«Սափոր ծիսական՝ գունազարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
Կենդանիների երթը գլխավորում է կեռ և երկարաեղջյուր ցուլը, որի ետևից շարք կազմած ընթանում են արու և էգ քարայծների զույգը, ապա մի եղջերու՝ գլուխը պսակված, բազմաճյուղ շքեզ եղջյուրներով և երկու շուն: Հնարավոր է, որ դրանք ոչ թե շներ են, այլև գայլեր: Վերջին կենդանու գավակից վեր պատկերված է արև խորհրդանշող սկավառակաձև նշան: Թռչունները շարված են երկու խմբով: Յուրաքանչյուր մում դեմ հանդիման կանգնած են չորսական թռչուններ: Շարքը՝ աջից և ձախից, ներփակում են լայն բացած թևերով երկու թռչյուն: Թռչյունների թռիչքի պատկերումն աջից ձախ, կամ հակառակը, հնում առնչվում էր որոշակի դիցաբանական պատկերացումների հետ և բարի կամ չար գուշակների հիմք էր հանդիսանում:
 
Անկասկած՝ անոթի նկարազարդման սյուժեն հնագույն մի առասպելի կամ նրա տարբերակների առանձին հատվածները կազմող տեսարանների պատկերումն է: Սյուժեի բարդությունը ինչպես նաև պատկերների և խորհրդանշանների ներկայացման եղանակը ենթադրել է տալիս նրանց ավելի վաղ ժամանակաշրջանի մշակութային նախատիպերից սերված լինելը<ref name="քանդակ">Հայացք բրոզեբրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ: A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==