«Պարագվայի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:Flag of Paraguay.svg|մինի|[[Պարագվայի դրոշ|Պարագվայի պետական դրոշդրոշը]]ը]]
'''[[Պարագվայ]]''', պետություն [[Հարավային Ամերիկա]]յի կենտրոնական մասում։ Սահմանակից է [[Բոլիվիա]]յին, [[Բրազիլիա]]յին և [[Արգենտինա]]յին։ Տարածությունը 406,8 հազար կմ² Է, բնակչությունը 6,7 միլիոն (2015)։ Մայրաքաղաքը՝ [[Ասունսիո]]ն։ Վարչականորեն բաժանվում է 17 դեպարտամենտի և մեկ մայրաքաղաքային շրջանի։
 
Տող 8.
 
== Բնություն ==
Պարագվայի կենտրոնական մասն ընդգրկում է [[Պարագվայ գետ|համանուն գետգետի]]ի ասուվիալ [[դաշտավայր]]ը։ Հարավ արևելքում [[Բրազիլական սարահարթ]]ի ծայրամասն է (300—700 մ բարձրությամբ), հյուսիս արևմուտքում՝ Գրան Չակոյի հարթավայրերը (մինչև 500 մ)։ Երկրի տարածքը գտնվում է Բրազիլական պլատֆորմի հարավ-արևմուտքի մասում։ Երկրի բնական կառուցվածքի հիմքն են Պարանայի սինեկլիզը՝ լցված
պալեոզոյի, ստորին մեզոզոյի նստվածքներով ու կավճի տրապներով, և Չակո ճկվածքը՝ կազմված պալեոզոյի, ստորին մեզոզոյի և վերին կայնոզոյի ծովային ու ցամաքային նստվածքներից։ Կան [[ուրան]]ի, [[երկաթ]]ի ոչ մեծ հանքավայրեր։
 
Տող 18.
 
== Պատմական ակնարկ ==
Հնագույն ժամանակներից Պարագվայի տարածքում բնակվել են հնդկացիների տարբեր ցեղեր։ 16-րդ դարի 1-ին կեսին Պարագվայի տարածքը գաղութացրել են Իսպանիայի գաղութարարները (հիմնադրել են Ասունսիոն մայրաքաղաքը), նվաճած տիրույթներում հաստատել գաղութային կարգեր։ Նրանք դաժանորեն շահագործել են բնակչությանը, ճնշել հնդկացիների, մետիսների, կրեոլների ապստամբությունները։ 19-րդ դարի սկզբին [[Իսպանիա]]յի դեմ գաղութների անկախության պատերազմն ընդգրկեց նաև Պարագվայը։ [[1811]] թվականի մայիսին Ասունսիոնի ապստամբությունն ավարտվեց Պարագվայի անկախության հռչակումով, ստեղծվեց հեղափոխական խունտա։ 1814 թվականին իշխանության գլուխ եկավ Խոսե Գասբար Ռոդրիգես դե Ֆրանսիան, որն իրականացրեց վարչական, հարկային, եկեղեցական, [[հող]]ային, ռազմական բարեփոխումներ։ Ֆրանսիայի մահից ([[1840]]) հետո, մինչև [[1870]] թվականը, իշխանության գլուխ անցած կառավարությունները [[Ալոնսոյ]]ի և Լոպեսի (1840—1844), Լոպեսի (առաջին նախագահ՝ 1844—1862), Լոպեսի (1862—1870) վարել են բուրժուական վերափոխումների, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման, Պարագվայի քաղաքական և տնտեսական անկախությունն ամրապնդելու քաղաքականություն։ Երկրում ամրապնդվեց կապիտալիզմը։ Սակայն օտարերկրյա ձեռնարկատերերի գործունեության սահմանափակումը բախում առաջացրեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և [[Ֆրանսիա]]յի հետ։
 
