«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 248.
Բեռնարը դերերն արագ սովորելու մեծ կարողություն ուներ: Իր «Թատրոնի արվեստը» գրքում նա ասում էր. «Ես կարդում եմ դերը միայն երկու կամ երեք անգամ և ես այն արդեն ամբողջությամբ գիտեմ: Բայց այն օրը, երբ ես դադարում եմ խաղալ դերը, ես այն ամբողջապես մոռանում եմ... Իմ հիշողությունը չի կարող պահել մի քանի տարբեր մասեր միանգամից, և ինձ համար անհնար է անգիր ասել երկարաշունչ խոսք Ֆեդրայից կամ Համլետից... Բայց ես կարող եմ հիշել ամենափոքրիկ պատմություններն իմ մանկությունից»{{Sfn|Bernhardt|2017|page=31}}: Հատկապես կարիերայի սկզբում նա շատ է տանջվել հիշողության կորստից ու բեմի հանդեպ վախից: Մի անգամ, նա լրջորեն հիվանդ էր ''L'Etrangére'' ներկայացումից առաջ, [[Լոնդոն]]ի Գաիթի թատրոնում, և բժիշկը նրան ցավազրկող դեղ է տալիս, օփիում կան մորֆի: Ներկայացման ընթացքում նա բեմ է դուրս գալիս, սակայն չի կարողանում հիշել, թե ինչ պիտի ասեր: Նա դիմում է բեմում ներկա մյուս դերասանուհուն` ասելով. «Եթե ես ստիպել եմ Ձեզ այստեղ գալ, տիկին, ապա միայն այն պատճառով, որ ցանկացել եմ Ձեզ ցույց տալ, թե ինչ է պետք անել: Ես մտածել եմ այդ մասին, սակայն ես չեմ ցանկանում դա հիմա ասել Ձեզ»: Այս խոսքերից հետո նա հեռացել է բեմից: Մյուս դերասանները, ապշահար եղած, արագորեն իմպրովիզ են արել ու ավարտել տեսարանը: Կարճ ժամանակ անց նրա հիշողությունը վերականգնվել է, և Բեռնարն ավարտել է ներկայացումը{{Sfn|Bernhardt|2017|page=31}}:
Համաշխարհային շրջագայության ընթացքում, ''Ֆեդրա'' ներկայացման ժամանակ ետնաբեմի դուռը բացվել է, և սառը քամին ներխուժել է բեմ, որտեղ Բեռնարն ասմունքելիս է եղել: Նա առանց իր խոսքն ընդհատելու, ավելացրել է. «Եթե որևէ մեկը չփակի այդ դուռը, ես թոքերի բորբոքում կստանամ»: Դուռն անմիջապես փակվել է, և հանդիսատեսից որևէ մեկը ուշադրություն չի դարձրել նրա ավելացրած խոսքերին{{Sfn|Bernhardt|2017|page=31}}:
 
==Քննադատական գնահատում==
Ֆրանսիացի դրամատիկ քննադատները գնահատում էին Բեռնարի ներկայացումները: Ֆրանսիսկո Սարսին, [[Փարիզ]]ի ազդեցիկ քննադատներից մեկը, նրա «Մարի» ներկայացման մասին գրել է. «Նա ինքնատիպ գրավչություն ունի, խորաթափանց հմայք ու էլ չգիտեմ, թե ինչ: Նա բնական ու անհամեմատելի արվեստագետ է»{{Sfn|Tierchant|2009|page=91}}: Ամփոփելով նրա «Ռուի Բլազ» ներկայացումը 1872 թվականին, քննադատ Թեոդոր դե Բանվիլը գրել է, որ «Բեռնարը խոսում էր, ինչպես կապույտ թռչունն է երգում, ինչպես քամին է սոսափում, ինչպես ջուրն է հոսում»{{Sfn|Tierchant|2009|page=95}}: Նույն ներկայացման մասին Սարսին գրել է. «Նա իր ձայնին երաժշտություն էր ավելացնում: Նա երգում էր, այո, երգում էր իր մեղեդային ձայնով...»{{Sfn|Tierchant|2009|page=95}}:
