«ՆԱՏՕ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 181.
 
== ՆԱՏՕ-յի անդամ-երկրների պաշտպանական ջանքեր ==
ՆԱՏՕ-յի անդամ-երկրների՝ պաշտպանությանն ուղղված ծախսերի կրճատումը, որը սկսվել էր Սառը պատերազմի ավարտից ի վեր, շարունակվում է 2010 թվականից հետո ընկած ժամանակահատվածում: Տարբերությունը նշանակալի էր եվրոպացիների ու ԱՄՆ-ի միջեւ, որի կողմից պաշտպանությանն ուղղված ծախսերն՝ արտահայտած ՀՆԱ-յի տոկոսային հարաբերակցությամբ 2014-16 թվականների ընթացքում միջինը երկուսուկես անգամ ավելի բարձր էր ՆԱՏՕ-յի անդամ եվրոպական երկրների ՀՆԱ-յից: Այս տարբերությունն արտահայտվում է մասնավորաեսմասնավորապես ԱՄՆ-ի համաշխարհային դերակատարությամբ եւ Աֆղանստանում եւ Իրաքում վերջինիս ներգրավվածությամբ: ԱՄՆ-ն շարունակում է ռազմական ծախսերին հատկացնել ամենաշատ ֆինանսները՝ ի համեմատություն արեւմտյան ինդուստրիալիզացված բոլոր մեծ երկրների, մի քայլ, որը պահպանում է նրանց կարեւոր կշիռը Դաշինքի կազմում եւ վերջիններիս պահանջն առ այն, որ եվրոպացիները շարունակում են առավելագույնն անել իրենց անվտանգության համար: 2015 թվականին, երբ ԱՄՆ-ն ներկայացնում էր ՆԱՏՕ-յի անդամ-երկրների ՀՆԱ-յի 45,9 %-ը. Պաշտպանության համար հատկացված բյուջեն կազմում էր բոլոր անդամ-երկրների ընդհանուր բյուջեի 71,9 %-ը:<br>
2014 թվականին Ուելսում կայացած գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-յի 28 անդամ-երկրները պարտավորվում են մինչեւ 2024 թվականը ծախսել իրենց ՀՆԱ-յի 2 %-ը պաշտպանության համար<ref>https://www.nytimes.com/2014/03/27/world/europe/europe-begins-to-rethink-cuts.html</ref>, իսկ այդ ջանքերի 20 %-ը հատկացնել ռազմական տեխնիկայի համար:<br>
2016 թվականին այդ 2 %-ի նպատակը դժվար իրագործելի էր, քանի որ ՆԱՏՕ-յի միայն 5 անդամ-երկիրն էին ապահովում այդ չափանիշը՝ ԱՄՆ-ը, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Էստոնիան եւ Լեհաստանը<ref>https://www.economist.com/blogs/graphicdetail/2017/02/daily-chart-11</ref><ref>https://www.wsj.com/articles/nato-calls-for-rise-in-defence-spending-by-alliance-members-1434978193</ref><ref>http://money.cnn.com/2016/07/08/news/nato-summit-spending-countries/</ref>: Ֆրանսիան եւս այս չափանիշին մոտ ֆինանսներ է կարողանում հատակցնել՝ ի հակադրություն ԵՄ շատ երկրների, որոնց նա կանոնավորապես խդնրումխնդրում է առավելագույնս նպաստել Եվրոպայի պաշտպանությանն ու արտերկրում տեղի ունեցող գործողություններին, որոնցում նա անհավասար բաժին ուներ: Միջազգային ենթատեքստի զարգացումը հանգեցնում է պաշտպանությանն հատկացվող ֆինանսների կարգավորմանը՝ սկսած 2014 թվականից: 2016 թվականը նշանավորում է թեթեւ միտման շեղում եւ 3,8 % էական աճ (մոտավորապես 10 մլրդ ԱՄՆ դոլար՝ ԱՄՆ-ի կողմից) եվրոպացիների կողմից հատկացվող ռազմական ծախսերի համար՝ ՀՆԱ-յի 0.2 տոկոսի չափով: Համենայն դեպս, ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Թրամփի վարչակարգը 2017 թվականի սկզբին ավելացնում է եվրոպացիների վրա իր ճնշումը, ովքեր ավելացնում են իրենց ռազմական ծախսերն ավելի արագ կերպով: Թրամփն առիթն օգտագործում է 2017 թվականի մայիսի 25-ին Բրյուսելում փոքրածավալ գագաթաժողով գումարելու համար՝ ծախսնծախսերն ավելացնելու այս պահանջի վերհիշեցման նպատակով:
 
== ՆԱՏՕ-յի անդամ-երկրների ռազմական կարողությունների ամրապնդում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՆԱՏՕ» էջից