«Հելլենիստական մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Euklid-von-Alexandria_1.jpg with File:Euclid_statue,_Oxford_University_Museum_of_Natural_History,_UK_-_20080315.jpg (by CommonsDelinker because: Switch to higher resolution image: relevant portrait with complete p
Տող 15.
== Մաթեմատիկայի և աստղագիտության նվաճումներ (մ. թ. ա. III-II դարերում) ==
[[Պատկեր:Euklid-vonEuclid statue, Oxford University Museum of Natural History, UK -Alexandria 120080315.jpg|200px|thumb|Էվկլիդես]]
[[Պատկեր:Biograf-harluq.jpg|200px|thumb|Արքիմեդ]]
Կապված են Էվկլիդեսի, Արքիմեդի, Ապոլոնիոս Պերգացու, Արիստարքոս Սամոսացու, Հիպարքոսի անունների հետ։ Նրանց աշխատություններով հելլենիստական գիտությունը մոտեցավ մի շարք խնդիրների (դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվ, կոնական հատույթների տեսություն, աշխարհի արևակենտրոն համակարգ և այլն), որոնք հետագա զարգացում գտան միայն նոր ժամանակներում։ Որպես Արիստարքոսի արևակենտրոն համակարգի հետևորդ հանդես է եկել Սելևկոս Սելևկացին (մ. թ. ա. II դար), որը բացահայտել է Լուսնի դիրքից կախված ծովային մակընթացությունների և տեղատվությունների օրինաչափությունները։ Տեսական մեխանիկայի նվաճումները կապված են առաջին հերթին Արքիմեդի անվան հետ։ Կիրառական մեխանիկայի զարգացմանը նպաստեցին Կտեսիբիոսի բազմաթիվ հայտնագործությունները։ Այդ բնագավառի նվաճումները ամփոփվեցին Հերոն Ալեքսանդրացու աշխատություններում։ Աշխարհագրական գիտելիքների զարգացման գործում մեծ էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների դերը։ Արիստոտելի աշակերտը՝ Դիկեարքոսը (մ. թ. ա. մոտ [[300]]), կազմել է այն ժամանակ հայտնի ամբողջ Էյկումենի քարտեզը և Փորձել որոշել երկրագնդի չափերը։ Նրա արդյունքները ճշտել է Էրատոսթենես Կիրենացին, որն արդյունավետ աշխատել է գիտելիքների տարբեր ոլորտներում։ Դարաշրջանի աշխարհագրական գիտելիքները ամփոփվել են [[Ստրաբոն]]ի «Աշխարհագրություն» գրքում։ Հելլենիստական մտավորականները մեծ հաջողությունների են հասել բուսաբանության (Թեոֆրասա), մարդու անատոմիայի և բժշկության (Հերոփիլոս Քաղկեդոնացի, Երասիստրատոս) բնագավառներում։ Այդ գիտնականների ազդեցությամբ մ. թ. ա. Ill-II դարերում ստեղծվեց էմպիրիկ բժիշկների (Փիլինոս Կոսացի, Սերապեյոն Ալեքսանդրացի և ուրիշներ) դպրոց։