«Օֆելյա Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(http://www.president.am/hy/)([a-zA-Z0-9\/]*)/([Ա֊Ֆ\.]*) +http://նախագահ.հայ/hy/\2 \3)
No edit summary
Տող 9.
 
Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել [[Սայաթ-Նովա]]յի ստեղծագործությունները՝ «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է [[Ֆարհադ]]ի, [[Միսկին Բուրջի]]ի, [[Ջիվանի|Ջիվանու]], [[Շերամ]]ի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ [[Հավասի|Հավասու]], [[Գուսան Աշոտ|Աշոտի]] և [[Շահեն (գուսան)|Շահենի]] ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ՝ իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլորի երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենն էլ իր «Էլինար» պոեմն է գրել Օֆելյա Համբարձումյանի համար՝ ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ կատարեցին «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնաց անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաև [[Ավետիք Իսահակյան]]ի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը։
[[Պատկեր:Ofelya Hambardzumyan's Memorial.jpg|մինի|Օֆելյա Համբարձումյանի շիրմաքար-հուշարձանը Երևանի [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում]]
 
Համերգներով հանդես է եկել [[ԱՊՀ]] քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում ([[Լիբանան]], [[Սիրիա]], [[Եգիպտոս]], [[Ֆրանսիա]], [[ԱՄՆ]])։ [[21-րդ դար]]ում բեմում այլևս հանդես չի եկել։