[[Վիկտոր Հյուգո]]ն Բեռնարի բուռն երկրպագուներից էր` գնահատելով նրա «ոսկե ձայնը»: Նկարագրելով դերասանուհու խաղն իր գրած «Ռուի Բլազ» պիեսում, Հյուգոն ասել է. «Առաջին անգամն էր, որ այս գործն իսկապես խաղացվում էր: Նա ավելին է, քան դերասանուհին, նա կին է: Նա հմայիչ է, նա ավելին է, քան ուղղակի գեղեցիկ, նա ներդաշնակ շարժումներ ունի և անհաղթելի հրապուրանք»{{Sfn|Tierchant|2009|page=95}}:
Նրա «Ֆեդորա» ներկայացումն այսպես է բնութագրվել ֆրանսիացի քննադատ Մաուրիս Բարինգի կողմից. «Նրանից առեղծվածային մթնոլորտ էր գալիս, բույր, գրավչություն, որն էկզոտիկ էր ու ինտելկտուալ... Նա ուղղակիորեն գրավում էր հանդիսատեսին և խաղում էր այնպիսի վագրային կրքով ու կատվային հմայքով, որը կապ չունի` լավն էր, թե վատը, նախկինում երբևէ չէր եղել»{{Sfn|Skinner|1967|pages=216–216}}:
1884 թվականին [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը դիտել է Բեռնարի խաղը ''Թեոդորա'' պիեսում և գրել է.
 
{{քաղվածք|Ես շատ բան չեմ կարող ասել ներկայացման մասին, բայց այդ Սառան, ինչպես էր նա խաղում: Երբ ես լսեցի նրա առաջին տողերը, արտասանված իր թրթռուն ու հմայիչ ձայնով, ինձ թվաց, թե ես գիտեմ նրան իմ ամբողջ կյանքի ընթացքում: Նրա ասած տողերից ոչ մեկն ինձ չէր զարմացնում, ես հավատում էի այն ամենին, ինչ նա ասում էր: Այս կերպարի յուրաքանչյուր սանտիմետրը կենդանի է ու հմայում է քեզ: Նրա անդիմադրելի դիրքերը, լռություն պահպանելու նրա ձևը, նրա ամեն մի շարժումը կարևոր են նրա համար: Տարօրինակ արարած: Կարծում եմ` նա կարիք չունի այլ կերպ լինել փողոցում, քան ես նրան տեսա բեմին{{Sfn|Tierchant|2009|page=210}}|sign=|source=}}:
|}}
 
Դերասանուհին նաև քննադատներ ուներ, հատկապես իր ուշ տարիներին, նոր սերնդի դրամատուրգների մեջ, ովքեր կողմնակից էին ավելի բնական խաղին: [[Բեռնարդ Շոու]]ն գրել է նրա «խաղի մանկամիտ, էգոիստ բնույթի մասին, որը բարձր արվեստ չէ, կամ էլ այնպիսի արվեստ չէ, որ ստիպում է ավելի խորն զգալ, այլ պարզապես ստիպում է հմայվել նրանով, խղճալ կամ հերոսացնել նրան, ողբալ նրա հետ, ծիծաղել նրա կատակների վրա, շունչդ պահած հետևել նրա ճակատագրերին կամ էլ ծափահարել նրան, երբ վարագույրն իջնում է... Սա քեզ հիմարեցնելու արվեստ է»{{Sfn|Gold|Fizdale|1991}}:
[[Իվան Տուրգենև]]ը գրել է. «Նա ուղղակի հաճելի ձայն է: Մնացածը սառն է, սուտ ու ձևական, փարիզյան վատագույն ճոխությունը»{Sfn|Tierchant|2009|page=188}}{{Sfn|Gottlieb|2010}}<ref>{{cite book |last=Shapiro |first=Leonard |title=Turgenev and his Times |year=1978 |publisher=Harvard University Press}}</ref>:
