«Բելիզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
'''Բելիզ,''' պետություն Կենտրոնական Ամերիկայում՝ Յուկատան թերակղզու հարավարևելյան մասում։ Երկրի ափերը արևելքից ողողում է՝ Կարիբյան Ծովը, հարավային հատվածում Մայա լեռներն են գտնվում, որոնց առավելագույն բարձրությունը հասնում է մինչև 1122 մետրի, խոշոր գետերն են՝ Ռիո Օնդոն և Բելիզը։ Կլիման արևադարձային է։ Ամենամեծ քաղաքներն են՝ մայրաքաղաք Բելմոպանը, Բելիզ քաղաքը և Դանգրիգան, սահմանակից երկրներն են Մեքսիկան՝ հյուսիսից և Գվատեմալան՝ հարավարևմուտքից։
 
== Տնտեսություն ==
Տնտեսությամբ համարվում է թույլ զարգացած երկիր։ Այստեղ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասնավորապես մշակում են՝ շաքարեղեք, կոկոսյան արմավենի, բրինձ, ցիտրուսներ և այլն։ Բացի այդ զբաղվում են նաև անասնապահությամբ, իսկ ափային գոտիներում լայն տարածում ունի ձկնորսությունը։ Տնտեսության գլխավոր ճյուղերից է նաև զբոսաշրջությունը։
 
== Պատմություն ==
Եղել է [[Մեծ Բրիտանիա]]յի տիրապետության տակ, սակայն մինչ Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ անցնելը այստեղ հաստատված են եղել իսպանացիները։ Անգլիացիները այստեղ հայտնվել են միայն 1638 թվականին և 1640 թվականից Բելիզը կոչել են՝ '''Բրիտանական Հոնդուրաս՝''' այդպես անվանելով մինչև [[1973]] թվականը։ Բելիզի համար [[1798]] թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ ճակատամարտ՝ [[Իսպանիա]]յի և Մեծ Բրիտանիայի միջև, որը տևեց մեկ շաբաթ, այս ճակատամարտը հայտնի է Սուրբ Գևորգի ({{Lang-en|St.George Caye}}) անունով։ Հակամարտության արդյունքում Մեծ Բրիտանիան հաստատեց իր իշխանությունը, և այս տարածքը [[1862]] թվականից պաշտոնապես համարեց իր գաղութային տարածք։ Բելիզը Միացյալ Թագավորությունից լիովին անկախացավ [[1981]] թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Միացյալ Թագավորության թագուհին [[Եղիսաբեթ II]]-ն էր։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բելիզ» էջից