«Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1917)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
Ձևավորվել էր արտերկրայնության սկզբունքով՝ Արևմտյան Հայաստանում հեղափոխական աշխատանք տանելու նպատակով։ Հատուկ Արևմտյան Հայաստանի համար կոմկուս ստեղծելու գաղափարը պատկանում էր [[Թիֆլիս]]ում աշխատող կոմունիստ հայերին, որոնք հիմնականում Արևմտյան Հայաստանից էին (Գ. Հայկունի, Գ. Հովսեփյան, Վ. Երեմյան, Մ. Սահակյան և ուրիշներ)։
 
ՀԿԿ ստեղծելու աշխատանքն սկսվել է 1917 թվականի նոյեմբերին։ Կազմվել է կոմիտե, աշխատանք ծավալել է Խորհրդային Ռուսաստանի կառավարության 1917 թվականի դեկտեմբերին ընդունած դեկրետն իրագործելու նպատակով անդամներն ուղարկվել է Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներ, որտեղ դեռևս գտնվում էին ռուսական զորքերը. սկսվել է «Հայկական սոցիալիստական կարմիր բանակ»ի զորամասեր ստեղծելու համար կամավորների ցուցակագրումը։ Սակայն իր հիմնական նպատակը՝ չկարողացավ իրագործել։ Առաջին աշխարհամարտի ժամանակ Արմ. Հայաստանի գրաված տարածքներից ռուսական զորքերի հեռանալը ի չիք դարձրեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետի իրագործումը և Արմ. Հայաստանում ՀԿԿ գործունեության ծավալումը։ Ավելին, 1918 թվականի մայիսին, Անդրկովկասում անկախ պետություններ առաջանալուց հետո, ՀԿԿ հարկադրված հեռացել է Անդրկովկասից։ Կազմակերպության ԿԿ անցել է Հյոըսիսային Կովկաս, իսկ 1919 թվականի սկզբին՝ Մոսկվա։ ԿԿ անդամների հիմնական մասն աշխատել է Հայկական գործերի կոմիսարիատում։
 
ՀԿԿ անդամ Գ. Հայկունին մասնակցել է Կոմունիստական ինտերնացիոնալի առաջին կոնգրեսին (1919 թվականի մարտ)։ Կազմակերպությունն ունեցել է իր պաշտոնաթերթը՝ «Կարմիր օրեր» (հրատարակվել է Թիֆլիսում, 1918 թվականի մարտից), որին հաջորդել է «Կարմիր դրոշակը»։
 
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ՀԿԿ շատ գործիչներ Խորհրդային Հայաստանում զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ։ Նրանց մեծ մասը հալածվել է 1930-ական թթ.։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ՀԿԿ ունեցել է 100-ից մինչև 1500 անդամ։