Ռուս դրամատուրգ [[Անտոն Չեխով]]ը, ով այն ժամանակ բժշկական համալսարանի ուսանող էր, իր ուսման համար վճարում էր մոսկովյան մի ամսագրի համար հոդվածներ գրելով: Ըստ նրա, «Մենք հեռու ենք Սառա Բեռնարի տաղանդը գնահատելուց: Նա մի շատ խելացի կին է, ով գիտի` ինչպես ազդեցիկ լինել, ով մեծ ճաշակ ունի, ով հասկանում է մարդկային սիրտը, բայց ով չափազանց շատ է ուզում զարմացնել ու ցնցել իր հանդիսատեսին»{{Sfn|Tierchant|2009|page=188}}: Նա նաև գրել է, որ Բեռնարի դերերում «դյութանքը խեղդվում է արհեստականության մեջ»{{Sfn|Gottlieb|2010}}:
Սառա Բեռնարի ներկայացումները դիտվել ու գնահատվել են 19-րդ դարի առաջատար շատ գրական ու մշակութային գործիչների կողմից: [[Մարկ Տվեն]]ը գրել է. «Գոյություն ունի դերասանուհիների հինգ տեսակ. վատ դերասանուհիներ, անկեղծ դերասանուհիներ, լավ դերասանուհիներ, մեծ դերասանուհիներ և Սառա Բեռնարը»: [[Օսկար Ուայլդ]]ը նրան կոչել է «անհամեմատելի», նրա ճանապարհին շուշաններ է դրել և հատուկ նրա համար գրել է «Սալոմե» պիեսը ֆրանսերենով, որը, սակայն, արգելվել է բրիտանական գրաքննության կողմից նախքան բեմադրվելը{{Sfn|Skinner|1967|page=122}}: Իր մահից կարճ ժամանակ առաջ Ուայլդը գրել է. «Իմ կյանքում երեք կանայք են եղել, ումով ես ամենից շատն եմ հիացել: Նրանք են Սառա Բեռնարը, Լիլի Լենգտրին և Վիկտորիա թագուհին: Ես նրանցից մեկի հետ հաճույքով կամուսնանայի{{Sfn|Skinner|1967|pages=123–124}}:
1903 թվականին Բեռնարի ներկայացումը տեսնելուց հետո բրիտանացի դերասանուհի Էլեն Թերին գրել է. «Որքա՜ն գրավիչ էր Սառա Բեռնարը: Նա լեռնավարդի թափանցիկություն ուներ, միայն թե` ավելի նուրբ էր, ամպի թեթևություն ուներ, միայն թե ավելի բարակ էր: Այրվող թղթից բարձրացող ծուխը նրան ավելի լավ է նկարագրում»{{sfn|Tierchant|2009|page=298}}:
Բրիտանացի հեղինակ [[Դեյվիդ Հերբերթ Լոուրենս]]ը դիտել է Բեռնարի խաղը «Կամելիազարդ տիկինը» ներկայացման մեջ 1908 թվականին: Դրանից հետո նա գրել է իր ընկերոջը.
{{քաղվածք|Սառան հիանալի էր ու սարսափելի: Օհ, նրան տեսնել էր պետք, նրան լսել էր պետք, այդ վայրի արարածին, հովազի մորթով ու հմայքով վիթին, ով ծիծաղում էր երաժշտական ֆրանսերենով, ճչում էր իսկական հովազի նման, հեծկլտում էր, ինչպես մահացու վիրավոր եղնիկը... Նա սիրունիկ չի, նրա ձայնը քաղցր չի, բայց նրա մեջ ինչ-որ վայրի էմոցիաների մարմնացում կա, որ մենք կիսում ենք ամեն մի ապրող արարածի հետ...<ref>''Letters of D.H. Lawrence'', Volume 1, edited by James Boulton, Cambridge University Press (2002)</ref>:
|}}
 
==Նշանավոր դերեր բեմում և ֆիլմերում==