«Ատլանտյան օվկիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 90.
 
Կարիբյան շրջանին են վերաբերում՝ [[Կարիբյան ծով|Կարիբյան ծովը]], [[Մեքսիկական ծոց|Մեքսիկական ծոցի]] խորջրյա հատվածները, կղզային աղեղներն ու խորջրյա փողրակները: Կղզային ներքին աղեղներից են՝ Կուբայի, Կայմանյան-Սիերա Մաեստրա, Ճամայկա-Հարավային Հայիթի, իսկ արտաքիններից՝ [[Փոքր Անտիլյան կղզիներ]]: Բացի այդ, այստեղ առանձնանում են ստորջրյա բարձրացումներ՝ Նիկարագուա, Բեատա և Ավես: Կուբայի աղեղն ունի բարդ կառուցվածք. այն [[Լարամյան ծալքավորություն|լարամյան ծալքավորության]] ժամանակ է առաջացել: Դրա շարունակությունն է համարվում Հայիթի կղզու Կորդիլիերը: [[Միոցեն|Միոցենում]] է առաջացել Կայման-Սիերա Մաեստրա ծալքավորությունը, որը սկսվում է [[Յուկատան (թերակղզի)|Յուկատան թերակղզու]] [[Մայայի լեռներ|Մայայի լեռներից]], հետո շարունակվում է որպես Կայման ստորջրյա լեռնաշղթա և Հարավային Կուբայում վերածվում է Սիերա Մաեստրա լեռնաշղթայի: Փոքր Անտիլյան աղեղն իր մեջ ներառում է հրաբխային գոյացությունների շարք, որոնցից նշանավոր է [[Մոնտան Պելե]] հրաբուխը: Այդ հրաբխային գոյացությունները բաղկացած են [[Բազալտային անդեզիտ|անդեզիտային]], [[Բազալտային անդեզիտ|բազալտային]], [[Դացիտ|դացիտային]] արտաժայթքումներից: Աղեղի ներքին թմբաշարը կազմված է [[Կրաքար|կրաքարերից]]: Հարավից կողմից Կարիբյան ծովը եզերում են երկու զուգահեռ ձգվող երիտասարդ լեռներ: Կղզային աղեղներն ու ստորջրյա լեռնավահանները Կարիբյան ծովի հատակը դարձնում են խիստ բազմազան՝ մի շարք գոգահովիտներից բաղկացած, որոնք կազմված են [[Կարբոնատներ|կորբոնատային]] նստվածքներից: Այդ գոգահովիտներից ամենախորը [[Վենեսուելական գոգահովիտ|Վենեսուելական գոգահովիտն]] է (5420 մետր): Այստեղ են գտնվում նաև երկու ամենախորը փողրակները՝ [[Կայման (փողրակ)|Կայմանն]] ու [[Պուերտո Ռիկո (փողրակ)|Պուերտո Ռիկոն]] (վերջինս Ատլանտյան օվկիանոսի ամենախորն իջվածքն է՝ 8742 մետր)<ref name="Физическая география материков и океанов5">{{книга|заглавие=Физическая география материков и океанов|ответственный=Под общей ред. А.М.Рябчикова|место=М.|издательство=Высшая школа|год=1988|страницы=535—540}}</ref>:
 
Սկոշի և Սանդվիչյան կղզիների լեռների մարզերն իրենցից ներկայացնում են բորդերլենդեր՝ ստորջրյա մայրցամաքային եզրեր, որոնք մասնատված են երկրակեղևի տեկտոնական շարժումների հետևանքով: Հարավային Սանդվիչյան կղզիների աղեղի մոտ տարածվում է հրաբխային շարք: Արևելքից դրա մեջ է մխրճվում Հարավային Սանդվիչյան փողրակը, որի առավելագույն խորությունը կազմում է 8228 մետր: Լեռնային և բլրավետ ռելիեֆ ունի Սկոշի ծովի հատակը, որն առաջացել է Միջինօվկիանոսային լեռնաշղթայի ճյուղավորումից<ref name="Физическая география материков и океанов23">{{книга|заглавие=Физическая география материков и океанов|ответственный=Под общей ред. А.М.Рябчикова|место=М.|издательство=Высшая школа|год=1988|страницы=540—546}}</ref>:
 
Միջերկրական ծովում լայնորեն տարածված է մայցամաքային տիպի երկրակեղևը: Սուբօվկիանոսային երկրակեղևը տարածված է որոշակի հատվածներում՝ Բալեարյան, Տիրենեյան, Կենտրոնական և Կրետեի: