«Ազգային միացյալ կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
|||
Տող 3.
}}
'''Ազգային Միացյալ Կուսակցությունը''' հիմնադրվել է [[1966]] թ. [[ապրիլի 24]]-ին։ ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին [[Խաչատրյան Հայկազն Կարապետի|Հայկազ Խաչատրյանը]], [[Ստեփան Զատիկյան]]ը և [[Շահեն Հարությունյան]]ը։
ԱՄԿ-ն ձևավորման հարցում մեծ նշանակություն ունեին 1960-ականներին տարածված հայրենասիրական զրույցներն ու քննարկումները Եղեռնի և այլ հարցերի շուրջ: 1964 թ. «Յոթի գործ»-ով տեղի ունեցած դատավարության ընթացքում դատարանը քամահրանքով էր վերաբերվել Վիգեն Բաբայանի հայտարարությանը, ասելով՝ «Ամբաստանյալ Բաբայանը հավաքույթներում և առանձին զրույցների ժամանակ առաջ է քաշել ավանտյուրիստական բնույթի մի շարք մտքեր, ինչպես օրինակ՝ ազգայնական ոգով տոգորված 50.000-անոց ցույց կազմակերպել»: Սակայն ընթացիկ տարում էլ՝ 1965-ին, այդ ծրագիրը կյանքի կոչվեց: 1965 թ.
1966 թ. սկսած՝ Հայաստանը ԽՍՀՄ միակ կազմակերպոթյունն էր, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն, որն ուներ պաշտոնաթերթ: Կուսակցության անդամները այդ թերթի և թռուցիկների միջոցով գործող խորհրդային կարգերի դեմ մղում էին գաղափարական պայքար:
[[1968]] թ. կուսակցության հիմնադիրների ձերբակալումից և բանտարկությունից հետո [[Պարույր Հայրիկյան]]ը դառնում է Ազգային Միացյալ Կուսակցության ղեկավար։ ԱՄԿ-ի հիմնական նպատակներն էին [[Խորհրդային Հայաստան]]ի անկախությունը [[Խորհրդային Միություն]]ից և [[1915]]-[[1923]] թթ. [[Հայոց Ցեղասպանություն|հայոց Ցեղասպանության]] հետևանքների վերացումը։ [[1973]] թ. ԱՄԿ-ի վերընտրված նախագահ Պարույր Հայրիկյանը հիմնել է ''անկախություն հանրաքվեի ճանապարհով'' ռազմավարությունը։
|