«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 161.
1898 թվականին նա կանացի գլխավոր դեր է խաղում իտալացի բանաստեղծ և դրամատուրգ Գաբրիել դ՛Անուցոյի ''La Ville Morte'' պիեսում: Ներկայացումը խստորեն քննադատվում է քննադատների կողմից, քանի որ այնտեղ քննարկվում է քրոջ ու եղբոր սիրային կապ: Էմիլ Զոլայի և Վիկտորին Սարդուի հետ Սառա Բեռնարը ևս պաշտպանում է ազգությամբ հրեա Ալֆրեդ Դրեյֆուսին, ով սխալմամբ մեղադրվում էր Ֆրանսիային դավաճանելու համար: Դեպքը կիսել էր փարիզյան հասարակությունը: Մի պահպանողական թերթ հոդված է տպագրում` «Բեռնարն անցել է հրեաների կողմը` ընդդեմ բանակի» վերնագրով: Բեռնարի հարազատ որդին` Մաուրիսը, ևս մեղադրում էր Դրեյֆուսին, նա մեկ տարի հրաժարվում է մոր հետ խոսել{{Sfn|Skinner|1967|pages=259–260}}:
Ռենեսանս թատրոնում Բեռնարը բեմադրել է մի քանի ժամանակակից պիեսներ, սակայն ինքը 19-րդ դարում տարածված բնական խաղի կողմնակից չէր և նախընտրում էր առավել դրամատիկ խաղ ու զգացմունքների արտահայտում: «Թատրոնում բնականը լավ է, սակայն վսեմն ավելի լավ է», ասել է դերասանուհին{{Sfn|Tierchant|2009|page=234}}:
 
==Սառա Բեռնար թատրոն (1899–1900)==
<gallery mode="packed" heights="250">
File:Théâtre de la Ville cpa.jpg|Սառա Բեռնար թատրոն (այժմ` [[Դե լա Վիլլ թատրոն]] (1905)
File:Bernhardt Hamlet2.jpg|Բեռանրը ''Համլետի'' դերում (1899)
File:Alfons Mucha - 1899 - Hamlet.jpg|Պաստառ ''Համլետի'' համար (1899)
File:Sarah Bernhardt as L'Aiglon 1900.jpg|Բեռնարը ''L'Aiglon'' ներկայացման մեջ (1900)
</gallery>
Չնայած իր հաջողություններին` նրա պարտքերը շարունակում էին աճել` 1898 թվականին հասնելով 2 միլիոն ֆրանկի: Բեռնարն ստիպված է լինում թողնել Ռենեսանս թատրոնը և պատրաստվում է մեկ այլ համաշխարհային շրջագայության, երբ իմանում է, որ Փարիզի ավելի մեծ թատրոններց մեկը, [[Դե լա Վիլլ թատրոն]]ը, [[Շատլե հրապարակ]]ում, վարձով էր տրվում: Թատրոնն ուներ 1700 նստատեղ, ինչը երկու անգամ ավելի շատ էր, քան Ռենեսանս թատրոնում, ինչը նրան հնարավորություն էր տալիս ներկայացման ծախսերն ավելի արագ փակել: Թատրոնը հսկայական բեմ ու հետնաբեմ ուներ, ինչը հնարավորություն էր տալիս նրան մեկ շաբաթվա մեջ ներկայացնել մի քանի տարբեր ներկայացումներ, և քանի որ այն ի սկզբանե ստեղծվել էր որպես համերգասրահ, հիանալի ակուստիկա ուներ: 1899 թվականի հունվարի 1-ին նա 25-ամյա պայմանագիր է կնքում Փարիզի քաղաքապետարանի հետ, չնայած ինքն այդ ժամանակ արդեն 55 տարեկան էր{{Sfn|Tierchant|2009|page=277}}:
Նա վերանվանում է թատրոնը` կոչելով Սառա Բեռնար թատրոն և սկսում է վերակառուցել այն իր կարիքներին համապատասխան: Դիմային հատվածը լուսավորվում է 5.700 էլեկտրական լամպերով և 11 լուսարձակներով{{Sfn|Tierchant|2009|page=278}}: Նա հիմնովին փոփոխում է ներքին հարդարանքը` կարմիր պատերը փոխելով դեղին թավիշով և սպիտակ փայտե աշխատանքներով: Նախասրահը ձևավորվում է նրա հայտնի դերերի իրական չափերի դիմանկարներով, որոնք նկարել էին Մուչան, Լուիս Աբեման և Գերոգես Քլաիրինը: Նրա հանդերձասրահը բաղկացած էր հինգ սենյակներից, որը դերասանուհին ''L'Aiglon'' նապոլեոնական հաջող ներկայացումից հետո ձևավորել էր կայսերական ոճով` այստեղ տեղավորելով մարմարե բուխարի, որը Բեռնարն ամբողջ տարին վառ էր պահում, հսկայական բաղնիքը նա լցրել էր ծաղիկներով, որոնք ստանում էր յուրաքանչյուր ներկայացումից հետո, իսկ ճաշասենյակը հարմարեցված էր 12 մարդու համար, որտեղ նա հյուրերին զբաղեցնում էր ներկայացումներից հետո{{Sfn|Skinner|1967|pages=262–63}}:
