«Բեռնարդո Բերտոլուչի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Կինեմատոգրաֆիստ}}
'''Բեռնարդո Բերտոլուչի''' ( [[իտալերեն | իտալ.]]` Bernardo Bertolucci,{{ԱԾ}}), [[իտալացիներ | իտալացի]] կինո[[ռեժիսոր]], դրամատուրգ, [[սցենարիստ]], [[պրոդյուսեր]] և [[բանաստեղծ]]: [[1960]]-ական թվականներին համարվում էր [[Ժան Լյուկ Գոդար]]ի և [[Պիեռ Պաոլո Պազոլինի]]ի հետևորդ, հետաքրքրություն է դրսևորել [[կոմունիզմ]]ի և [[ֆրեյդիզմ]]ի նկատմամբ, իր ֆիլմերում նրբորեն միաձուլել է սոցիալականը` ինտիմ կապերի հետ: Շատ ֆիլմերում դիմել է մարդկային սեքսուալության արգելքի տակ գտնվող թեմաներին` [[ինցեստ]], եռակողմ սեքս և [[համասեռականություն]]: Արժանացել է «[[Օսկար]]» մրցանակի` «Վերջին կայսրը» ([[1987]]թ.) [[կենսագրական ֆիլմ]]ի համար: Մշտապես համագործակցել է օպերատոր [[Վիտորիո Ստորարո | Վիտտորիո Ստորարոյի]] հետ, ում իտալացի քննադատներն անվանում են «[[լուսաստվեր]]ի արքա»:
 
== Կենսագրությունը ==
Տող 10.
Բեռնարդո Բերտոլուչին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց [[1970]] թվականին` «Կոնֆորմիստը» կինոնկարի շնորհիվ: Այն նկարահանվել էր [[Ալբերտո Մորավիա]]յի համանուն [[վիպակ]]ի հիման վրա և հետազոտում էր [[ֆաշիզմ]]ի հոգեբանական ակունքները: [[1972]] թվականին Բեռնարդո Բերտոլուչին ստեղծել է «Վերջին տանգոն Փարիզում» մեծ աղմուկ հանած կինոնկարը, որտեղ նկարահանվել էին [[Մառլոն Բրանդո]]ն և [[Մարիա Շնայդեր]]ը: Ֆիլմը ժամանակակից ռոմանտիկ սիրո ողբերգության մասին էր:
 
[[1976]] թվականին Բեռնարդո Բերտոլուչին նկարահանել է «Քսաներորդ դար» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերով հանդես էին եկել [[Ժերար Դեպարդիե]]ն և [[Ռոբերտ Դե Նիրո]]ն: «Լուսին» ([[1979]]թ.) և «Ծիծաղելի մարդու ողբերգությունը» ([[1981]]թ.) կինոնկարները քննադատների կողմից ընդունվեցին սրերով, որից հետո Բեռնարդո Բերտոլուչին երկար ժամանակով դադարեց ֆիլմեր նկարահանել իտալական թեմաներով: Տեղափոխվելով [[Անգլիա]], սկսվեց նրա ստեղծագործությունների [[աշխարհաքաղաքացիություն | աշխարհաքաղաքացիական]] փուլը: [[1987]] թվականին նա նկարահանել է «Վերջին կայսրը» կինոնկարը, որը բարձր է գնահատվել և արժանացել է «[[Օսկար]]» մրցանակի` որպես տարվա լավագույն ֆիլմ: [[1990]] թվականին [[Փոլ Բոուլզ]]ի համանուն [[վեպ]]ի հիման վրա նկարահանել է «Երկինքների քողի ներքո» («Թեյ անապատում») կինոնկարը, իսկ [[1993]] թվականի [[նոյեմբեր]]ին, [[Փարիզ]]ում կայացել է «Փոքրիկ Բուդդան» կինոնկարի առաջին ցուցադրությունը, միակ հանդիսատեսի` [[Դալայ լամա XIV | Դալայ լամայի]] ներկայությամբ:
 
[[1995]] թվականին, 15 տարվա բացակայությունից հետո Բեռնարդո Բերտոլուչին Իտալիայում նկարահանել է «Խուսանավող գեղեցկություն» կինոնկարը` [[Լիվ Թայլեր]]ի մասնակցությամբ: [[2003]] թվականին էկրան է բարձրացել [[Երազողները (ֆիլմ) | «Երազողները»]] կինոնկարը: Այն [[Մայիսյան իրադաձությունները Ֆրանսիայում (1968 թվականին) | 1968 թվականի «Կարմիր մայիս»]]-ի հիմնապաստառի վրա ներկայացվող, առանձին բնակարանում ընթացող «սեքսուալ հեղափոխության» պատմություն էր:
 
[[2011]] թվականին, [[Կաննի կինոփառատոն]]ը սկսվել է Բեռնարդո Բերտոլուչիին պարգևատրելու արարողությամբ` կինոարվեստում ունեցած ներդրումների համար: Նմանատիպ պարգև նա ստացել էր նաև [[2007]] թվականին` [[Վենետիկի կինոփառատոն]]ում:
Տող 22.
Առաջին կինը [[դերասան]]ուհի [[Ադրիանա Աստի]]ն է, ում հետ ապրել է [[1967]]-[[1972]] թվականներին, իսկ երկրորդը` ռեժիսոր [[Կլեր Պեպլոու]]ն է:
 
== Ֆիլմագրության ընտրանին ==
 
{| class="wikitable"
Տող 66.
| [[2002]] || Տաս րոպեով մեծ. Թավջութակ || Ten Minutes Older: The Cello
|-
| [[2003]] || [[Երազողները (ֆիլմ) | Երազողները]] || The Dreamers
|-
| [[2012]] || Ես և դու || Io e te