«Աղջիկը դաշնամուրի մոտ (նկար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Տեղեկաքարտ նկար}}
'''«Աղջիկը դաշնամուրի մոտ» («Տանհոյզերի նախերգանք»)''' ({{lang-fr|Jeune Fille au piano}}, {{lang-fr|L'Ouverture de Tannhaüser}}), [[Ֆրանսիացիներ|ֆրանսիացի]] նկարիչ, [[Պոստիմպրեսիոնիզմ|պոստիմպրեսիոնիզմիպոստիմպրեսիոնիզմ]]ի կարկառուն ներկայացուցիչ [[Պոլ Սեզան|Պոլ Սեզանի]]ի նկարներից: Հեղինակը կտավը վրձնել է [[1868]] թվականին: [[Յուղաներկեր|Յուղաներկով]] [[կտավ]]ի չափերն են՝ 57,8 × 92,5 սմ: «Աղջիկը դաշնամուրի մոտ» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Էրմիտաժում]] ([[Սանկտ Պետերբուրգ]], [[Ռուսաստան]]):
 
== Պատմություն և նկարագիր ==
«Աղջիկը դաշնամուրի մոտ» կտավը Պոլ Սեզանը նկարել է հայրենի [[Էքս ան Պրովանս]] քաղաքում [[1869]] թվականին: Ստեղծագործության գլխավոր հերոսները նկարչի հարազատներն են. [[դաշնամուր]] նվագողը նրա քույրն է, իսկ բազմոցին նստած գործվածք հյուսողը՝ մայրը:
 
Նկարի մյուս անվանումն է «Տանհոյզերի նախերգանք», որը վերցված է  <nowiki/>[[գերմանացի]] կոմպոզիտոր [[Ռիխարդ Վագներ|Ռիխարդ Վագների]]ի «<nowiki/>[[Տանհոյզեր]]<nowiki/>» օպերայի անվանումից<ref>[http://hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+paintings/28717 Государственный Эрмитаж. — Поль Сезанн «Девушка у пианино (Увертюра к „Тангейзеру“)»]</ref>: Նկարի ստեղծման գաղափարը հեղինակի մոտ ծնվել է դեռևս [[1864]] թվականին, որի մասին հայտնում է [[Իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիզմիիմպրեսիոնիզմ]]ի պատմագետ [[Ջոն Ռևալդ|Ջոն Ռևալդը]]ը: Վերջինս նշում է, որ Սեզանը գնահատում էր Ռիխարդ Վագների ստեղծագործությունները և ցանկանում էր կտավին հանձնել «Տանհոյզերի նախերգանքը»<ref>''Ревалд Д.'' История импрессионизма. — М.: Республика, 1994. — С. 80.</ref>: Չնայած այն հանգամանքին, որ Վագները օպերայի նախերգանքը գրել է [[Փողային երաժշտական գործիքներ|փողային]] նվագախմբի համար, գոյություն ունի նաև դրա [[Ինտաբուլյացիա|ինտաբուլյացիանինտաբուլյացիա]]ն այլ գործիքների համար. հատկապես [[19-րդ դար]]<nowiki/>ի երկրորդ կեսերին մեծ հռչակ էր վայելում [[Ֆերենց Լիստ|Ֆերենց Լիստի]]ի դաշնամուրային նվագադարձությունը, որը նվագում էին միայն դաշնամուրով<ref>[https://www.youtube.com/watch?v=eJozC8dIaqU ФЕРЕНЦ ЛИСТ - Увертюра к опере "Тангейзер" Р. Вагнера. (piano ver.)]</ref>:
 
Նկարի առաջին տարբերակն էականորեն տարբերվում էր վերջնական տարբերակից: Այդ մասին Սեզանի ընկեր պրոֆեսոր Անտուան-Ֆորտյունե Մարիոնը (Antoine-Fortuné Marion) [[1866]] թվականի [[օգոստոսի 28]]-ին գրված նամակով հայտնում է [[Գերմանացիներ|գերմանացի]] երաժիշտ Հայնրիխ Մորշտադտին.
{{քաղվածք|Վերջերս, մի առավոտյան, կիսով չափ նկարեց հռչակավոր մի կտավ... Այն պետք է կոչվի «Տանհոյզերի նախերգանք»: Այս ստեղծագործությունը պատկանում է ապագային, ինչպես Վագների երաժշտությունն ինքը... Աղջիկը նստած է դաշնամուրի մոտ, կապույտ և սպիտակ հանդերձանքնով է, ամեն ինչ առաջին պլանում է: Դաշնամուրը նկարված է հարուստ վրձնահարվածներով: Բազկաթոռին կիսադեմով նկարված է ծերունազարդ հայրը, սենյակի խորքում գտնվում է տղան, ով հիմարավուն տեսքով երաժշտություն է լսում: Ընդհանուր առմամբ, նկարից ստացածս տպավորությունը մոլեգին է և ուժ ներշնչող<ref>Поль Сезанн. Переписка, воспоминания современников / Сост., вступ. статья, прим и хронология Н. В. Яворской; переводы Е. Р. Кларссон и Л. Д. Липман. — {{М.}}: Искусство, 1972. — С. 149</ref>:|}}
 
