեղի տալով զայրույթին, մահվան դատապարտել ընկերոջն ու սիրելիին: Մարգարիտ որոնողները վրան են առաջնորդում Լեյլային, որը կամեցել էր խոսել առաջնորդի հետ: Ինքը խախտել է երդումը և պատրաստ է պատիժ կրել, բայց Նադիրն անմեղ է, և Լեյլան թախամձագինթախանձագին խնդրում է ազատել նրան: ԲայցՍակայն Լեյլայի բարեխոսությունը միայն ավելի է բորբոքում ԶուրգիԶուրգայի խանդը: Վիրավորված համարելով իր սերը և վրեժ կամենալով, նա կրկին պահանջում է մահապատժի ենթարկել երկուսին: Լեյլան երիտասարդ մարգարտորսին խնդրում է կատարել իր վերջին խնդրանքը՝ մորը հանձնել մարգարտե մանյակը: ԶուրգըԶուրգան ցնցվում է՝է ճանաչելով զարդը. դա մի ժամանակ ինքն էր նվիրել իր կյանքը փրկած աղջնակին: Փաստորեն ինքնինքը մահվան է դատապարտում նրան, ումորին կյանքով է պարտական:
Բորբոքվող խարուկյիխարույկի շուրջ մարգարիտ որոնղները վրեժխնդրության սրբազան պարն են բռնել: Լեյլան ու Նադիրը պատրաստվում են մտնել ճակատագրական շրջագծի մեջ: Հանկարծ հորիզոնը բռնկվում է հրդեհի բոցերով: ԶուրգինԶուրգան լուր ենէ բերում, որթե զայրացած աստվածները հուր ու մոխիր են ուղարկել իրենց հյուղակների ու ցանքերի վրա: Մոռանալով դատապարտվածներին, մարգարտորսները վազում են: Մնում է միայն Նուրաբադը, որին տեղի ունեցածը կասկածելի է թվում: Թաքնվելով, նա լսում է ԶուրգիԶուրգայի խոսքն այն մասին, թե ինքն է այրել գյուղը, որպեսզի օգնի Լեյլային ու Նադիրին փախչել: Սիրահարները թաքնվում են անանցանելի անձավում, իսկ քրմապետը զանգահարությամբ կանչում է ժողովրդին: Գազազած մարգարտորսները դաժանորեն հաշվեհարդար են տեսնում խաբեության համար՝ ԶուրգինԶուրգային նետելով սրբազան խարույի բոցերի մեջ:
 
==Երաժշտությունը==
[[Պատկեր:Young Georges Bizet.png|thumb|mini|250px|ձախից|[[Ժորժ Բիզե]]ն 1860 թվականին:]]
«Մարգարիտ որոնողները» օպերան թարմ և վառ տաղանդի արդյունք է: Հաղթահարելով իրադրության ավանդական պայմանները, [[Ժորժ Բիզե|Բիզեին]] հաջողվել է երաժշտության մեջ ուրվագծել գլխավոր հերոսների անհատականությունը, ծիսական ու կենցաղային էկզոտիկ տեսարաններին հաղորդել զգացմունքայնություն և կոլորիտի գունեղություն, արտահայտել Արևելքի բնության անրջային բանաստեղծականությունը: «Մարգարիտ որոնողների» մեղեդիները տպավորիչ են իրենց գեղեցկությամբ ու ճկունությամբ: Դրանցից լավագույնները զարդարում են տարբեր համերգային ծրագրեր:
'''Առաջին արարին''' նախորդում է նվագախմբային փոքրիկ նախերգանքը, որը կառուցված է վալսային սահուն ռիթմով: Առաջին տեսարանը ուղեկցվում է երգչախմբի կատարմամբխմբերգով («Բոցավառ ափին» {{lang-fr|Sur la grève en feu}}) և մարգարիտ որոնողների պարով: Նրա հնչողությունը մե՛րթ խորհրդավոր կերպով մեղմանում է ու կարծես տարրալուծվում է միատոն հնչող հատվածի մեջ, մերթմե՛րթ էլ աշխուժանում է հերոսական մեղեդու շնորհիվ («Առաջ, մինչև ծովի