«Պատվաստանյութ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Վակցինաներ''' ({{lang-lat|}}․ vaccinum՝ կովի, vacca՝ Կով), պատրաստուկներ, որոնք ստացվում են կենդանի կամ սպանված միկրոօրգանիզմներից, դրանց կենսագործունեության արգասիքներից։ Օգտագործվում են կանխարգելիչ կամ բուժիչ նպատակով՝ մարդկանց ու կենդանիների ակտիվ իմունացման համար։ Վակցինան առաջին անգամ կիրառել է բնական ծաղկի ժամանակ անգլիացի բժիշկ է․ Ջեննհրը ([[1796]]), գիտականորեն հիմնավորել է ֆրանսիացի գիտնական Լ․ Պասայորը (XIX դ․ 2-րդ կեսին ստացավ մի շարք՝ վակցինաներ կատաղության, հավերի խոլերայի, սիբիրյան խոցի ևն դեմ)։ Վակցինականխարգելման հետագա զարգացման շնորհիվ մի շարք երկրներում և ԽՍՀՄ-ում խիստ նվազեցին կամ վերացան բնական ծաղիկը, դիֆթերիան, պոլիոմիելիտը, կարմրուկը և այլ վարակիչ հիվանդություններ։ Գոյություն ունեն կենդանի, սպանված, քիմիական վակցինանաներ և անատոքսիններ։
 
Կենդանի վակցինաներն ստացվում են ախտածին մանրէները (բակտերիաներ, վիրուսներ և այլն) տարբեր եղանակներով մշակելով և ոչ ախտածին՝ ավիրուլենտ դարձնելով։ Դրանք օգտագործվում են բնական ծաղկի, տուբերկուլոզի, կարմրուկի, պոլիոմիելիտի, բրուցելոզի, կատաղության, տուլարեմիայի, սիբիրախտի, ժանտախտի, դեղին տենդի, գրիպի, տզային էնցեֆալիտի և այլ դեպքերում։ Կենդանի վակցինային բնորոշ են բարձր իմունածնությունը, ոչ բարձր ռեակտոգենությունը, գոյացած անընկալունակության երկարատևությունը։ Գոյություն ունեն ավելի քան 20 կենդանի վակցինա։
Սպանված վակցինա ստանալու համար ախտածին մանրէներն ակտիվազրկում են զանազան ֆիզիկական (ջերմություն, ուլտրամանուշակագույն ճառագայթներ) կամ քիմիական (ֆորմալին, ացետոն, սպիրտ, ֆենոլ) ազդակներով։ Կիրառվում են որովայնային տիֆի, պարատիֆերի, խոլերայի, կապույտ հազի, լեպտոսպիրոզների, պոլիոմիելիտի, կատաղության, բծավոր տիֆի, տզային էնցեֆալիտի դեմ։ Այս վակցինայի պաշտպանական հատկությունները ավելի թույլ են արտահայտված, և իմունիտետը զարգանում է մի քանի պատվաստումներից հետո։