«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 116.
Նյու Յորքից նա մեկնել է Մենլո Պարկ, որտեղ հանդիպել է [[Թոմաս Էդիսոն]]ին: Վերջինս ձայնագրել է մի փոքր հատված «''Ֆեդրայի''» նրա դերից{{Sfn|Tierchant|2009|page=166}}: ԱՄՆ-ից նա անցել է [[Կանադա]], եղել է [[Մոնրեալ]]ում ու [[Տորոնտո]]յում, հիմնականում խաղացել է ամեն երեկո և անմիջապես մեկնել է ներկայացումից հետո: Նա անհամար հարցազրույցներ է տվել մամուլին, իսկ [[Բոստոն]]ում լուսանկարվել է սատկած կետի ֆոնին: Նա քննադատվել է Մոնրեալի քահանայի կողմից, ինչը միայն ավելացրել է տոմսերի վաճառքը{{Sfn|Tierchant|2009|page=166}}:
Նա խաղացել է ''Ֆեդրան'' վեց անգամ, իսկ «Կամելիազարդ տիկինը»` 65 անգամ: 1881 թվականի մայիսի 3-ին նա իր հրաժեշտի «Կամելիազարդ տիկին»-ն է խաղում Նյու Յորքում: Իր ամբողջ կյանքի ընթացքում դերասանուհին նախընտրել է դրամը կանխիկ ստանալ: Ֆրանսիա վերադառնալիս Բեռնարն իր հետ $194,000 արժողությամբ ոսկե մետաղադրամներ է բերել{{Sfn|Skinner|1967|pages=188–196}}: Իր ընկերներին պատմելով շրջագայության արդյունքների մասին` նա ասել է. «Ես օվկիանոսներ անցա` իմ արվեստի երազանքն ինձ հետ տանելով, և իմ ազգի հանճարը հաղթանակեց: Ես ֆրանսերեն բայը ցանեցի օտար գրականության սրտում, և դա այն է, ինչի համար ես ամենաշատն եմ հպարտ»{{Sfn|Tierchant|2009|page=174}}:
==Վերադարձ Փարիզ, եվրոպական շրջագայություն, ''Ֆեդորայից'' ''Թեոդորա'' (1881–1886)==
[[File:Sarah Bernhardt - Foedora.png|thumb|''Ֆեդորայի'' դերում, (1882)]]
1881 թվականի մայիսի 5-ին, երբ Բեռնարը վերադառնում է Փարիզ, որևէ մեկը նրան չի դիմավորում, որևէ թատրոնի ղեկավար նրան նոր դեր չի առաջարկում, Փարիզի մամուլն արհամարհում է նրա շրջագայությունը և Փարիզի ազգային թատրոնների մեծ մասը մեծ ուրախությամբ նրան հետ կուղարկեին արտերկրում բախտ որոնելու{{Sfn|Skinner|1967|pages=198–99}}:
Որևէ նոր դեր կամ առաջարկ չստանալով` նա հետ է գնում Լոնդոն և երեքշաբաթյա հաջողված շրջագայություն է ունենում Գաիթի թատրոն: Լոնդոնյան այս շրջագայությունը ներառում էր «Կամերիազարդ տիկնոջ» բրիտանական առաջնախաղը, որը կայացել է Շաֆթսբերի թատրոնում. նրա ընկերը` Ուելսի արքայազնը, համոզել է Վիկտորիա թագույուն արտոնել ներկայացումը{{Sfn|Tierchant|2009|page=176}}
Շատ տարիներ անց նա մասնավոր ներկայացումներ է խաղացել թագուհու համար, երբ նա Նիսում արձակուրդ է անցկացրել անցկացրել{{Sfn|Skinner|1967|page=105}}: Երբ նա վերադարձել է Փարիզ, Բեռնարը մտադրվել է անակնկալ ներկայացում խաղալ Փարիզի Օպերայում, որտեղ ներկա էր գտնվելու նաև Ֆրանսիայի նախագահը, տարբեր հայտնի մարդիկ: Նա ասմունքել է «Մարսելիասը»` հագին ունենալով սպիտակ պատմուճան, և վերջում դրամատիկ կերպով ծածանել է Ֆրանսիայի դրոշը: հանդիսատեսը հոտնկայս օվացիաների է արժանացրել նրան, ողողել ծաղիկներով և ստիպել է երգի բառերը կրկնել ևս երկու անգամ{{Sfn|Skinner|1967|pages=200–202}}:
Վերականգնելով իր տեղը ֆրանսիական թատրոնում` Բեռնարը բանակցություններ է վարել Վոդևիլ թատրոնում խաղալու համար` յուրաքանչյուր ներկայացման համար 1500 ֆրանկ վճարով: Նա նաև հայտարարել է, որ ի վիճակի չի լինի սկսել աշխատանքը մինչև 1882 թվականը: Նա հյուրախաղերի է մեկնել ֆրանսիական գավառներ, հետո` Իտալիա, Հունաստան, Հունգարիա, Շվեցարիա, Բելգիա, Հոլանդիա, Իսպանիա, Ավստրիա և Ռուսաստան: [[Կիև]]ում և [[Օդեսա]]յում նա բախվել է հակասեմիթական ցույցերին, որտեղ ամբոխը քարեր է նետել նրա վրա. այդ ժամանակ կոտորածներ էին տեղի ունենում` ստիպելով հրեա ազգին հեռանալ{{Sfn|Tierchant|2009|page=186}}: Այնուամենայնիվ, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում նա խաղացել է Ալեքսանդր Երրորդ ցարի համար, ով խախտել է ընթացակարգն ու խոնարհվել է նրա առաջ: Իր շրջագայության ժամանակ նա նաև ներկայացումներ է խաղացել Իսպանիայի արքա Ալֆոնսո 12-րդի, Ավստրիայի կայսր Ֆրանս Ժոզեֆի համար: Միակ եվրոպական երկիրը, որտեղ նա հրաժարվել է խաղալ, եղել է Գերմանիան` ֆրանս-պրուսական պատերազմից հետո, 1870 թվականին Գերմանիայի կողմից ֆրանիսական տաարծքների զավթման պատճառով {{Sfn|Skinner|1967|pages=206–208}}: Շրջագայությունն սկսելուց անմիջապես առաջ նա հանդիպում է Ժակ Դամալային, ով նրա ուղեկցողն է դառնում շրջագայության ժամանակ, իսկ հետագայում` նրա առաջին և միակ ամուսինը:
[[File:Sarah Bernhardt as Theodora by Nadar.jpg|thumb|left|''Թեոդորա''(1884)]]
Երբ նա վերադառնում է Փարիզ, նրան «Ֆեդորա» պիեսում նոր դեր է առաջարկվում: Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 1882 թվականի դեկտեմբերի 12-ին, տղամարդու գլխավոր դերը խաղում էր նրա ամուսինը` Դամալան. ներկայացումը լավ արձագանքներ է ստանում: Քննադատ Մաուրիս Բարինգը գրել է. «Նա առեղծվածային մթնոլորտ էր ստեղծել, հմայք, գրավչություն... Նա հիպնոզացրել էր հանդիսատեսին»{{Sfn|Skinner|1967|page=218}}: Մեկ այլ լրագրող գրել է. «Նա անհամեմատելի է...Ծայրահեղ սեր, ծայրահեղ ցավ, ծայրահեղ տանջանք»{{Sfn|Tierchant|2009|page=195}}:
 
== Ծանոթագրություններ ==