հատակը» (երգչախմբի արական կազմ): Տեսարանի կենտրոնում է Նադիրի առաջին պատմությունը («Տափաստաններովմ թավուտ անտառներով»), որն առնական երգ է, իսկ մեղեդին լի է կյանքով: Նադիրի և Զուրգի՝Զուրգայի՝ անցյալի հիշողության վերաբերյալ զուգերգը («Եվ այնտեղ, ծաղիկների մեջ») ողողված է խանդավառությամբ: Արևելյան ոգով հարուստ սահուն մեղեդին հնչում է նվագախմբի եթերային ու դյութիչ նվագակցությամբ: Լեյլայի հայտնվելը նախապատրաստվում է նվագախմբային նախերգանքով: «Ողջույն քեզ, կույս» խմբերգը զարդարված է պարային թեթև շարժումներով: Կոլորիտի նրբությունը, մեղմ գույների ընտրությունը, որ հատուկ է հարավին, արտահայտված են Նադիրի հանրահայտ «Լուսաշող գիշերին» ռոմանսում (Je crois entendre encore): Առաջին արարն ավարտվում է Լեյլայի աղոթքով («Ով Բրահմա ամենազոր»): Նրա երգի նրբագեղ հնչյուններն ուղեկցվում են երգչախմբի զուսպ ձայնակցությամբ: Այդպիսի հետնապատկերի առջև է հնչում նաև Լեյլայի և Նադիրի թաքուն երկխոսությունը:
'''Երկրորդ արարը''' սկսվում է կուլիսներից այն կողմ հնչող «Ահա իջնում է գիշերը» խմբերգով: Նրա ինքնատիպ, աշխույժ և լուսավոր մեղեդին ընդգծվում է բասերի պարային ռիթմով: Նվագախումբը լռում է, իսկ խմբերգը ասես շրջանակվում է Լեյլայի ու Նուրաբադի ասերգային կատարմամբ, ապա Լեյլայի «Երեխա էի ես» պատմությամբ: Ասերգը և Լեյլայի [[կավատինա]]ն («Գիշերն իջավ, մենակ եմ ես») փոխարինվում են Նադիրի՝ հեռվից հնչող «Աղավնյակս քնել է անուշ» երգով, որի արևելյան ճոխ մեղեդին ուղեկցվում է միայն [[տավիղ]]ի նվագածությամբ: Լեյլայի և Նադիրի «Բայց ինչպես ես դու որոշել» զուգերգի սկզբում նվագախումբը ձայնակցում է կարճ արտահայտություններով, ապա հնչյունները զորեղանում են՝ արտահայտելով սիրո պոռթկումը: Երկրորդ արարի փոթորկուն ավարտը նշանավորվում է «Այդ ո՞ւմ ձայնն է հասնում մեզ» խմբերգով:
'''Երրորդ արարը''' սկսվում է ամպրոպի սիմֆոնիկ պատկերով: ԶուրգիԶուրգայի ասերգն ու [[արիա]]ն լի էեն դրամատիզմով: Նադիրի անվան հիշատակության պահին նվագախումբի կատարման մեջ հնչում են Առաջին արարում նրա երգած ռոմանսի արձագանքները: Ուժեղ հակադրությունը արտահայտվում է Լեյլայի և ԶուրգիԶուրգայի զուգերգի տեսարանում. թախանձագին աղաչանքին հակադրվում են կարճ ռեպլիկները:
Երրորդ արարի երկրորդ տեսարանը սկսվում է մռայլ ծիսական պարով, ապա միանում է «Հենց որ շողա լուսինը երկնքում» խմբերգը: Այն ուղեկցվում է «Բրահմա» մոլեգին կանչերով: Երաժշտություն փոխանցում է աճող զայրույթի տպավորություն: Այս տեսարանի կենտրոնական մասն է «Ահա հիացմունքի պահը» [[տերցետ]]ով, որտեղ Լեյլայի ու Նադիրի ոգեշունչ մեղեդիներին ի պատասխան հնչում են ԶուրգիԶուրգայի առնական և խիստ հնչերանգներով արտահայտությունները: «Խարույկը վառվում է, իր զոհին է սպասում» եզրափակիչ խմբերգը կրկնությունն է առաջին խմբերգի:
 
==Աղբյուրներ==