«Էրվին Շրյոդինգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
Աշխատանքները վերաբերում են [[մաթեմատիկական ֆիզիկա]]յին, [[հարաբերականության հատուկ տեսություն|հարաբերականության տեսության]]ը, [[ատոմային ֆիզիկա]]յին, [[կենսաֆիզիկա]]յին։ Ուսումնասիրել է [[բյուրեղային ցանց]]ի տեսությունը, ստեղծել ([[1920]]) գույնի մաթեմատիկական տեսությունը, որն ընկած է արդի գունաչափության հիմքում։
 
Շրյոդինգերի կարևորագույն վաստակը [[քվանտային մեխանիկա]]յի տեսության ստեղծումն է (1925-ի վերջ - 1926-ի սկիզբ)։ Ելնելով [[մատերիա]]յի ալիքների մասին [[Լուի դը Բրոյլ]]ի վարկածից՝վարկածից, Շրյոդինգերը ցույց է տվել, որ ատոմային համակարգերի ստացիոնար վիճակները կարող են դիտարկվել իբրև տվյալ համակարգին համապատասխանող ալիքային դաշտի սեփական տատանումներ։
 
Գտել է [[Շրյոդինգերի հավասարում|ոչ ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի հիմնական հավասարումը]] և տվել դրա լուծումը մի շարք մասնավոր խնդիրների համար։ Ապացուցել է ալիքային մեխանիկայի ու [[Վերներ Հայզենբերգ]]ի, [[Մաքս Բոռն]]ի և Պ. Յորդանի «մատրիցային մեխանիկայի» նույնականությունը։ Շրյոդինգերի զարգացրած մաթեմատիակակն ֆորմալիզմը և ներմուծած ψ [[ալիքային ֆունկցիա]]ն քվանտային մեխանիկայի և դրա կիրառությունների առավել ադեկվատ մաթեմատիկական ապարատն են։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1934)։