«Գառնիկ Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 6.
 
== Կենսագրություն ==
1915 թվականին [[Մեծ եղեռն]]ին տարագրվել է [[Դեյր-էլ-Զոր|Դեյր-Զոր]], հասել [[Մալաթիա]]: [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհայինհամաշխարհայինից]]ից հետո ընկել է Սեբաստիա, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ 1923 թվականին հայ որբերի հետ տեղափոխվել է [[Հունաստան]], ապաստան գտել Էդիպսոսի, Խալքիսի և Օրոպոսի որբանոցներում։ 1925 թվականին ընկել է [[Եգիպտոս]] և հինգ տարի որպես գրաշար աշխատել «Արև» օրաթերթի և «Ոսկետառ»-ի տպարաններում։ 1930 թվականին ներգաղթել է [[Խորհրդային Հայաստան]] և գտել իր կորցրած ծնողներին։ Երևանի Պետհրատի առաջին տպարանում շարունակել է իր գրաշարական աշխատանքը։ 1938 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը։
 
== Գործունեություն ==
Աշխատել է [[Սովետական Հայաստան (թերթ)|«Սովետական Հայաստան»]] թերթի, «Սովետական Հայաստան» ամսագրի, ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագրի» խմբագրություններում, [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|գրականության ինստիտուտինստիտուտում]]ում, [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան]]ում ([[1954]]-1963 թթ.՝ տնօրեն), 1963 թվականից՝ [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտինստիտուտում]]ում: Գիտական աշխատանքները նվիրված են արևմտահայ գրականության և թատրոնի, հասարակական մտքի զարգացման պատմությանը։ Գրել է 20-ից ավելի մենագրություն՝ [[Պետրոս Ադամյան]]ի, [[Արուսյակ Փափազյան]]ի, Մ. Զանանի, [[Արփիար Արփիարյան]]ի, [[Հակոբ Պարոնյան]]ի, հուշագրություններ՝ [[Հրաչյա Աճառյան]]ի, [[Վահրամ Փափազյան (դերասան)|Վահրամ Փափազյանի]] մասին և «Մղձավանջային օրեր» ինքնակենսագրական վեպը ([[1945]])։
 
Զբաղվել է նաև մանկավարժությամբ։ 1937-1939 թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի Ալեքսանդր Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում, 1939-1940 թթ. գրաբար է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Տող 47.
* Թուրքական աղբյուրները՝ թուրք թատրոնի զարգացման գործում հայերի դերի մասին, Ե., ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների ինֆորմացիայի կենտրոն, 1983, 51 էջ։
* Հոդվածներ և հուշեր, Ե., «Սովետական գրող», 1985, 292 էջ։
* Մղձավանջային օրեր, Երևան, 1989, 558 էջ:
* Կենսագրական բառարան (հայ մշակույթի գործիչներ), հատոր Գ., Երևան, «Խորհրդային գրող», 1990:
* Երզնկա /հնագույն դարերից մինչև մեր օրերը/, Երևան, 2005, 680 էջ:
* Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության, հատոր 2. Ամերիկահայ թատրոն, Երևան, 2008:
* Մղձավանջային օրեր, Երևան, 2009, 588 էջ:
 
== Ծանոթագրություններ ==