«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 234.
1880 թվականին նա ստեղծել է [[մոդեռն]] ոճի բրոնզե թանաքաման` ինքնանկար չղջիկի թևերով և ձկան պոչով<ref>[http://www.mfa.org/collections/object/fantastic-inkwell-self-portrait-as-a-sphinx-54054 ''Fantastic Inkwell (Self-Portrait as a Sphinx) – Sarah Bernhardt, French, 1844–1923'']; Museum of Fine Arts;, Boston; Mfa.org.; retrieved 15 June 2014.</ref>:
Նա ստուդիո է բացել 11 բուլվար դե Կլինչի հասցեում, [[Մոնմարտր]]ում, որտեղ հաճախ զվարճացնում էր իր հյուրերին` հագնելով իր քանդակների հագուստը` ներառյալ սպիտակ սատինե բլուզ և սպիտակ մետաքսե տաբատ: [[Օգյուստ Ռոդեն]]ը նրա քանդակները հնաոճ էր համարում, իսկ մամուլը ճնշում էր նրան «դերասանուհուն ոչ հարիր գործերով զբաղվելու համար»: Նրան պաշտպանում էր Էմիլ Զոլան, ով գրել է. «Ինչ հիմարություն: Չբավարարվելով նրան նիհար կամ խելագար անվանելով` ցանկանում են կարգավորել նաև նրա ամենօրյա գործերը... Պետք է անմիջապես օրենք ընդունել` տաղանդը կարգավորելու մասին»{{Sfn|Skinner|1967|pages=97–98}}:
 
==''Թատրոնի արվեստ''==
Իր վերջին տարիներին Բեռնարը գրել է խաղալու արվեստի մասին դասագիրք: Նա գրել է այն ժամանակ, երբ ազատ է եղել, հաճախ` ներկայացումների ընթացքում և երբ արձակուրդում է եղել Բել-Իլ կղզում: Իր մահից հետո գրող Մարսել Բերգերը, նրա մտերիմ ընկերը, գտել է նրա անավարտ ձեռագիրն այլ իրերի մեջ: Նա խմբագրել է գիրքը և 1923 թվականին հրատարակել է այն «Թատրոնի արվեստ» {{lang-fr|L'Art du Théâtre}} վերնագրով: Գրքի անգլերեն հրատարակությունը լույս է տեսել 1925 թվականին{{Sfn|Bernhardt|2017|pages=7–11}}:
Նա հատուկ ուշադրություն էր դարձնում ձայնի օգտագործմանը` այն համարելով «ամենաանհրաժեշտ գործիքը դրամատիկ դերասանի համար»: Ըստ նրա, դա մի տարր է, որը կապում է դերասանին հանդիսատեսի հետ: «Ձայնը պետք է ունենա ամբողջ ներդաշնակությունը, լինի լուրջ, թախծալի, հնչեղ ու մետաղային»: Ամբողջացնելով ձայնի նկարագրությունը` նա գրել է. «Այն պետք է անպայման լինի մի փոքր ռնգային: Դերասանը, ով չոր ձայն ունի, երբեք չի կարող հուզել հանդիսատեսին»: Նա նաև ընդգծել է շնչառական վարժություններ անելու կարևորությունը` երկար հատվածների համար: Նա կարծում էր, որ դերասանուհին պետք է ի վիճակի լինի ասմունքել այս հատվածը ''Ֆեդրա'' պիեսից մեկ շնչով.
 
::Hélas! ils se voyaient avec pleine licence,
::Le ciel de leurs soupirs approuvait l'innocence;
::Ils suivaient sans remords leur penchant amoureux;
::Tous les jours se levaient clairs et sereins pour eux! {{Sfn|Bernhardt|2017|pages=50–51}}:
Նա նշում էր, որ «մեր արվեստի արվեստն այն չէ, որ նկատվես հանդիսատեսի կողմից... Մենք պետք է մթնոլորտ ստեղծենք մեր անկեղծությամբ այնպես, որ մարդիկ չափսոսան իրենց ներկայությունը մինչև վարագույրի իջնելը: Մեր արվեստում միակ աշխատանքը ճշմարտության որոնումն է»{{Sfn|Bernhardt|2017|page=65}}: Նա նաև համարում էր, որ դերասանները պետք է հստակորեն արտահայտեն իրենց զգացմունքներն առանց խոսքերի, օգտագործելով «իրենց աչքերը, իրենց ձեռքը, իրենց կրծքավանդակի դիրքը, գլխի շարժումը... Դերասանի արտաքին ձևը հաճախ մի ամբողջ արվեստ է, առնվազն, սա այն է, ինչն ամենաշատն է գրավում հանդիսատեսին»: Նա քաջալերում էր դերասաններին «աշխատել, արտահայտել զգացմունքները, ճանաչել իրենց փոփոխվող հոգեբանական իրավիճակներն ու թարգմանել դրանք...: Ձայնի տեմբրը, կանգնելու ձևը, հայացքը, ժեստը ամենակարևորն են դերասանի զարգացման ճանապարհին»{{Sfn|Bernhardt|2017|pages=66–67}}: Նա բացատրել է նաև, թե ինչու է սիրում խաղալ տղամարդկային դերեր: «Տղամարդկանց դերերը սովորաբար ավելի խելացի են, քան կանանց դերերը... Միայն Ֆեդրեի դերն է հնարավորություն տալիս զգալու իսկապես տառապած սրտի մեջ խորանալու հմայքը... Թատրոնում հաճախ տղամարդկանց դերերը լավագույնն են: Եվ թատրոնն արվեստի այն բացառիկ տեսակն է, որտեղ կանայք կարող են երբեմն գերադաս դիրք ունենալ տղամարդկանց հանդեպ»{{Sfn|Bernhardt|2017|pages=116–119}}:
 
==Նշանավոր դերեր բեմում և ֆիլմերում==