«Պետերգոֆի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[FileՊատկեր:Grand_Cascade_in_Peterhof_01.jpg|thumb|right|400px|Պետերգոֆի մեծ պալատ]]
 
'''Պետերգոֆի պալատ''' ({{lang-ru|Петерго́ф}}), [[Սանկտ Պետերբուրգ]]ի Պետերգոֆ արվարձանում գտնվող պալատների և այգիների համալիր: Հիմնվել և կառուցվել է [[Պետրոս I]]-ի և ճարտարապետ Ժան-Բատիստ Լեբլոնի կողմից: [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի կողմից դասվել է համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Այն երբեմն անվանվում է ռուսական Վերսալ:
 
== Կառուցումը ==
Առաջին անգամ Պետերհոֆը՝ որպես Պետրոսի I-ի բազմաթիվ նախագծերից մեկը, հիշատակվում է [[1705 թվական]]ին: Կառուցումը սկսվում է [[1712 թվական]]ին, իսկ 1714 թվականին ավարտվում է մեծ պալատի կառուցումը: 1715 թվականին Պետրոս I-ը որոշում է կառուցել ֆրանսիական Վերսալի նման պալատների և այգիների միություն: Տարածքի բարձր դիրքի պատճառով շատրվանների կառուցումը շատ դժվարացավ, քանի որ ջուրը բարձրացնելու համար մեծ աշխատանք էր պահանջվում, սակայն Պետրոս I-ի կամքին հակառակ ոչ ոք չէր կարող գնալ:
 
Կայսեր կառավարումից հետո հետագա կայսրերն ու կայսրուհիները Պետերհոֆը ավելի էին շքեղացնում:
1918 թվականի հեղափոխությունից հետո Պետերհոֆը վերածվեց թանգարանի:
 
[[Երկրորդ Համաշխարհային Պատերազմ]]ի ժամանակ գերմանական զորքը մեծ վնասներ է հասցրել պալատին: Գողացվել են նաև մի շարք իրեր և արձաններ: 1945 թվականից հետո այն սկսել են վերանորոգել: 1947 թվականին Սամսոնի շատրվանը նորից սկսեց աշխատել:
 
== Վերին այգի ==
[[FileՊատկեր:Neptune_Fountain_at_Upper_Garden_of_Peterhof.jpg|thumb|right|300px|Նեպտուն շատրվանը]]
[[FileՊատկեր:Uncertainty_Fountain_at_Upper_Garden_of_Peterhof.jpg|thumb|left|300px|Մեժեումնի շատրվանը]]
Վերին այգին կառուցվել է դեռ Պետրոս I-ի կառավարման տարիներին: Կայսրը հայտնի էր իր պրակտիկ բնավորությամբ, և նա այդ այգում բանջարեղեն էր աճեցնում: Այգու այժմյան տեսքը հիմնվել է դարի XVIII կեսերին:
Այգում գտնվում են մի քանի շատրվաններ՝
 
* Կաղնու շատրվան (այժմ նրա տեղում կանգնած է "իր դիմակը չհանող Ամուռի" արձանը)
* Նեպտուն
Համարվում է այգու կենտրոնը: Վերականգնվել է 1949 թվականին
* Քառակուսի լճակների շատրվան
Կառուցվել է 1720 թվականին
* Մեժեումնի
Կառուցվել է 1738 թվականին: Շատրվանի կենտրոնում վիշապի արձան է, իսկ շուրջը չորս լողացող դելֆինների արձաններ:
 
Այգին մեծ վնասներ է կրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1960-ականներին սկսեցին վերակառուցման աշխատանքները որոնք ավարտվեցին 1968 թվականին: