«Պատմություն Հայոց (Խորենացի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 37.
'''«Պատմություն Հայոց»''' կամ «'''Հայոց Պատմություն»,''' [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] գրած գլխավոր երկը, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկը։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ [[Հայաստան]]ի և հարևան երկրների պատմության և պատմական աշխարհագրության վերաբերյալ։ Բացառիկ դեր է ունեցել հայ հասարակական-քաղաքական մտքի, ազգային-քաղաքական գիտակցության ձևավորման մեջ։
 
== Գրելու պայմանները ==
Ինչպես հաղորդում է ինքը՝ հեղինակը, «Հայոց պատմությունը» գրվել է իշխան [[Սահակ Բ Բագրատունի|Սահակ Բագրատունու]] խնդրանքով<ref>{{Cite news|url=http://www.tarntercum.ru/2015/07/blog-post_46.html|title=Մովսես Խորենացի {{!}} Հայոց պատմություն {{!}} համառոտ|newspaper=Տարընթերցում|access-date=2017-03-24}}</ref>։ Աշխատության սկզբում օգտվելով առիթից՝ Խորենացին սուր քննադատության է ենթարկում հայոց հին թագավորներին և իշխանների «անիմաստասեր բարքը», քանի որ նրանք հոգ չեն տարել, որ իրենց ժամանակն ու գործերը գրի առնվեն։ Շարադրանքի ընթացքում պատմիչը հաճախ է խոսքն ուղղում պատվիրատուին, կարևորում նրանից ստացած առաջարկությունները կամ մերժում այս կամ այն ցանկությունը։ Մի տեղ Խորենացին նույնիսկ անթաքույց խստությամբ հանդիմանում է իշխանին պարսկական «անիմաստ ու անճաշակ» առասպելների նկատմամբ ունեցած հետաքրքրասիրության համար։
 
Տող 56.
Իր «Պատմություն Հայոց» երկի շարադրանքը Խորենացին սկսել է Արարչագործությամբ և մեր նահապետ Հայկի կողմից աշխարհի պատմության մեջ առաջին անգամ մղված Անկախության պատերազմով և Խոշապի ճակատամարտով (մ.թ.ա. 2492 թ. օգոստոսի 11), որով ոչ միայն իր անկախությունը պահպանեց Հայկյան ազգը, այլև '''ազատագրվեց բռնակալ Բելի կողմից ստրկացված ամբողջ մարդկությունը'''։
 
== Բովանդակությունը ==
[[Պատկեր:MosesOfChorene Amsterdam1695.png|մինի|Էջ «Հայոց պատմության» 1695 թ. Ամստերդամի տպագիր հրատարակությունից]]
Գրքի բովանդակության էական գիծը հայրենասիրությունն է, որը դրսևորվում է որպես պետականության ձգման, «բնիկ տերերի» տիրակալության վերականգնման գաղափարը։ Պատմիչի նպատակն է իր ժամանակակիցների մեջ արթնացնել ազգային, հայրենասիրական ոգի, նրանց մղել ազատագրական սխրանքի։ Խորենացին հայ ժողովրդի ծագումը կապում է աստվածաշնչյան «արդար և կատարյալ» մարդու՝ Նոյ նահապետի սերնդի հետ՝ ապահովելով հայության պատվավոր տեղը աշխարհի հնագույն ժողովուրդների ընտանիքում։
Տող 69.
 
== «Հայոց պատմության» գեղարվեստական արժեքը ==
Իր երկը Մովսեսը շարադրել է աշխույժ և համաչափ։ Նա կյանք է տվել իր պատմությանը նկարագրություններով, որոնցից է Երվանդակերտ քաղաքի նկարագրությունը։ Այդ քաղաքը նա համեմատել է չքնաղ կնոջ դեմքի հետ։ Խորենացին իր պատմության մեջ օգտագործել է մի շարք ասույթներ, որոնք հետագայում դարձել են թևավոր խոսքեր։ Ահա դրանցից մի քանիսը.
* Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է։
* Քաջերի սերունդները քաջեր են։
Տող 83.
 
== Արտաքին հղումներ ==
* [http://titus.uni-frankfurt.de/texte/etcs/arm/mokhor/mokho.htm Հայոց Պատմություն, Մովսես Խորենացի]
* [http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7028#.VCiBUGd_s51 Հայոց Պատմություն՝ աշխարհաբար]
{{Հայկական գիր և գրականություն}}