[[1867]] թվականի [[սեպտեմբերի 6]]-ին Մարիոնը կրկին նամակ է գրում Մորշտադտին.
{{քաղվածք|Նա կրկին վերադարձավ քեզ քաջածանոթ սյուժեին... Սակայն այս անգամ լրիվ այլ՝ առավել լուսավոր գուներանգներով: Բոլոր ֆիգուրները տարբերվում են առավել ավարտուն լինելով: Շիկավուն մազերով աղջիկը շատ գեղեցիկ է, որը նկարված է զարմանալի ուժով: Իմ պրոֆիլը շատ նման է ստացվել, բացի դրանից այն մեծ վարպետությամբ է կատարված, առանց նախկին գունային ցայտունության և վախ փոխանցող վայրենության, ինչպես նրա մյուս նկարներում: Դաշնամուրը կրկին հրաշալի է պատկերված, ինչպես նկարի առաջին տարբերակի ժամանակ, իսկ վարագույրի ծալքերը, ինպես միշտ, ապշեցնում են իրենց բնականությամբ<ref>Поль Сезанн. Переписка, воспоминания современников / Сост., вступ. статья, прим и хронология Н. В. Яворской; переводы Е. Р. Кларссон и Л. Д. Липман. — {{М.}}: Искусство, 1972. — С. 154—155.</ref>:|}}
Վերոնկարագրյալ երկու տարբերակներն էլ չեն պահպանվել: Մարիոնի նամակի հրատարակիչ [[Նյու Յորք|Նյու Յորքի]]ի [[Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)|Ժամանակակից արվեստի թանգարանի]] առաջին տնօրեն արվեստաբան [[Ալֆրեդ Բարր|Ալֆրեդ Բարրը]]ը ենթադրում է, որ [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Էրմիտաժում]] պահպանվող նկարը նկարվել է նախկին երկու տարբերակներից մեկի վրա<ref>''Barr A.'' Cezanne d’aprés les lettres de Marion à Morstatte / Gazette des Beaux-Arts. — 1937. — Т. XVII. — Р. 55.</ref>, սակայն [[Ռենտգենյան նկարահանում|ռենտգենյան]] հետազոտությունների արդյունքնում այս վարկածը չեղարկվեց<ref>Поль Сезанн. Переписка, воспоминания современников / Сост., вступ. статья, прим и хронология Н. В. Яворской; переводы Е. Р. Кларссон и Л. Д. Липман. — {{М.}}: Искусство, 1972. — С. 335.</ref>:
 
«Աղջիկը դաշնամուրի մոտ» ստեղծագործությունը ձեռք է բերել մոսկվացի առևտրական և կոլեկցիոներ Իվան Մորոզովը: <nowiki/>[[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից]] հետո վերջինիս հավաքածուն ազգայնացվում է, և կտավը այլ նկարների հետ միասին տեղափոխվում է <nowiki/>[[Մոսկվա|Մոսկվայի]]յի Նոր արևմտյան արվեստի պետական թանգարան, իսկ դրա լուծարումից հետո՝ <nowiki/>[[1948]] թվականին նկարը փոխանցվում է <nowiki/>[[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Պետական Էրմիտաժին]]: [[2014]] թվականի տարեվերջից ցայսօր «Սևազգեստ տիկնոջ դիմանկարը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի պատկերասրահում՝ Գլխավոր շտաբի շենքում (409 սրահ)<ref>[http://hermitagemuseum.org/wps/portal/hermitage/explore/buildings/locations/room/B60_F4_H409/?lng=ru Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Поля Сезанна]</ref>:
 
== Գրականություն ==
* Bernard Dorival, ''Cézanne'', Paris, Tisné, 1948.
* Joachim Gasquet, ''Cézanne'', Paris, Bernheim jeune, 1921 ; réédition Paris, Encre Marine, 2002.
* Michel Hoog, ''Cézanne, « puissant et solitaire »'', Paris, Gallimard, coll. «Découvertes Gallimard / Arts» (nº 55), 2011.
* Lionello Venturi,'' Cézanne, son art, son œuvre'', Paris, Rosenberg, 1936.
* Ambroise Vollard, ''Cézanne'', Paris, Vollard, 1914.
* Ambroise Vollard,'' En écoutant Cézanne, Degas, Renoir'', Paris, Grasset, 1938 ; réédition, Paris, Grasset, 1994.
 
== Ծանոթագրություններ ==