Բրազիլիայի և Արգենտինայի ծավալապաշտական քաղաքականության հետևանքով Պարագվայը ներքաշվեց պատերազմի ([[1864]]—[[70]]) մեջ և ծանր պարտություն կրեց Արգենտինայի, Բրազիլիայի և [[Ուրուգվա]]յի միացյալ ուժերից։ Պատերազմի հետևանքով Պարագվայի տարածքի մոտ կեսն անցավ Արգենտինային և Բրագիլիային, բնակչության 4/5-ը ոչնչացվեց, ընդհատվեց երկրի ինքնուրույն զարգացումը։ [[1870]]—[[80]]-ական թվականներին կատարվեցին բազմաթիվ հեղաշրջումներ, որոնց ընթացքում փոփոխվեց 7 նախագահ։ [[1880]]—[[1890]]-ական թվականներին իշխանության գլուխ անցան լիբերալները, որոնք չիրականացրին ժողովրդական զանգվածների հիմնական պահանջները բավարարելու իրենց խոստումը։
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ([[1914]]—18) ժամանակ Պարագվայը պահպանեց չեզոքություն։ Ետպատերազմյան տարիներին ուժեղացավ ամերիկական կապիտալի ներթափանցումը։ Ամերիկան և Անգլիան կապիտալի մրցակցությունը Պարագվայը հանգեցրեց պատերազմի (1932—35) Պարագվայի և Բոլիվիայի միջև՝ [[Չակո Բորեալ]] նավթաբեր մարզին տիրելու համար։ Պարագվայը ստացավ վիճելի տարածքի մեծ մասը։ [[1936]]-ի փետրվարին սկսվեց զինված ապստամբություն, որի հետևանքով իշխանության գլուխ անցավ նորաստեղծ ֆեբրերիստական (փետրվարյան) կուսակցությունը։ Այդ կուսակցության ներկայացուցիչ Ռ․ Ֆրանկոյի կառավարությունը (1936—37) հռչակեց ագրարային ռեֆորմի ծրագիր, սահմանեց 8-ժամյա աշխատանքային օր և նվազագույն աշխատավարձի չափը, ազգայնացրեց արդյունաբերության մի շարք ճյուղեր։ Պետության ներսում հակասությունների սրման հետևանքով հակառակորդները տապալեցին Ֆրանկոյին։ Իշխանության գլուխ անցած նոր վարչակարգը (Խ․ էստիգառիբիայի, Ի․ Մորինիգոյի) հալածանք սկսեցին հակառակորդ ուժերի դեմ, արգելեցին կուսակցությունների գործունեությունը։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ([[1939]]—[[1945|45]]) ժամանակ Պարագվայը պատերազմ հայտարարեց Նացիստական [[Գերմանիա]]յին և Կայսերական [[Ճապոնիա]]յին։ Պատերազմի տարիներին առաջացան արդյունաբերական նոր ճյուղեր։ Պատերազմից հետո, Պարագվայում սկսվեցին հակակառավարական ելույթներ։ [[1946]] թվականին ստեղծվեց կոալիցիոն կառավարություն, որը վերականգնեց քաղաքացիական ազատությունները, սակայն [[1947]] թվականից իշխանության գլուխ անցան նոր ուժեր՝ [[Մորինիգո]]յի ([[1947]]—[[48]]), Ֆ․ Չավեսի ([[1949]]—[[54]]) ղակավարությամբ, որոնք Զինվորական վերնախավի [[1954]] թվականին կատարեց պետական հեղաշրջում։ Իշխանության գլուխ անցավ զինվորական խունտան՝ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ա․ Ստրեսների գլխավորությամբ։ [[1954]] թվականի հունիսին Ստրեսները դարձավ նախագահ։ Երկրում հաստատվեց ռազմական, ոստիկանական վարչակարգ, արգելվեցին ընդդիմադիր կուսակցությունները, փակվեցին դրանց թերթերն ու ամսագրերը, հազարավոր հակառակորդներ բանտ նետվեցին կամ մահապատժի ենթարկվեցին։ Երկրում ծավալվեց հակաբռնապետական պայքար։ Զինված պայքարը գլխավորեց [[1959]] թվականին արտասահմանում ստեղծված Ազգային ազատագրության միասնական ճակատը, որի ջոկատները պարտիզանական գործողություններ ծավալեցին երկրում։ Ներքին և արտաքին ընդդիմության ճնշման տակ Ստրեսները հարկադրված էր [[1967]] թվականի մայիսից թույլատրել լիբերալ-արմատական, լիբերալ և հեղափոխական ֆեբրերիստական կուսակցությունների գործունեությունը։ [[1978]] թվականին Ստրեսները 6-րդ անգամ «վերընտրվեց» նախագահ։ Նույն տարի մի շարք կուսակցություններ ստեղծեցին Ազգային համաձայնության ճակատ, որին միացան հասարակական, արհմիութենական և գյուղացիական կազմակերպություններ։
 
== Արտաքին հղումներ ==
Տող 31.
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հարավային Ամերիկայի պետություններ]]