«Վաշինգտոն ԿՇ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 178.
Վաշինգտոնի կենտրոնից դուրս ճարտարապետական ոճերն առավել բազմազան են: Պատմական շինությունները հիմնականում նախագծված են թագուհի Աննայի, [[Ռոմանական ոճ|ռոմանական]], [[Վրացական ճարտարապետություն|վրացական]] վերածննդի, բոզ-արի, վիկտորյանական տարատեսակ ոճերով: Դրանք առավել աչքի են ընկնում այն շրջաններում, որոնք ստեղծվել են քաղաքացիական պատերազմից հետո և սովորաբար հետևում են դաշնային և ուշ վիկտորյանական նախագծերին: Ջորջթաունի Հին քարե տունը կառուցվել է 1765 թվականին, ինչի շնորհիվ այն ամենահին ինքնատիպ շինությունն է քաղաքում<ref> "Old Stone House". National Park Service. Retrieved August 13, 2011.</ref>: 1789 թվականին հիմնադրված [[Ջորջթաունի համալսարան]]ն առանձնանում է [[Ռոմանական ճարտարապետություն|ռոմանական]], [[Գոթական ճարտարապետություն|գոթական]] ու [[Վերածննդի ճարտարապետություն|վերածննդի]] ոճերի միախառնումով<ref> "Washington, D.C., List of Sites". National Park Service. Retrieved December 12, 2010.</ref>: Ռոլանդ Ռեյգանի շինությունը ({{lang-en|Ronald Reagan Building }}) ամենախոշոր կառույցն է շրջանում` 288.000 մ² ընդհանուր մակերեսով<ref> "Our Building". Ronald Reagan Building and International Trade Center. Archived from the original on January 15, 2013. Retrieved January 6, 2013.</ref>:
 
== Ժողովրդագրություն ==
== Բնակչություն ==
Քաղաքի բնակչությունը միշտ եղել է ոչ բազմամարդ ամերիկյան մնացած մեգապոլիսների համեմատությամբ: 1860 թվականին` անմիջապես [[ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմ|ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից]] առաջ, Վաշինգտոնում ապրում էր մոտ 75.000 մարդ, շատ ավելի քիչ, քան ամերիկյան այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են [[Նյու Յորք]]ն ու [[Ֆիլադելֆիա]]ն<ref name="histpop">{{cite web|url=http://www.census.gov/population/www/documentation/twps0056/tab23.pdf|title=District of Columbia - Race and Hispanic Origin: 1800 to 1990|accessdate=2011-04-12|date=2002-09-13|format=PDF|publisher=Бюро переписи населения США|archiveurl=https://www.webcitation.org/619qMh53b?url=http://www.census.gov/population/www/documentation/twps0056/tab23.pdf|archivedate=2011-08-23}}</ref>: Քաղաքացիական պատերազմից հետո քաղաքի բնակչությունն աճեց մոտ 75 %-ով և հարաբերականորեն կայուն էր մինչև 1930-ական թվականների [[Մեծ ճգնաժամ]]ը<ref name="histpop" />: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին քաղաքի բնակչությունն աճել է դաշնային մարմիններում ընդգրկված քաղծառայողների հաշվին<ref>{{cite web |url=http://www.exploredc.org/index.php?id=189 |title=WWII: Changes |accessdate=2011-04-12 |year=2001 |publisher=WETA-TV |archiveurl=https://web.archive.org/web/20050214190234/http://exploredc.org/index.php?id=189 |archivedate=2005-02-14 }}</ref>: 1950 թվականին քաղաքի բնակչության թիվը հասել է իր առավելագույն ցուցանիշին` 802.178 մարդ<ref>{{cite web |url=http://www.census.gov/Press-Release/www/releases/archives/facts_for_features_special_editions/001574.html |title=Anniversary of Washington, D.C. as Nation’s Capital |accessdate=2011-04-12 |date=2003-12-01 |publisher=Бюро переписи населения США |archiveurl=https://web.archive.org/web/20080207171308/http://www.census.gov/Press-Release/www/releases/archives/facts_for_features_special_editions/001574.html |archivedate=2008-02-07 }}</ref>: Սակայն շուտով քաղաքն սկսում է կորցնել իր բնակիչներին նրանց` արվարձաններում հաստատվելու պատճառով, քանի որ ճանապարհային ընդարձակված ցանցը մատչելի էր դարձրել քաղաքից դուրս բնակարանները: 1960-ական թվականների հասարակական անկարգությունները և հանցագործությունների քանակի աճը հանգեցրին նրան, որ 1980 թվականին քաղաքի բնակչությունը նվազեց մեկ քառորդով<ref name="histpop" />: Քաղաքի բնակչությունը նվազել է մինչև 1990-ական թվականները, սակայն 2000 թվականին առաջին անգամ նկատվեց բնակչության աճ, իսկ 2010 թվականի մարդահամարի տվյալներով տասը տարվա ընթացքում բնակչության թվի աճը կազմել է 5.2 %<ref name="CensusEst">{{cite web|title=District of Columbia|url=http://factfinder.census.gov/servlet/SAFFPopulation?_event=Search&_name=&_state=04000US11&_county=&_cityTown=&_zip=&_sse=on&_lang=en&pctxt=fph|accessdate=2011-04-12|publisher=Бюро переписи населения США|archiveurl=https://www.webcitation.org/619qfJnWW?url=http://factfinder.census.gov/servlet/SAFFPopulation?_event=Search|archivedate=2011-08-23}}</ref><ref name="Census2010" />:
{{Wikidata/Population}}