Բեռնարը թատրոնը բացել է 1899 թվականի հունվարի 21-ին, Սարդուի «Տոսկայի» վերականգնված ներկայացմամբ, որը նա առաջին անգամ խաղացել էր 1887 թվականին: Սրան հաջորդել են նրա մյուս հաջողված ներկայացումները, ներառյալ «Ֆեդրան», «Թեոդորան», «Ջիսմոնդը» և «Կամելիազարդ տիկինը»: Սրան ավելացել է Օկտավ Ֆեուիլետի «Դալիլան», Գաստոն դե Ուաիլիսի ''Patron Bénic'' և Ռոստանի ''La Samaritaine''-ը:
Մայիսի 20-ին նա խաղացել է իր ամենահայտնի դերերից մեկը, ''Համլետը'', արձակ մշակմամբ<ref>{{cite book | last=Robert| first=Gottlieb| title=Sarah: The Life of Sarah Bernhardt| year=2010| publisher=Yale University Press| page=142| isbn= 0300192592}}</ref>:
Նա Համլետի դերը խաղացել է ուղղակի, բնական ու կանացի{{Sfn|Skinner|1967|page=260}}: Նրա ներկայացումը հիմնականում դրական արձագանք է ստացել Փարիզում, սակայն հակասական կարծիքների է արժանացել Լոնդոնում: Բրիտանացի քննադատ Մաքս Բիրբոմը գրել է. «Միակ վիճելի հաճոյախոսությունը, որ կարելի է անել նրա խաղին այն է, որ Համլետն իսկապես «''փառահեղորեն անիծյալ'' էր»»{{Sfn|Skinner|1967|page=261}}:
1900 թվականին Բեռնարը խաղացել է Ռոստանի կողմից գրված նոր պիեսը` ''L'Aiglon''-ը: Նա խաղացել է [[Նապոլեոն Բոնապարտ]]ի որդու` Նապոլեոն Առաջինի դերը, ով բանտարկվել էր իրեն չսիրող մոր ու ընտանիքի կողմից և բանտարկված էր մնացել մինչև իր մահը [[Վիենա]]յի Շոնբրան պալատում: ''L'Aiglon''-ը 6 գործողությամբ չափածո դրամա էր: 56-ամյա դերասանուհին սովորել էր հեծելազորի երիտասարդ զինվորականների քայլվածքն ու մազերը կարճ էր կտրել` երիտասարդ դուքսին մարմնավորելու համար: Դուքսի մոր դերը խաղում էր Մարի Լեգալը, ով 14 տարով փոքր էր Բեռնարից: Ներկայացումն ավարտվում էր մահվան հիշարժան տեսարանով: Ըստ քննադատների, նա մեռնում էր «ինչպես հրեշտակները կմեռնեին, եթե նրանց թույլատրված լիներ մեռնել»{{Sfn|Skinner|1967|pages=260–261}}: Ներկայացումը մեծ հաջողություն է ունենում. այն հատկապես հայտնի էր [[Համաշխարհային ցուցահանդես (1900)|Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի]] այցելուների շրջանում: Ներկայացումը ներշնչել է Բեռնարին ստեղծել հուշանվերներ, այդ թվում` արձանիկներ, մեդալիոններ, օծանելիք և դրոշմանիշներ, որոնք պատկերում էին նրան այս դերում, ինչպես նաև` թխվածքաբլիթներ ու տորթեր: Հայտնի խոհարար Օգյուստ Էսկոֆեն ավելացրել է Դեղձի Աիգլոնը (Peach Aiglon) իր աղանդերի ցանկում{{Sfn|Tierchant|2009|pages=287–288}}:
Բեռնարը շարունակում էր Մուչային հանձնարարել իր պաստառների ձևավորումը և ընդլայնել էր նրա աշխատանքը` ներառելով թատրոնի աթոռների, հագուստների, զարդեղենի վերանորոգումները: Նրա պաստառները դարձել էին [[մոդեռն]] ոճի խորհրդանիշներ: Գումար վաստակելու համար Սառան նաև վաճառում էր ներկայացումների տպված պաստառները կոլեկցիոներներին{{Sfn|Tierchant|2009|pages=238–39}}{{Sfn|Tierchant|2009|pages=239–40}}:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}