«Մայիսյան իրադաձությունները Ֆրանսիայում 1968 թվականին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 68.
Շարժման պատճառները տարբեր են։ Պատմական վերլուծությունները հանգում են այն մտքին, որ շարժման հիմանական պատճառից մեկ մեծ կոշտությունն էր, որը առկա էր մարդկայն հարաբերություններում, բարքերում և սովորություններում ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած վերականգնման ժամանակաշրջանից հետո նյութական պայմանների վատթարացման սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում իրար կողք կողքի բազմաթիվ հետախորշեր կային պետության մայրաքաղաքում մասնաորապես Նանտերրում։ Ուսանողները, ովքեր ամեն օր գնում էին նորակառույց Նաներրի մասնաշենք այդ միջավայրում բացահայտեցին բանվոր դասակարգի աղքատությունը և կյանքի վատ պայմանները։ Դժգոհությունները ծագեցին ուսանողների շրջանում, որը հետագայում տարածվեց այն մարդկանց շրջանում, ովքեր երկար տարիներ մասնագիտական աշխատանք էին կատարում։ Իրադարձությունները ընդգրկեցին հիմնականում ուսանողական և բանվորական շարժումներ։ Ուսանողների կողմից սկիզբ դրաված շարժումը շարունակվեց բանվորների կողմից երկուսն էլ բացառիկ տարածում ունեցան։ Բացի նյութական և ախատավարձերի բարձրացման պահանջներից, որոնց պատճառը 1958 թվականին հաստատված գոլական ռեժիմն էր, շարժման ակտիվ մասը՝ ավագ դպրոցների աշակերտները և ուսանողները պահանջում էին հատկապես բարոյական արժեքների ազատություն և սրանից բացի նրանք չէին ճանաչում և ընդունում « հին համալսարանը », սպառողական հասարակությունը, կապիտալիզմը և ավանդական ու արժեքների վրա հմնված գրեթե ամեն ինչ։
 
Ֆրանսիական մայիսը գրավեց նաև մի շարք այլ երկրներ որտեղ ուսանողների և բանվորների շրջանում ևս ցույցեր տեղի ունեցան; Դա անհասկանալի է առանց այդ ընդհանուր եռացող կոնտեքստի, որը գոյություն ուներ երկաթ վարագույրի երկու կողմերում մասնավորապես Գերմանիայում, Իտալիայում Ամերիկայի Միացիալ Նահանգներում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Բռազիլիայում առանց մոռանալու Չեխոսլովասիան՝ Պրահայի գարունը և Չինաստանում տեղի ունեցած մշակութային հեղափոխությունը։ Քաղաքագետ Իզաբելլ Սոմմեյի կարծիքով Մայիս 68-ի միջազգային բնույթը բացատրվում է այդ ժամանակաշրջանում աշխարհում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ օրինակ՝ մարքսիստական կուսակցության միազգայինմիջազգային ճգնաժամը երտասարդների ինքնավար հաղորդասիրության երևան գալը, բուհերի ժողովրդավարացման հետեւանքով առաջացած կառուցվածքային խնդիրները եւ Վիետնամական պատերազմի մեժումը<ref>Isabelle Sommier, « Les processus de diffusion des révoltes juvéniles de 68 », ''Histoire@Politique. Politique, culture, société'', n° 6, septembre-décembre 2008.</ref>: Ֆրանսիայում այս իրադարձությունները որոշակի երանգավորում ստացան, քանի որ ուանողների բողոքի ցույցերին միացան նաև բանվորները և մայսիս 13-ին տեղի ունեցավ 20-րդ դար ամենախոշոր և անեմանշանակալի գործադուլներից մեկը, որը գործադուլին մասնակցողների թվով գերազանցեց 1936 թվականի հունիսին տեղի ունեցած գործադուլին<ref name="Ross 2010">{{Harvsp|Ross|2010}}.</ref>։ Այն ամբողջությամբ կաթվածահար արեց երկիրը շաբաթներ շարունակ, որը ուղեկցվում էր բուռն ելույթներով, ֆորմալ և ոչ ֆորմալ քննարկումներ ու բանավեճեր, որոնք էին տեղի ունենում փողոցներում, կազմակերպություններում, տարատեսակ ընկրություններում, վարչություններում, ավագ դպրոցներում և համալսարաններում, թատրոններում երիտասարդական և մշակությաին կենտրոններում։
