«Անարխիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 162.
 
Սոցիալական էկոլոգները, ովքեր այսպես կոչված սոցիալական անարխիստներն են, հաճախ քննադատում են անարխիզմի հիմնական (ավանդական) ուղղություններն այն պատճառով, որ նրանք չափից դուրս շատ են կենտրոնանում քաղաքականության և տնտեսության վրա` իրենց ուշադրությունը [[Էկոհամակարգ|էկոհամակարգի]] վրա կենտրոնացնելու փոխարեն, ինչպես դա անում են կանաչ անարխիզմի հետևորդները: Այս տեսությունը շարունակում է լիբերտարիանական մունիցիպալիզմի զարգացման գաղափարը: Անարխո-պրիմիտիվիստները հաճախ քննադատում են անարխիստական մեյնստրիմը այն պատճառով, որ այն պաշտպանում է քաղաքակրթության և ժամանակակից տեխնոլոգիաների գաղափարները, որոնք, ինչպես կարծում են պրիմիտիվիստները, հիմնվում են շահագործման և գերիշխման վրա: Ի հակադրություն նրանք պաշտպանում են «վերադարձ դեպի վայրենություն» գործընթացը կամ շրջակա միջավայրի հետ վերամիավորումը:
 
== Ներքին խնդիրներ և բանավեճեր ==
 
Անարխիզմը փիլիսոփայություն է, որը մարմնավորում է բազմաթիվ տարատեսակ հայացքներ, միտումներ և մտքի դպրոցներ, որտեղ արժեքների, գաղափարախոսության և մարտավարությունների շուրջ անհամաձայնությունները տարածված երևույթներ են: Լայնորեն վիճարկելի է անարխիզմի համատեղելիությունը [[կապիտալիզմ]]ի, [[Ազգայնականություն|ազգայնականության]] և [[կրոն]]ի հետ: Նմանապես, անարխիզմը բարդ հարաբերություններ ունի այնպիսի գաղափարախոսությունների հետ, ինչպիսիք են մարքսիզմը, կոմունիզմը, կոլեկտիվիզմը, սինդիկալիզմը/տրեդյունիոնիզմը և կապիտալիզմը:
 
Այնպիսի երևույթները, ինչպիսիք են քաղաքակրթությունը, տեխնոլոգիաները (օր. անարխո-պրիմիտիվիզմի շրջանակներում) և ժողովրդավարական գործընթացը, կարող են կտրուկ քննադատության ենթարկվել որոշ անարխիստական խմբերում և, միաժամանակ, ողջունելի լինել մյուսներում:
 
Ստրատեգիական մակարդակի վրա, մինչդեռ 19-րդ դարի որոշ անարխիստներ կողմնակից էին գործողությամբ պրոպագանդային (օր. Ռուսական [[Նիհիլիզմ]]), որոշ ժամանակակից անարխիստներ պաշտպանում էին այլընտրանքային ուղիղ գործողությունների մեթոդները, ինպիսիք են ոչբռնությունը, կոնտրտնտեսությունը և հակապետական կրիպտոգրաֆիան: Անարխիստական հասարակության մաշտաբների մասին որոշ անարխիստներ գլոբալ մաշտաբների կողմնակից են, մինչդեռ որոշները` լոկալ:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անարխիզմ» էջից