«Հորդանես (պատմագիր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ Հորդանեսը եղել է նոտար կամ ինչ-որ պաշտոնյա [[սկյութներ|Փոքր Սկյութիայի]] տարածքում՝ ունենալով [[Ֆեդերատներ (Հին Հռոմ)|Բյուզանդիայի դաշնակցի]] կարգավիճակ: Պատմաբանների մեկ այլ խումբ կարծում է, որ Հորդանեսը եղել է օստգոթական մի տոհմի քարտուղարը: Կան նաև ենթադրություններ, որ նա հոգևոր միաբանության անդամ էր: Կան տվյալներ, որ նա եղել է [[Կրոտոնե]]ի եպիսկոպոսը: Իսկ որոշ ուսումնասիրողներ էլ պնդում են, որ նա հայրական գծով [[ալաններ|ալան]] էր:
Հորդանեսի աշխատություններից մեկը՝ «Համառոտ ժամանակագրություն» ({{lang-la|De adbreviatione chronicorum, De origine actibusque Romanorum}}) նվիրված է ոմն Վերգիլիոսի, որը, հավանաբար, այդ ժամանակվա [[Հռոմի Պապ]]ն է: Այս աշխատությունը համաշխարհային պատմության համառոտագրությունն է և հասցված է մինչև իր ժամանակակից [[Հուստինիանոս Ա]] կայսեր իշխանության տարիները:
[[Պատկեր:Iordanis Romana et Getica, ed. Th. Mommsen, Berlin 1882 (Monumenta Germaniae Historica. Auctores Antiquissimi 5,1) - Titelblatt..jpg|thumb|mini|250px|ձախից|Հորդանեսի «ՀռոմըՀռոմեացիները և գեթերը» աշխատության հրատարակության տիտղոսաթերթը՝ լույս տեսած [[Բեռլին]]ում 1882 թվականին:]]
Սակայն նրա աշխատություններից առավել հետաքրքրություն է ներկայացնում «Գեթերի ծագման և գործերի մասին» ({{lang-la|De origine actibusque Getarum}}) երկը, որը կրճատ կերպով հայտնի է «Getica» վերնագրով: Գեթերը [[Թրակիա|թրակիական]] հնագույն ռազմաշունչ ցեղ էին, որոնք [[Հերոդոտոս]]ի օրոք ապրում էին [[Բալկաններ]]ի և [[Դանուբ]]ի միջև: Այս ստեղծագործությունը [[գոթեր]]ի պատմությունն է՝ մինչև [[օստգոթեր]]ի անկումը [[Իտալիա]]յում: Այս աշխատությունը, ըստ մի շարք ուսումնասիրողների, արժեքավոր է նրանով, որ այն գրելիս Հորդանեսն օգտվել է մեզ չհասած աղբյուրներից, հատկապես 5-րդ դարում ապրած [[Պրիսկոս Պանիոնացի|Պրիսկոս Պանիոնացու]] «Բյուզանդիայի պատմությունը և [[Աթիլլա]]յի գործերը» և 6-րդ դարի հռոմեացի պատմագիր [[Կասսիոդոր]]ի «Գոթերի պատմություն» ստեղծագործություններից: Ըստ որոշ ուսումնասիրողների՝ Հորդանեսի «Getica»-ն Կասսիոդորի աշխատության շարունակությունը կամ լրացումն է: Ժամանակակից հետազոտողների ուշադրությունը գրավում է ոչ այնքան Հորդանեսի պատմագրական շարադրանքը, որքան գոթերի «հնագույն երգերի» հիշատակությունը, որոնց միջոցով պատմագիրը հիմնավորում է գոթերի հնագույն ժողովուրդ լինելը:
Ըստ ռուս պատմաբան Նիկոլայ Օսոկինի՝ Հորդանեսի «Գոթերի պատմությունն» խիստ արժեքավոր է նրանով, որ հեղինակը մեծապես օգտվելով օգտագործել է գոթերի բանահյուսությունը, և ոչ միայն մեզ է ավանդել գերմանական ցեղերի ժողովրդական ստեղծագործությունները, այլև ցույց է տվել, թե որքան կարևոր է այդպիսի աղբյուրը՝ որևէ ժողովրդի պատմության համար: Հորդանեսի աշխատության մեջ երևում է, թե որքան հայրենասեր է հեղինակը, որը թեև փայլուն տիրապետում է լատիներենին, քիչ թե շատ ծանոթ է դասական մատենագիրներին, սակայն արհամարհում է հռոմեական ամեն ինչը: