«Գայլախազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Գայլախազ''', [[միներալ|միներալի]]ի ընտանիք, որի մեջ մտնող միներալները 200-ից անցնում են։ Նրանք լինում են ամեն գույնի ու երանգի։ [[Հայաստան|Հայաստանում]]ում հատկապես հայտնի է [[Իջևան]]ի [[ագաթ]]ի հանքավայրը։
 
== Պատմություն ==
[[Թթվածին|Թթվածինը]]ը և [[սիլիցիում|սիլիցիումը]]ը [[երկրակեղև|երկրակեղևի]]ի ամենատարածված քիմիական տարրերն են։
Նրանք միասին կազմում են երկրակեղևի 75 %-ը։ Հաճախ միանում են , և այդ միացությունը կոչվում է գայլախազ։ Սա կարևոր և ամենահաս միներալ է, որն ընդունում է տարբեր ձևեր՝ սկսած անգույն, թափանցիկ քարերից մինչև թանկարժեք քարերը, ինչպես օրինակ [[մեղեսիկ|մեղեսիկն]]ն ու [[սարդոնիքս]]ը, լեռնաբյուրեղից մինչև սև մորիոնը։ Գայլախազի տեսակներից են մեղեսիկն ու սարդոնիքսը։ Հռոմեացի գիտնական [[Պլինիոս Ավագ|Պլինիոս Ավագի]]ի վկայությամբ (մ․թ․ 1-ին դար) Հայաստանից արտահանել են [[Հին Հռոմ]], որտեղ շատ թանկ են գնահատվել որպես հազվագյուտ գեղեցիկ քարեր։
Գայլախազի մեծ ընտանիքին են պատկանում [[չախմախաքար]]ն ու [[կայծքար]]ը, որոնց օգնությամբ չիբուխ են ծխել, օջախում կրակ են վառել, կրակել են առաջին պարզունակ հրացաններով։ [[Փոքր Մհեր]]ն իր առասպելական ճանապարհը սալարկում էր այդ քարով, որպեսզի հետագայում այն ծանրությունից չքանդվեր։ Իրականում այդ ճանապարհը գոյություն է ունեցել և ձգվել է [[Քաղքիկ (Սասունի գավառ)|Քաղկիկ]] գյուղից մինչև [[Սասնա բերդ|Սասնա բերդը]]։ը։ Հայաստանում հայտնաբերված գայլախազի տարատեսակներից ամենափառաբանվածն ագաթն է։ Ակադեմիկոս Ֆերսմանը նրա մասին գրում է․ «Կարելի է ասել, որ աշխարհում ոչ մի քար այնքան բազմազան չի օգտագործվում, որքան ագաթը»։
 
== Սարդիոն ==
Քիմիական բաղադրությամբ և ուրիշ հատկություններով այն չի տարբերվում թափանցիկ [[վանակն]]ից կամ էլ գծավոր ագաթից։ Այս քարը ևս շատ են սիրում [[Հայկական լեռնաշխարհ]]ի մարդիկ։ Հնագույն վարպետները նրանից պատրաստում էին յուրօրինակ իրեր։ [[Մեղրաձոր|Մեղրաձորում]]ում գտնվել է սարդիոնի հազվադեպ մի ամրակ, որի վրա փորագրված էր պառկած մի առյուծ<ref>Ալեքսանդր Մելքումյան, Հայաստանի քարերի աշխարհում, Երևան, 1986</ref>։
 
== Քարերի մոգական առանձնահատկություններ ==
[[Պատկեր:Jusper.jpg|մինի|ձախից|Հասպիս]]
[[Պատկեր:Agate.JPG|մինի|Ագաթ]]
Հայաստանի ընդերքում կան գայլախազի այլ տարատեսակներ՝ քաղքեդոնաքարն ու [[հասպիս|հասպիսը]]ը, ինչպես նաև արևաքարը կամ «արյան քարը»։ Այս կանաչ վառ կարմիր բծերով միներալը մեծ դեր է խաղացել գունագեղ քարերի մոգական առանձնահատկությունների մասին պատմող [[առասպելներ|առասպելներում]]։ում։ Հիվանդություններ բուժելու հատկություններ վերագրվում են նաև գայլախազի այլ տեսակներին։ Միջին դարերում հավատում էին, որ ագաթ կրողները չեն տառապում քոսով կամ բորոտությամբ։ Վանակնը բուժում էր վերքերը և վերացնում հիմար երազները, իսկ սարդիոնը հանգստացնող հատկություն ուներ։
Հնում [[վանակն|վանակնը]]ը համարվում էր գերբնական էներգիայի գաղտնարան։ Այսօր գիտնականններին հաջողվել է բացահայտել նրա խորհրդավոր առանձնահատկությունները։ Պարզվում է, որ նա մեխանիկական ազդեցության տակ կարող է ստեղծել [[էլեկտրական լիցք]]։ Այդ հատկությունը կովում է [[պիեզաէֆեկտ։]] Մինչև պիեզաէֆեկտի հայտնաբերումը վանակնի խոշոր բյուրեղներն օգտագործվում էին [[օպտիկա]]յի մեջ, նրանից պատրաստում էին խոշորացույցներ, ակնոցներ, հեռադիտակների և մանրադիտակների ոսպնյակներ։ Այդ նպատակի համար ընտրում էին ամենաթափանցիկ քարերը, իսկ վատորակները հալեցնում էին և ապակի պատրաստում։
Մարդը դարեր շարունակ տարբեր առիթներով դիմել է քարերի օգնությանը, և այդ քարերը մեծ մասամբ եղել են գայլախազի ընտանիքի անդամները<ref>Ալեքսանդր Մելքումյան, Հայաստանի քարերի աշխարհում, Երևան, 1986</ref>։
 
== Տե՛ս նաև ==
 
* [[Ագաթ]]
* [[Հասպիս]]
 
 
Տող 27.
== Արտաքին հղումներ ==
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1 Ագաթը «Հայկական Հանրագիտարանում»]
 
[[Կատեգորիա:Գայլախազ]]
[[Կատեգորիա:Հայաստանի քարեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գայլախազ» էջից