«ՆԱՏՕ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 186.
 
== ՆԱՏՕ-յի անդամ-երկրների ռազմական կարողությունների ամրապնդում ==
2014 թվականին ՆԱՏՕ-ն հայտարարում է Արձագանքման ուժերի ամրապնդման մասին՝ ստեղծելով երկաթե«Երկաթե նիզակ» անվամբ ուժեր, որը դարձավ բարձր մակարդակի պատրաստվածության արագ արձագանքման միացյալ ուժեր: Սա ռեակտիվության գործողության ծրագրի շրջանակներում ձեռնարկված միջոցներից մեկն էր, որն ընդունվեց Դաշինքի կողմից՝ անվտանգության միջավայրի զարգացման վերաբերյալ իրենց վերլուծությանը պատասխանելու նպատակով:
 
== ՆԱՏՕ-յի անդամ-երկրներ ==
ՆԱՏՕ-յին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Անդամակցության ընթացակարգը կարգավորվում է Հյուսիսատլանտյան դաշինքի համաձայնագրի 10-րդ հոդվածով, որը սահմանափակում է հետագա անդամակցությունները միայն եվրոպական երկրներով: Սկզբնական շրջանում անդամների թիվը 12-ն էր, որոնք եւ ՆԱՏՕ-յի հիմնադիր երկրներն էին: ՆԱՏՕ-ն շարունակում է իր ընդլայնումը Սառը պատերազմի ընթացքում՝ 1952 թվականին իր ընտանիք ընդունելով Հունաստանին եւ Թուրքիային: Արեւմտյան Գերմանիան անդամակցում է 1955 թվականին (Փարիզի համաձայնագրերով), որին հաջորդում է Իսպանիան՝ 1982 թվականին: Արեւելյան Բլոկի փլուզումից, որը նշանավորեց Սառը պատերազմի ավարտը, Արեւելյան Եվրոպայի 12 երկիր անդամակցեցին ՆԱՏՕ-յին 1999-2009 թվականների ընթացքում: 2017 թվականի հունիսին Մոնտենեգրոն դարձավ ՆԱՏՕ-յի 29-րդ անդամ-պետությունը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՆԱՏՕ» էջից