Պայթունը շատ հաճախ շփոթոցնող է և բարդ ավելի հաճախ խաղարկային և տոնական է, Մայիս 68-ը հանդես եկավ որպես քնարական հեղափոխական պատրանքի մի պահ` պայթուն, անմար և ուտոպիական հավատ առ այն որը հնարավոր է արմատապես փոխել կյանքը և աշխարհը։ Ահա այն ինչ հիմնականում արտացոլում էին հեղինակային կարգախոսները, պաստառները և գրաֆֆիտիները ինչպիսին օրինակ՝ « Sous les pavés, la plage ! », « Il est interdit d'interdire ! », « Jouissez sans entraves », « Cours camarade, le vieux monde est derrière toi », « La vie est ailleurs », « Soyez réalistes, demandez l'impossible », « Élections, piège à cons » <ref>{{ouvrage |prénom1=Bernard |nom1=Lachaise |prénom2=Sabrina |nom2=Tricaud |titre=Georges Pompidou et mai 1968 | éditeur = Peter Lang |année=2009 |pages totales=203 |passage=34 |isbn=978-90-5201-468-5 |lire en ligne=https://books.google.fr/books?id=d-aPmqpfWesC&pg=PA34&dq=%22%C3%89lections+pi%C3%A8ge+%C3%A0+cons%22+mai+1968&hl=fr&sa=X&ei=rKCST4KqOpDb8QPNsKzODA&ved=0CDYQ6AEwAA#v=onepage&q=%22%C3%89lections%20pi%C3%A8ge%20%C3%A0%20cons%22%20mai%201968&f=false}}.</ref> և այլն։
1968 թվակնին Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձություննները շատ հաձախ անվանում եմ նաև ձախողված հեղափոխություն ու չնայած նախկին ֆրանսիական հեղափոխությունների հռետորաբանության և խորհրդանիշների՝ բարիկադների սև և կարիմիր դրոշների լայն տարածմանը, Մայիս 68-ի դեպքերում մենք չտեսանք ոչ մի փորձ պետական հեղաշրջման, քաղաքացիական պատերազմի չնայած մի շարք հեղափոխական կազմակերպությունները եւ շարժումները, կոմունիստներ և անարխիստների, ովքեր ակտիվորեն պայքարում էին շարժման համար և իրենց մասնակցությունն ուներին դրա կազմակերպմանը մեջ։ Ճգնաժամի ինքնաբուխ բռնկումը հանկարծակիի բերեց իշխանություններին ինչպես նաև գործնականում բոլոր ընկերությունները, կուսակցությունները, և կազմակերպված արհմիությունները։ Իշխանական ճամբարը այլևս միասնական չէր ի տարբերություն շարժման մասնակիցների ճակատի։ Ֆրանսիական կոմունիստական կուսակցությունը եւ նրա արհմիությունը՝ CGT-ը սկզբնական շրջանում հրաժարվում էին միանալ շաժմանը պատճառաբանելով այն, որ ուսանողները ունեն հայացքներ ինչպես բուրժուազները , բացի դրանից նրանց՝ ուսանողների այսպես կոչված առաջնորդները շատ ազատատենչ են և լիբերալ մտքեր ունեեն կամ էլ սերում են տարբեր ձախական խմբավորումներից ։ Սակայն կոմունիստական կուսակցության ներսում, որում շատ հաճախ պառակտությունները(մայոիստներ, տրոցկիստներ և այլն) և անհամաճայնություններ կային ինչն էլ պատճառն էր նրա, որ կուսակցության վերաբերմունքը շարժմանը միանշանակ չէր։ Պետության վերնախավում ճգնաժամը խորացնում է տարաձայնությունները գեներալ դը Գոլի և այլ պաշտոնյաների միջև: Այդ ժամանակահատվածում Ֆրանսիայի վվարչապետը՝ Ժորժ Պոմպիդուն որոշում և նախընտրում է մեղմ և հանգուրժող քաղաքակնություն վարել թողնելով շարժմանը գնալ իր հունով, կարծելով, որ ուշ թե շուտ շարժումը կսպառի իրեն և քիչ-քիչ կմարի։ Կենտրոնական և ձախական ուժերը (Պիեռ Մենդես, Ֆրանսուա Միտտերրան) դժվարությամբ, սակայն փորձում էին ստեղծել գոլական վարչակարգին հակադիր իմ այլընտրանքաիյն վարչակարգ, հակաբռնապետական շարժումը հիմնականում անտարբեր էր վերաբերվում իշխանություն վերցնելու հարցին:
Տող 75.
* «Սոցիալական շրջան»՝ մայիսի տասներեքից քսանյոթը (մայիսի քսանյոթին կնքվել է [[Գրենելլի համաձայնագիր]]ը)
* «Քաղաքական շրջան»՝ մայիսի քսանյոթից երեսունը (մայիսի երեսունի տեղի ունեցան ուղղակի ընտրությունները)։
 
=== Մայիսի 3, ուրբաթ ===
[[Պատկեր:La liberté est le crime qui contient tous les crimes.jpg|մինի|Մայիս 68-ի կարգախոս գրված Սորբոնի պատին]]